Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ունենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլին
Հասարակություն

Տատը կպչուն ժապավենով կապել է 8-ամյա թոռան բերանը, փակել ննջասենյակում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Aravot.am
-ի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Տ. Վ-ն ՆԳՆ ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2016թ․ ծնված իր որդին՝ Դ. Վ.-ն իրեն հայտնել է, թե մորական տատիկը՝ Մ. Ղ-ն կպչուն ժապավենով փակել է երեխայի բերանը, հրելով տարել ննջասենյակ՝ այդպիսով երեխային ենթարկելով հոգեբանական եւ ֆիզիկական բռնության:

Ըստ նույն աղբյուրի, 8-ամյա երեխայի տատիկը ձերբակալվել է նրան ֆիզիկական ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ու տեղափոխվել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Ավելի ուշ ազատ են արձակել: Լրատվականը կապ է հաստատել երեխայի հոր՝ Տ. Վ-ի հետ: Նա հաստատել է տեղեկության իսկությունը, ասել, որ շուրջ 2 տարի է՝ ամուսնալուծված է, երեխաները մոր մոտ են եւ նրանց տեսակցում է ըստ կարգի սահմանված օրերով:

Հայրը նշել է, որ ոչ միշտ է կարողանում տեսնել երեխաներին, քանի որ տեսակցությունները հաճախ չեղարկվում են. երեխայի մայրն ու տատիկը թույլ չեն տալիս առանց պատճառի հանդիպել, կամ երեխաներին համոզում են, որ հորն ասեն, թե չեն ցանկանում նրան տեսնել: Տ. Վ.-ն պատմել է նաեւ, որ հերթական տեսակցության ժամանակ որդին խնդրել է իր վրա տեսախցիկ տեղադրել, որպեսզի հայրը տեսնի, թե ինչպես են իր հետ վարվում.

«Ասում էր՝ պապա վրաս կամերա դիր, տես՝ ինձ հետ ոնց են վարվում… Ասում էր՝ տատիկը սկոտչով բերանս կապել էր, հրել բազմոցի վրա, մի ձեռքով ինձ էր պահում, մյուս ձեռքով էլ բերանս էր սկոտչում: Հետո ինձ հրելով տարավ սենյակում փակեց… Երեխան ասում է՝ էնքան լավ էր, որ ձեռքերս ազատ էին, մատս մտցրի, բերանս բացեցի, որ կարողանամ շնչել, քանի որ օդը չէր հերիքում… Երեխան պատմում է, թե ոնց են պատժելու համար տատիկը եւ մայրը իրեն եւ 5 տարեկան աղջկաս քաշքշելով հանել դուրս, դուռը վրաները փակել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։