Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Մեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը«Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. ՄերցԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն»
Հասարակություն

Ու աշխարհի ամենագեղեցիկ աչքերը փակվեցին հավերժ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում Ավանեսյանների ընտանիքի հետ կատարվածը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ու նկարագրել․ «ինչու»-նե՞րն ու «ինչպես»-նե՞րը շատ են, բայց դրանք միշտ մնում են անպատասխան։ 

Էլինան MediaHub-ին պատմում է, որ եղբայրը՝ Տիգրան Ավանեսյանը, անչափ կենսասեր, ակտիվ երիտասարդ էր։ Ընտանիքը բիզնեսով էր զբաղվում ու հակառակ ծնողների հորդորներին՝ ուժայինում ծառայելն իր ցանկությունն էր։ Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը գեներով ժառանգել էր հորից՝ Կարեն Ավանեսյանից, ով բոլոր պատերազմների մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ։ Տիգրանը մարտական հերթապահություն էր իրականացնում ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ կատարելով բարդ խնդիրներ, գնդացրորդ էր։ 

«Շրջափակման ժամանակ Տիգրանը որոշեց ընտրյալի հետ ընտանիք կազմել։ Քանի որ գնալով իրավիճակն ավելի էր բարդանում, ոչ մեծ ճոխությամբ 2023 թվականի հուլիսի 8-ին կայացավ Տիգրանի ու Ալիսայի հարսանիքը։ Այնքա՜ն երջանիկ էր ու այնպե՜ս էր պարում»,- արտասվում է քույրը, ապա ավելացնում, որ նույնիսկ չէր մտածի, որ շատ չանցած պատերազմը պիտի խլեր եղբոր կյանքը՝ ընդհատելով ընտանիքի երջանկությունը։ 

«Ալիսան իմ համակուրսեցին է, իմ ընկերուհին։ Երբ Տիգրանը ծանոթացավ նրա հետ, հետո ասաց՝ «էս աղջկա ձայնին սիրահարվել եմ, ինքը պիտի իմ կինը դառնա»։ Տիգրանն ու Ալիսան գրեթե նույն բնավորությունն ունեին, իրար հասկանում էին կես խոսքից։ Այդպես ընկերացան, հետո սիրահարվեցին, սիրեցին ու ամուսնացան»,- ասում է Էլինա Ավանեսյանը՝ ափսոսանքով նշելով, որ «երկար չտևեց նրանց համատեղ կյանքը, չունեցան սպասված զավակը»։ 

2023թ․ սեպտեմբերի 19-ին Տիգրանն իր ջոկատի հետ հսկում էր հյուսիսային սահմանագծի ռազմավարական նշանակության հենակետերից մեկը՝ Մարտակերտ քաղաքի դիմահայաց «Պուշկեն յալը»։ Տղաները գիտակցել են, որ բարձունքի գրավումով կընկներ Մարտակերտը, դիմակայել ու կռվել են թշնամու դեմ անհավասար մարտում։ 

«Հենց սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը փորձել էր գրոհել ու գրավել «Պուշկեն յալը», սակայն դեմ էր առել մեր տղերքի խիզախությանը։ Երկրորդ գրոհից հետո թշնամին արդեն 50-ից ավելի զինվոր էր կորցրել, իսկ Տիգրանի ջոկատից վիրավորվել էին 2 զինծառայող։ Հասկանալով, որ անհնար է կոտրել դիմակայությունը՝ գործի են դրել հերտանային միջոցներն ու հրետակոծել հենակետը»,- զինակից ընկերների պատմածը վերարտադրում է Էլինան։ 

Անդադար տևացող հրետակոծությունից բեկորային վնասվածքներ է ստացել նաև Տիգրանը։

Քույրն ասում է, այդ դիրքը երկար մարտ է վարել, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չի հասել. «Արնաքամ է եղել, չի դիմացել, ու այդ դիրքում էլ հավիտյանս փակվեց աշխարհի ամենագեղեցիկ աչքերը»...

Այդ ընթացքում ընտանիքի ապրումներն աննկարագրելի էին։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ ընտանիքը տեղակայվել էր ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, լսվեց Էլինայի մորեղբոր որդու՝ 18-ամյա Արսենի մահվան գույժը։

«Հաջորդ օրը ստացանք Տիգրանի զոհվելու մասին լուրը։ Այդ քաոսի ու անզորության մեջ մենք չգիտեինք ինչ անել։ Դեռ որոշված չէր՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ, երբ հայրս որոշում էր կայացրել հուղարկավորել Եռաբլուրում»։

Դիրքերից Տիգրանի մարմինն իջեցրել են մեծ դժվարությամբ։ Բռնի տեղահանությունից հետո Տիգրանի ու Արսենի աճյունները տեղափոխել են Հայաստան՝ հավերժացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Էլինան ասում է, որ Տիգրանն անթերի տղամարդ էր։ 

«Պահվածքը հասուն, խոսքը կարճ ու կշռադատված, անչափ ուշադիր բոլորի հանդեպ։ Միշտ ասում էր՝ «ես այնպիսի ծնող պիտի դառնամ, որ նման լինեմ իմ ծնողներին»։ Հիմա, նրա բացակայությունը տանջում է մեզ։ Կիսատ ենք։ Սփոփվում ենք նրանով, որ նա միշտ կա, մեզ համար ինքը միշտ ներկա է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հունան Թադևոսյան