Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճը

76-ամյա տատն ու 6-ամյա թոռը վիրավորում ստացան իրենց տան բակում

Պատերազմի առաջին օրվա առաջին րոպեները, թերևս, ամենածանրն էին այն առումով, որ խաղաղ բնակիչները չգիտեին ի՞նչ անել, որտե՞ղ գնալ։ Այդպես էր և Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում։ 

Թշնամին կրակում էր ամենուր՝ ինչով ասես։ Գյուղացիների մի մասը որոշեց գնալ ռուս խաղաղապահների հենակետ. «Այդ ժամանակ դա ամենաապահով վայրն էր թվում, որտեղ մեզ վրա չեն կրակի»,- MediaHub-ին պատմում է 76-ամյա Ռիմա Մովսիսյանը։ 

 

Նրա ավագ որդի Սլավան զոհվել էր 44-օրյա պատերազմում։ 2023-ի ռազմական գործողություններին, Արցախի պաշտպանության մարտերին մասնակցում էին Ռիմայի 3 որդիները՝ Ռաֆիկը, Ռոբերտն ու Հմայակը, ինչպես նաև Սլավայի 2 տղաները։

«Երբ սկսեցին կրակել գյուղի ուղղությամբ, մենք գյուղի մյուս բնակիչների հետ մտել ենք թաքստոց, բայց քանի որ ժամ առ ժամ ավելի էր թեժանում, որոշեցինք դուրս գալ և գնալ ռուսների մոտ։ Ինձ հետ էին հարսներս, թոռներս, հարևաններս, մի խոսքով՝ մոտ 70 հոգի։ Մեր գյուղից Սասունի «Ֆորդ» մեքենայում փորձեցինք տեղավորվել գնալ ռուսների մոտ, բայց այդ պահին կրակեցին մեքենայի ուղղությամբ, վիրավորում ստացա ես և 6 տարեկան թոռս՝ Ալենը։ Ես ստացել եմ գնդակային վիրավորում աջ ձեռքից՝ արմունկից վերև հատվածում, Ալենը՝ բեկորային վնասվածք է ստացել վզի հատվածում։ Բախտներս բերել է, ողջ ենք մնացել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։ 

Ռիմա Մովսիսյանի խոսքով, առանց վիրակապվելու հասել է ռուս խաղաղապահների հենակետ։ Այնտեղ առանց լուրջ բժշկական միջամտությունների վիրակապել են և՛ իրեն, և՛ Ալենին։ 

«Անտանելի ցավեր ունեինք, բայց հետ ու առաջ գնալ հնարավոր չէր։ Ես նույնիսկ չէի մտածում իմ ձեռքի, իմ առողջականի մասին, այդ օրերին մտածմունքս դիրքերում գտնվող տղաներս ու թոռներս էին, ու Ալենը, որ աչքիս առաջ ցավ էր քաշում. Աստված պահել է, վերքը խորը չի եղել»։ 

Ռուսական հենակետում մի քանի օր մնալուց հետո Ռիմայի տղաներն իջել են դիրքերից։ Խաղաղապահների ԲՏՌ-ով վիրավորում ստացած տատ ու թոռ տեղափոխվել են Մարտակերտի հիվանդանոց։ Այնտեղ էլ, ըստ մեր զրուցակցի, բժշկական լուրջ միջամտություններ չեն կատարվել։ Հաջորդ օրը՝ Մարտակերտի տարհանման հետ, Ստեփանակերտ են տեղափոխվել նաև Մովսիսյանները։ 

«Շուրջ մեկ շաբաթ «պուլյան» ձեռքիս մեջ է եղել։ Երբ տեղահանվել ենք Հայաստան, այստեղ հանրապետական հիվանդանոցում 7 ժամ վիրահատել են ինձ։ Հիմա ամբողջ ձեռքս երկաթներով է հավաքված։ Ալենն էլ, փառք Աստծո, հիմա արդեն լավ է»,- ասում է 76-ամյա կինը։ 

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Ռիմա Մովսիսյանի ընտանիքն ապաստանել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ Սոցիալական խնդիրներին զուգահեռ փորձում են հաղթահարել նաև առողջական խնդիրները, որ պատճառվեց ադրբեջանական կողմի թիրախային կրակից, Ճանկաթաղի իրենց բակում։ Վիրահատությունից հետո հաճախ է այցելում բժիշկներին, ռենտգեն հետազոտություն անում, բժիշկներն ասել են՝ «դեպի լավն է գնում»։ 

Հունան Թադևոսյան