Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ

Զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի գործով մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 26-ին զանգվածային լրատվության միջոցներում պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով մահացու հրազենային վնասվածք է հասցրել Մ.Գ.-ին:

Դատախազը 2023 թվականի հուլիսի 28-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), իսկ 2023 թվականի հուլիսի 29-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև զինծառայող, դիրքի ավագ Տ.Ս.-ի նկատմամբ՝ հանցանք կատարած անձին աջակցելու և սպանության դեպքը պարտակելու համար:

Ա.Հ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, Տ.Ս.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: