Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Քաղաքականություն

Դրսից վառվում է տունը, ներսում տատը հեքիաթներ է պատմում

Ամենադժվարը իրողությունն ընդունելն է։ Այսօր պատերազմ է, դաժան պատերազմ․ սա պետք է ընդունել։ Մինչև կրակը մեր հագուստի ծայրը չի բռնում, չենք ընդունում իրողությունը, որ տունը վառվում է։ Էլ ի՜նչ պետք՝ հասկանալու, որ չորս կողմից կրակի մեջ ենք, ընդունենք, որ պատերազմ է։ Թղթի նման Հայաստանի բոլոր ծայրեըը վառվել ու հավաքվել են  մոխրացած սևով  մի կետում։ Հավաքվել ու մտածում են, որ էլ չի վառվելու թուղթը, և այդ սևացած կետը դառնալու է մեր խաղաղության խաչմերուկը։

Արցախից մի փախստական կին հարցնում էր՝ քանի՞ անգամ բույն դնեմ, քանի անգամ տեղահանվե՞մ։ Ո՞րն է իմ տեղը։ Վառվող թղթի պես երկիրը փոքրանում և ինչ որ կետում ժամանակավոր  կանգնում է։ Մարդիկ հավաքվում են այդ ինչ որ կետում, մինչև բռնկվում է նաև այդ ինչ որ կետը։ Արյան, մահվան, խանձահոտն արդեն բոլորիս ռունգերում է, զգում ենք։ Պատերազմ է, ժողովուրդ։ Ու նման արհավիքային վիճակում հարցեր են ուղղվում «պարոն վարչապետ» աշխատող մարդուն, ու այդ հարցերը լինում են ասֆալտի, թոշակի, մանկապարտեզի վերնորոգման մասին։ Սա ի՜նչ թատրոն է, ինչու՞ է ոչնչացվում, դիմադրողականությունից զրկվում մի ողջ ժողովուրդ, որ սեփական անվտանգությունը թողած, սեփական հարյուր հազարավոր գաղթականները թողած ու նոր գաղթականներ ընդունելու շեմին ասֆալտն է նրան մտահոգում։ Մթության մեջ գտնվող մարդուն առաջին հերթին լույսն է հետաքրքրում։

Սա բնա՜զդ է, անգամ եթե գիտակցություն էլ չունենա մարդ, բնազդով կխոսի լույսի, փրկության մասին։ Փաշինյանի երեկվա կազմակերպած հարցազրույցը՝ ապտակ էր ժողովրդին, նրա գոյությանը։ Դա սարքած թատրոն էր, որպեսզի առանց այդ էլ ստորացված, պարտված, նսեմացված ժողովուրդը չընդունի պատերազմի իրողությունը և պատրաստ չլինի իրեն պաշտպանելու հետագա աղետալի փորձություններից։ Սա «խաղաղության խաչմերուկի բեմականացված փորձն էր» , որպեսզի մարդիկ իրենց գոյության ողջ ստրկությունը զգան և ապրեն պարոն վարչապետի նկարած աշխարհում։ Մենք ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան պատկերացնում ենք։ Դրսից վառվում է տունը, ներսում «տատը հեքիաթներ է պատմում»՝ երկա՜ր, քնեցնող․․․ Կերպարներ են ստեղծում, որոնք զբաղեցնում են մարդկանց․․․ Վեց ժամանոց կերպարներ։