Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ Կարապետյան
Աշխարհ

Հույս ունեմ, որ մենք նրանից դրական պատասխաններ կստանանք․ Էրդողան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հույս ունի քննարկել Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մոտ ժամանակներս հանդիպելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մենք կասենք՝ եկեք այնպես անենք, որ հացահատիկի միջանցքը գործի։ Ես հույս ունեմ, որ մենք նրանից դրական պատասխաններ կստանանք եւ կշարունակենք մեր ճանապարհը»,- Հունգարիայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

Նա հայտարարել է Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության վերսկսման անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է վերականգնենք «հացահատիկային միջանցքի» աշխատանքը և ապահովենք, որ աֆրիկյան կարիքավոր երկրները դրանից ստանան իրենց բաժինը: Մենք՝ Ռուսաստանը, Կատարը և Թուրքիան, ստեղծել ենք եռակի համերաշխություն։ Կատարը այս միջանցքով եկող հացահատիկը կպահպանի ֆինանսական մակարդակում, մենք այն կվերամշակենք ալյուրի մեր գործարաններում, այնուհետև կուղարկենք աֆրիկյան երկրներ: Մենք հետևում ենք այդ ծրագրին»,- ասել է Թուրքիայի նախագահը։