Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Քիչ առաջ Աբու Դաբիում ավարտվեց Փաշինյան–Ալիև հանդիպումը, որի պատվիրակությունների կազմում ընդգրկված էին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Բոլորին հայտնի է, որ նշված պաշտոնյաները իրենց երկրներում ղեկավարում են սահմանազատման հանձնաժողովները։ Բացի այդ, բոլորս գիտենք, որ ունեցել ենք իրավիճակ, երբ Հայաստանը առանց սահմանազատման հստակ կանոնակարգերի Ադրբեջանին հանձնել է իր տիրապետության տակ գտնվող տարածքները՝ փոխարենը չստանալով ոչ մի միլիմետր օկուպացված հայկական հողերից։
Արդյունքում ստացել ենք խայտառակության պատ, որի մոտ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են «տուրիստական այցեր», որոնց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս էքսկուրսավարի դերում։
Այսպիսով, Աբու Դաբիի հանդիպումից հետո հնարավոր են երկու սցենարներ․
կամ Ադրբեջանի զինված ուժերը դուրս կգան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից,
կամ Հայաստանի իշխանությունները գնալու են նոր միակողմանի տարածքային զիջումների։
Հրավիրում եմ մեր մամուլի ուշադրությունը այս հարցի վրա։ Կարևոր է պարզել համապատասխան պաշտոնատար անձանցից, և առաջին հերթին՝ Մհեր Գրիգորյանից, թե ինչ է սպասվում մեր պետությանը և ժողովրդին տեղի ունեցող «սահնանազատման» խայտառակ գործընթացների արդյունքում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times