Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան

«Սամվել Կարապետյանն իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ միայն խոսքով, այլ նաև գործով ապացուցել է, որ իր ամբողջ էությամբ հայ է ու ցանկացած գործ հայանպաստ է եղել ու ուժեղացրել է Հայաստանի Հանրապետությունը», - այս մասին այսօր՝ մարտի 13-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված բողոքի ակցիաներից մեկի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցութան անդամ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի հանդեպ հետապնդումները պայմանավորված են նրա ազգային կերպարով:

«Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ էությամբ տրամադրված է ազգային արժեքների ու ազգային պատկանելության դեմ: Դրա ամենավառ ապացույցը Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսած նրանց արշավն է: Նա հալածում է մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, ու սա մեր վերջին խրամատն է, վերջին պահպանական գիծն է, որից հետո չենք ունենալու այն Հայաստանի պատկերը, որը հիմա ունենք :

Սամվել Կարապետյանը 9 ամիս է՝ գտնվում է ապօրինի անազատության մեջ՝ մի պարզ արտահայտության համար, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան հարցը լուծել, մեր ձևով դա կանենք:

Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից:

Ու հիմա ասում եմ՝ եթե տղա եք, բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել»:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք Կառավարության դիմաց սպասում են, որ որևէ մեկը դուրս գա, քանի որ իրենք նվեր ունեն փոխանցելու Նիկոլ Փաշինյանին: