Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Աշխարհ

Ռուսաստանում կինը 1,5 տարվա ընթացքում աշխատավայրից գողացել է 24 միլիոն ռուբլի արժողությամբ թուղթ և իր համար բնակարան, մեքենա գնել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սամարայի դատախազությունը հաստատել է տեղի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը. կինն աշխատավայրից 24 միլիոն ռուբլի արժողությամբ թուղթ է գողացել։ Վաճառքից ստացված հասույթով նա գնել է բնակարան և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնել է Սամարայի  դատախազությունը Telegram-ի իր ալիքում։

30-ամյա կնոջը մեղադրել են առանձնապես խոշոր չափերով խարդախության և հանցագործության արդյունքում ձեռք բերված փողերի կամ գույքի լվացման համար։ Պարզաբանվում է, որ նա սկզբում աշխատել է որպես հաշվապահ, հետո որոշել է փոխել իր գործունեության ոլորտը և աշխատանքի է անցել Սամարայի կազմակերպություններից մեկի տնտեսական աջակցության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ Գրեթե մեկուկես տարվա աշխատանքի ընթացքում նրան հաջողվել է գրասենյակից հանել 112 հազար փաթեթ թուղթ:

«2020 թվականի մայիսից մինչև 2021 թվականի հոկտեմբեր կինը գողացել է 24 միլիոն ռուբլի արժողությամբ թուղթ։ Գումարն օրինականացնելու համար նա գնել է բնակարան և Mercedes-Benz GLC 200 4MATIC մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկանալով քրեական գործի հարուցման մասին՝ կինը գույքը վաճառել է էժան գնով և փախել երկրից»,- հայտնում են դատախազությունից։

Կնոջ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրա նկատմամբ հեռակա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործը փոխանցվել է դատարան։

Միայն խարդախության հոդվածով նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։