Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Քաղաքականություն

Փաշինյանին, լավագույն դեպքում, կարելի է համեմատել Մելիք Ֆրանգյուլի կամ Աղբյուր Սերոբին թունավորած գեղաշենցի Ավեի հետ, բայց ոչ երբեք Պապ թագավորի. պատմաբան

«Սա նրա հերթական եղկելի քարոզչական հնարքներից մեկն էր, երբ որ ինքն իրեն անուղղակիորեն համեմատում է Պապ թագավորի հետ:

Պապ թագավորը հայոց Արշակունյաց տոհմի ներկայացուցիչն է, հայոց Արշակ Մեծ թագավորի որդին է, որը եկավ ու իր կարճատեւ կառավարման ժամանակահատվածում շատ կարեւոր գործեր արեց: Հայոց պատմության մեջ եղած կերպարներից, անձերից, որոնց հետ թերեւս կարելի է ինչ-որ համեմատության եզրեր գտնել Նիկոլ Փաշինյանի հետ, լավագույն դեպքում կարող է լինել Մելիք Ֆրանգյուլը կամ գեղաշենցի Ավեն, ով Աղբյուր Սերոբին թունավորեց, կամ Մելիք Դավիթը, որն իր աղջկան ստիպողաբար կնության էր տվել ՖաթԱլիխանին, ինքն էլ մահմեդականություն էր ընդունել ու դարձել Տաթեւի շրջանի ժողովրդի հարստահարիչը, կեղեքողն ու ահ ու սարսափը:

Թերեւս այս կերպարների հետ կարելի է համեմատել Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ երբեք Պապ թագավորի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց  պատմաբան Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, որի ժամանակ նա իր ու Պապ թագավորի ընդհանրություններն էր ներկայացնում:

Պատմաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ելույթը սուր կողմով նաեւ ուղղված էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ. «Վկայակոչելով մարդկանց, որոնք գրել են հայոց պատմությունը, բնականաբար, այն ժամանակ եկեղեցին էր գրում պատմությունը եւ փաստ չէ, թե այդ տողերը, որ գրվել են ու Պապ թագավորին բնորոշել են, ինչ է եղել, ինչի համար է եղել, համենայնդեպս, 4-րդ դարի իրողություններն ու 4-րդ դարում պատմություն գրելը համեմատել 21-րդ դարի իրողությունների հետ ու 21-րդ դարում պատմություն գրելու հետ, սրիկայություն է պարզապես:

Ոչ ոք թող չմտածի, թե պատմություն գրողից է կախված լինելու Նիկոլ Փաշինյանի արած-չարածի վերաբերյալ գնահատականները: Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքը, նրա ամբողջ գործունեությունը՝ թե՛ իր ուսանող լինելու, թե՛ իր դպրոցական լինելու ժամանակ, թե՛ իր ընդդիմադիր գործունեության շրջանում, թե՛ առավել եւս որպես ՀՀ տխրահռչակ վարչապետ լինելու ընթացքում, ամեն ինչ արձանագրված է, տեսագրված է

 Այնպես որ պատմություն գրելու կարիք չի լինելու: Պատմությունն, ի վերջո, գրվում է մտավորականների կողմից, խելամիտ մարդկանց կողմից եւ սերունդները, որոնք հետագայում կաշկանդված չեն լինելու ինչ-ինչ վախերով ու ապրելու են իսկապես ազատ Հայաստանում, հետագայում նրա գործունեությունը շատ մանրամասներով ուսումնասիրելու են, բոլոր փաստերն իրար կողքի են  դնելու ու տալու են գնահատականը, այն գնահատականը, որ ինքը տվեց, ինքն իրեն ինչ պիտակավորումներ որ արեց, այդ բոլոր գնահատականները օբյեկտիվորեն են լինելու, թող չփորձի նա պատմություն գրողով պայմանավորի իր տխրահռչակ գործունեության, այդ գործունեության աղետալի հետեւանքների  մասին արձանագրումը:

Հիմա եկեղեցին չէ, որ գրելու է իր պատմությունը, նրա պատմությունը գրվելու է բուհերում, ակադեմիայում, գրվելու է  մասնագետների կողմից: Գնացեք ցանկացած բուհ, անանուն հարցում անցկացրեք դասախոսների ու ուսանողների շրջանում, Նիկոլ Փաշինյան անուն, ազգանունը ամոթաբեր, անպատվաբեր անուն, ազգանուն է: Եթե նրա կառավարման շրջանի մասին պատմությունը գրի civic.am-ի լրագրողը, գուցե նա այդտեղ պատկերվի որպես հերոս, բայց ես համոզված եմ, որ նրա տխրահռչակ իշխանության վերջը գալու է եւ դա ուշ չի լինելու եւ, ցավոք սրտի, այսքան կորուստներից հետո է այդ ամենն արձանագրվելու»: