Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյանվ20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառու՞մ Հայաստանի դեմ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Երևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկան։ Տևական ժամանակ է, ինչ մարդկանց շրջանում իրապես խուճապ է, քանի որ եթե ապրիլի 1-ից սկսած դեպի Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ավիատոմս ես փնտրում, համակարգը բերում է միայն տրանզիտ տարբերակներ՝ Ստամբուլով, Դուբայով կամ այլ քաղաքով:

Խոսքը, նկատենք, ռուսական ավիաընկերությունների տոմսերի մասին է:

Մարդիկ խուճապի մեջ ենթադրություններ են անում, թե սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառելու Հայաստանի դեմ։ 

MediaHub-ը նույնպես ահազանգեր է ստացել ընթերցողներից, որոնց մի հարց է հուզում՝ ինչու գալիք տարվա ապրիլից Մոսկվա-Երևան կամ Երևան-Մոսկվա ուղղությամբ ուղիղ չվերթներ չկան:  

Ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար MediaHub-ը կապ հաստատեց «Աէրոֆլոտ» ընկերության հետ: Լրատվական բաժնից մեզ փոխանցեցին՝ անհանգստանալու կարիք չկա.

«Դա պայմանավորված է նրանով, որ «Աէրոֆլոտ»-ը բացում է տոմսերի վաճառքը 6 ամիս երկայնքով, այսինքն՝ մեկ ամիս հետո ապրիլի չվերթերի վաճառքն էլ կբացվի»,- ասաց պատասխանատուն:

Նա հավաստիացրեց՝ այս ամենը կապված չէ պատժամիջոցների հետ, որը կարող էր Ռուսաստանը մտցնել Հայաստանի դեմ, այլ կապված է ավիաընկերության քաղաքականության հետ.

«Ավիաընկերությունը դեռ չի սկսել տոմսերի վաճառքը, քանի որ բացում է վաճառքը 5-6 ամիս առաջ»,- կրկնեց «Աէրոֆլոտ»-ի ներկայացիցիչը։ 

Հիշեցնենք, որ Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին լարվածության մեջ։

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և այլ կազմակերպություններում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այն մասին, որ մեր երկիրը արտաքին վեկտորը չի փոխում, սակայն իրավիճակն արդեն հասել է այն աստիճանի, որ Հայաստանը չի մասնակցում նիստերին և հրաժարվում է իր քվոտաներից։ 

Տնտեսագետներն ու փորձագետները կանխատեսում են, որ որքան խորանա այս անջրպետը պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև, այնքան տուժելու է տնտեսությունն ու շարքային քաղաքացիները:

Մարիաննա Արամյան