ՔՊ-ն տակից ուղերձներ է հղել, թե մենք էլ ենք Արցախի համար տառապում, բայց «Հայաքվե»-ին չենք միանա
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեջբերում ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնից, էջ 15․ «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»։
Կառավարությունը, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և չերաշխավորելով նրա անվտանգությունը հատկապես 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին, հրաժարվել է իր իսկ հայտարարած ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ լուծելուց։
Իշխող քաղաքական ուժը Արցախի հարցն օգտագործել է ընդամենը 2021-ին իշխանությունը վերարտադրելու համար և այնուհետև այդ հարցը, որպես այլևս անպետք իր, շպրտել է։ Այս ամենի համար պատասխանատու են առաջին հերթին կառավարության ծրագիրը հաստատած ԱԺ քպ-ական պատգամավորները․ նրանցից յուրաքանչյուրն անհատապես է պատասխանատու։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի