Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան
Աշխարհ

Պուտինը ժամանել է Ղազախստան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Ղազախստան։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Պուտինին Աստանայում հագեցած աշխատանքային ծրագիր է սպասվում: «Աքորդա» պետական ​​նստավայրում նա կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ․ նեղ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության հեռանկարները և հրատապ միջազգային խնդիրներ։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ ղեկավարները հանդես կգան զանգվածային լրատվամիջոցների համար հայտարարություններով։

Ծրագրի առանձին կետ է Պուտինի և Տոկաևի մասնակցությունը Ռուսաստանի և Ղազախստանի Միջտարածաշրջանային համագործակցության XIX համաժողովի լիագումար նիստին, որին նրանք կմասնակցեն տեսակոնֆերանս-կապի միջոցով: Բուն համաժողովը  կանցկացվի Կոստանա քաղաքում։ Համաժողովի թեման է՝ «Գյուղատնտեսությունն ուժեղ տնտեսության հիմքն է»։

Բացի այդ, Տոկաևը Ռուսաստանի ղեկավարի պատվին կանցկացնի պաշտոնական ընդունելություն։

Նախագահների միջև հանդիպումն այս տարի արդեն հինգերորդն է․ նրանք նաև պարբերաբար շփվում են հեռախոսով:

Օրեր առաջ Ղազախստան էր այցելել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։