Կիևը հաղթանակի հեռանկար չունի. Պեսկով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, նրա բոլոր նպատակները ձեռք կբերվեն, որքան Կիեւն ավելի արագ հասկանա, որ հաղթանակի հեռանկար չունի մարտադաշտում, այնքան ավելի արագ կարելի կլինի լուծել իրավիճակը, այնքան ավելի շուտ կբացվեն ինչ-որ հեռանկարներ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալեժնիի խոսքերը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ, այն փակուղի չի մտել։ Ռուսաստանը հետեւողականորեն շարունակում է իրականացնել հատուկ ռազմական գործողությունը։ Բոլոր նպատակները, որոնք դրված են, պետք է կատարվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում համաձայն են Զալուժնիի հայտարարությանը։
«Կիեւի վարչակարգը վաղուց պետք է հասկացած լիներ, որ մարտադաշտում անգամ հաղթանակի ինչ-որ հեռանկարների մասին խոսելն է անհեթեթ։ Որքան ավելի շուտ Կիեւի վարչակարգը իր համար պարզի, այնքան ավելի արագ կբացվեն ինչ-որ հեռանկարներ»,- ավելացրել է Պեսկովը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...