Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել, ուստի նախագիծը կիրականացվի Իրանի տարածքով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր իրանցի պաշտոնակցի՝ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է դեպի նախիջևան երթուղի տրամադրել, ուստի իրենք նախագիծն Իրանի տարածքով կիրականացնեն։ Գրում է Tert.am-ը։
«Հայաստանը երեք տարի շարունակ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան երթուղի տրամադրել։ Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ մեծ սխալ են թույլ տվել»,- ասել է Ալիևը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ շատ ուրախ է, որ Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է համաձայնեցնել երկաթուղու ու մայրուղու երթուղիները։
«Այսինքն՝ արդյունքում մենք կունենանք երկու ճանապարհ` մեկը Աստարայով, մյուսը՝ Աղբանդով, և երկուսն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև հասանելի կլինեն այլ երկրների մեր հարևանների և գործընկերների համար», - նշել է Ադրբեջանի նախագահը։
© https://shamshyan.com/hy/article/2023/11/09/1249855




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...