«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը հետևողականորեն հանդես է գալիս միասնության, հասարակական երկխոսության, ազգային համերաշխության և համախմբման օգտին՝ այն համոզմունքով, որ միայն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության միջոցով է հնարավոր ապահովել պետության կայուն զարգացումը և անվտանգությունը, այսօր հայտարարում է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու իր որոշման մասին։ Համոզված ենք, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այսօր հայկական քաղաքական օրակարգի ներառական և կոնսոլիդացիոն այն հարթակն է, որն ի զորու է իր շուրջ համախմբել նրանց, ովքեր ցանկանում են դառնալ մեր ազգային վերածննդի և միասնության գործընթացի մասնակիցը՝ ներհայկական օրենքներով: Այսօր կրկին վերահաստատում և հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր բոլոր ռեսուրսները, հնարավորություններն ու հասարակական ներուժը ներդնել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում՝ այն դիտարկելով որպես հասարակության համախմբման և ազգային զարգացման ռազմավարական օրակարգի ձևավորման իրական գործիք։ Առանձնապես ընդգծում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկված «Երաշխավորված խաղաղության» հայեցակարգը Հայաստանի համար իրական խաղաղության ապահովման միակ իրատեսական և արժանապատիվ ուղին է, որը համակարգային, ռազմավարական առումով հաշվարկված է և երաշխիքներով ապահովված: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային և ներքին բարդագույն մարտահրավերների պայմաններում միայն ջանքերի միավորումը, հստակ ազգային դոկտրինը և պատասխանատու քաղաքական կամքը կապահովեն Հայաստանի կայուն և արժանապատիվ ապագան։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր հանձնառությունը համախմբման գործին և գործնականորեն անցնում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքին։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ Կարապետյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան