Փաշինյանի և Ալիևի «սինխրոնը»
Նիկոլ Փաշինյանի բազմաժամանոց հեռուստատեսային հարց ու պատասխանին հանգամանալից անդրադառնալու մեծ ցանկություն չունենք, այնուամենայնիվ, դրա մի քանի դրվագներ ինքնին արտառոց են ու չեն կարող դուրս գտնվել մեր ուշադրությունից:
Օրինակ, Փաշինյանն ասել է, թե 2018-ի հեղափոխությունը, որ չլիներ, ՀՀ-ն հիմա անկախ պետություն դառնալու շանս չէր ունենա:
Նախ արձանագրենք, որ Հայաստանի գործող վարչապետի ամենամեծ ողբերգությունն այն է, որ նման զգայուն թեմայի նա անդրադառնում է բացառապես ներքաղաքական հաշվարկներից ելնելով, նախկին նախագահներին վարկաբեկելու անթաքույց նպատակով:
Փաշինյանի տրամաբանությունն այնքան խոցելի է, որ ավելորդ է անգամ քաղաքական լուրջ անալիզով դրան անդրադառնալը:
Այնուամենայնիվ, նկատենք, որ պատերազմում հաղթանակը, ըստ Փաշինյանի, անկախ պետության հատկանիշ չէ, ու հակառակը, «անկախականության» «փայլուն» դրսևորումներ են արկածախնդիր քաղաքականությամբ երկիրը պատերազմի տանելը, ազգային աղետ բերելը, Արցախ կործանելը:
Ի դեպ, վերջին ամիսներին կայուն մի միտում է նկատվում․ Փաշինյանն ու Ալիևը «սինխրոն» են խոսում՝ նույն օրը: Կա՛մ Փաշինյանը գեներացնում է ադրբեջանական թեզեր, կա՛մ էլ այնպիսի մի միտք է արտահայտում, որը հեշտությամբ հակադարձվում է Ալիևի կողմից:
Ձախողված, կախյալ, իր տերերին ծառայող, խոշոր պետությունների միջև առճակատման հարթակի վերածված և միանգամից երկու աթոռի վրա նստող. Իլհամ Ալիևի գնահատականներն են Փաշինյանի «ինքնիշխանական» քաղաքականությանը, որոնք նա հնչեցրել է իր տնտեսական դաշնակիցների հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:
Այս դեպքում ձեռնպահ մնանք Ալիևի ասածը մեկնաբանելուց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի խոսքերի համեմատությունը, դրանցից յուրաքանչյուրի օբյեկտիվության գնահատականը թողնելով մեր ժողովրդին:
Կամ ի՞նչ է նշանակում Փաշինյանի մտքի հերթական «գլուխգործոցը» ԼՂ խնդրի մասին: Նա ասել է, թե ԼՂ-ի լուծարումը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսին:
Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանն ասել էր, թե ԼՂ խնդիրը փակվել է դեռ 1996-ին
Հիմա, Ղարաբաղը 1991-ի՞ն, 1996-ի՞ն, թե՞ 2016-ին ենք կորցրել: Զուր մի՛ չարչարվեք․ նշված տարբերակներից որևէ մեկն իրական չէ. ԼՂ թեման փակել է հենց Նիկոլ Փաշինյանը Պրահայի 2022թ-ի հոկտեմբեր 6-ի քառակողմ հայտարարությամբ:
Վահրամ Բագրատյան




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի