Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Քաղաքականություն

Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ տեղի ունեցողը հերթական անգամ ապացուցում է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ոչ թե եկեղեցու նորոգման, այլ քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, որը հաճախ դուրս է գալիս տրամաբանության շրջանակներից։ Հիշեցնենք, կոմպրոմատներով փորձելով վարկաբեկել Արշակ սրբազանին և ձախողվելով, Ազգային անվտանգության ծառայությունը հենց Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետին։

Ընդ որում, եթե ի սկզբանե կարծում էին, թե ձերբակալությունը կապ ունի տարածված տեսանյութերի հետ, ավելի ուշ նրա փաստաբանը հայտնեց, որ Արշակ սրբազանին մեղադրում են մի դեպքի հետ կապված, որը նույնիսկ քպականներին շոկի մատնեց իր անհեթեթությամբ։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրանյութ ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում»։

Ըստ փաստաբանի՝ Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են 2018 թ․-ին կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ։ 7 տարի անց փորձելով ինչ-որ անհեթեթություն սարքել Արշակ սրբազանի գլխին, նրան ձերբակալել, տեղափոխել են մեկուսարան։ Իսկ այսօր առավոտից կալանքի միջնորդությունը քննվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, և դատավորն էլ ոչ այլ ոք է, քան տխրահռչակ Մասիս Մելքոնյանը, ով հասցրել է արդեն կալանավորել Բագրատ և Միքայել սրբազաններին։

Գրեթե կասկած չկար, որ Մասիս Մելքոնյանը հերթական ապօրինությունը կիրականացնի՝ կալանավորելով նաև Արշակ սրբազանին, իսկ վերջինիս դեմ կատարվող ապօրինությունները նույնիսկ որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հայաստանի գործող իշխանություններն այնքան են կորցրել իրականության զգացումը և այնքան են լկտիացել, որ Փաշինյանը անգամ երեկ չի էլ հերքել, որ Ազգային անվտանգության ծառայությանը օգտագործում է եկեղեցականներին ոչ միայն ձերբակալելու, այլ ահաբեկելու համար։ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, թե «գնում է այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»։

Չի էլ բացառել, որ ԱԱԾ աշխատակիցներին ուղարկել է քահանայի մոտ։

«Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագին, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, կարող է իմ օգնականը լինել և այլն։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում և ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Եվ սա հերթական անգամ վկայում է, որ, ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների, գործ ունենք օրենքի վրա բացարձակապես թքած ունեցող խառնամբոխի հետ։

Աննա Մարգարյան