Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Հասարակություն

Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանությունը յուր «կարկառուններից» մեկի շուրթերով հռչակեց, թե՝ քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված Ռուսաստանի բոլոր երաշխավորումները չեն կատարվել, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը» Արևմուտքի երաշխավորությամբ են կնքելու: Իսկ ի՞նչ արժեն արևմտյան երկրների երաշխավորությունները: Կարելի է, իհարկե, սեփական պատմությունից բազմաթիվ օրինակներ բերել, լինի դա «թղթե շերեփի» (Բեռլինի կոնֆերանս) պատմությունը, թե, ասենք, Կիլիկիայի հետ կատարվածը: Կարելի է անգամ Սևրի դաշնագրի հետ կապված պատմությունը հիշեցնել, հիշեցնել 1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության համար ճակատագրական որոշումները, թե ինչպես Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը հենվեց արևմտյան երաշխիքների վրա ու մեն-մենակ և անօգնական հայտնվեց թուրք-բոլշևիկյան ագրեսիայի դիմաց:

Ու դա ինչ արժեցավ Հայաստանին, ու ինչպես ենք մինչև հիմա մեր մաշկի վրա զգում այդ «երաշխավորված» սխալի ծանրագույն հետևանքները, ներառյալ Նախիջևանի կորուստը, Արցախի օտարումն ու Առաջին Հանրապետության անկումը: Բայց կարելի է և «համաշխարհային ընթացիկ» պատմությունից բավականին ցցուն օրինակ բերել, որի մասին նախորդ համարում ակնարկել էինք: Հիշողներ կլինեն, բայց, ամեն դեպքում, հիշեցնենք, որ Ուկրաինայում 2014- ին ծավալված դեպքերի ժամանակ այդ երկրի նախագահը Վիկտոր Յանուկովիչն էր: Երբ խժդժություններն սկսվեցին, բայց դեռ շատ չէին ծավալվել, Յանուկովիչը հավաքական Արևմուտքի միջնորդությամբ (Գերմանիա, Ֆրանսիա և Լեհաստան) ընդդիմության հետ համաձայնություն կնքեց՝ վիճակի կարգավորման վերաբերյալ: Կարճ ասած՝ Արևմուտքի երաշխիքներով Յանուկովիչը բան պայմանավորվեց ուկրաինական ընդդիմության հետ: Այն, ինչ եղավ հետո, «կինոյի սցենար» է, իսկ մեծ հաշվով՝ արդեն գրեթե երկու տարի Ուկրաինայում չդադարող ողբերգության «նախերգանքն» ու հենքը:

Յանուկովիչին տրամադրված «արևմտյան երաշխիքները» թիթեռի կյանք ունեցան, գործեցին երևի 1 օր, քանի որ պայմանավորվելու հաջորդ իսկ օրն սկսվեց «Եվրամայդանը», որի վրա էլ հետագայում եռաց արյունոտ թեյնիկը: Հա, իսկ Յանուկովիչը «գլուխը պրծացրեց»՝ փախչելով կամ ապաստանելով Ռուսաստանում, որը, ի դեպ, նրան զգուշացնում էր, որ արևմտյան երաշխիքները չեն գործելու (տարօրինակ կլիներ, եթե գործեին, որովհետև արևմտյան տերությունների «խաղի» նպատակը հենց Յանուկովիչին տապալելն էր և իրենց խամաճիկներին իշխանության բերելը՝ հետագայում Ուկրաինան Ռուսաստանի դեմ հանելու նպատակով, ինչը և արվեց): Սա այն մասին, թե քանի գրոշ արժեն, եթե ընդհանրապես որևէ բան արժեն «Արևմուտքի երաշխիքները»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա հնարավոր է՝ նա էլ ինչոր պահի հետևի Յանուկովիչի օրինակին, թեպետ հազիվ թե նրան Ռուսաստանում ընդունեն, երևի «խորը Արևմուտքին» դիմելն հավանական կլինի: Բայց դա արդեն էական չի լինելու ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ «օդային» երաշխիքներ տրամադրողների համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում