Այսօր՝ 01 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Վահե Հովհաննիսյան

«Հայաստանը Եվրոպա է և վերջ». Սա Նիկոլի նոր կարգախոսն է, որը ծանր ասոցիացիաներ է առաջացնում տարիներ առաջ հնչեցրած նրա մեկ այլ «և վերջի» հետ։ Թե ինչով ավարտվեց այն, գիտենք բոլորս։ Թե ինչով է ավարտվելու այս մի վերջը, կարող ենք կանխատեսել այս պահից։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով այս իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները։ Սա շատ կարևոր է հասկանալ, որպեսզի կարողանանք ճիշտ հանրային դիմադրություն կազմակերպենք։ Իշխանությունը դնելու է վտանգավոր, բայց գրագետ-հաճելի նարատիվ, և մեր խնդիրն է լինելու՝ այն հակակշռել գրագետ-առողջ նարատիվով։ Կոպիտ ասած՝ եթե կրկին շարժվենք «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսի անալոգով՝ «Հայաստանն առանց եվրոպացու», ապա ձախողելու ենք։
Եվ այսպես.

- Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ տարածքային, ՀՀ իշխանությունները բավարարելու են «սա է Եվրոպա գնալու գինը» ձևակերպմամբ։

- Սահմանադրական նվաստացուցիչ փոփոխությունները բավարարվելու են՝ «սա է Եվրոպա գնալու գինը»։

- Ռուսաստանի հետ առճակատումը և դրա ցավոտ սոցիալական-տնտեսական (առնվազն) հետևանքները ժողովրդի վրա ծախելու են՝ սա է Եվրոպա գնալու գինը ձևակերպմամբ։

- Ներքին այլանդակ բոլոր քայլերը, որոնք մարդկանց կյանքն էապես դժվարացնելու են, արդարացվելու են՝ սա´ է եվրոպա գնալու գինը։

Եվրոպան առանց որևէ կոնկրետության մի կոնֆետ է, որը կախվելու է հայ հավաքական մտքի ու էմոցիաների վրա, որով խաղացնելով՝ հայ ժողովրդին տանելու են անդունդ հերթական անգամ, այս անգամ՝ անհավատալի չափերի։

Եվրոպան, որտեղ մեզ չեն սպասում.

Շատ կարևոր է ի սկզբանե ճիշտ ձևակերպել կոնտր-նարատիվը։ Եվրոպան մեր թշնամին չէ, Եվրոպան այս պահին Ռուսաստանի թշնամին է, բայց մենք կարող ենք դառնալ Եվրոպա-Ռուսաստան հակամարտության նոր տարածք։ Բառիս բուն իմաստով՝ ռումբերի ու հրթիռների ընկնելու տարածք։ Նոր ժամանակներում երկրները նախընտրում են պատերազմները վարել պրոքսի-տարածքներում։

Մենք այսօր ամեն կերպ ձգտում ենք դառնալ ԱՄՆ/ԵՄ-Ռուսաստան հակամարտության նոր ֆիզիկական մարտադաշտը։ Եվրոպան չունի ՀՀ անվտանգությունն իրապես ապահովելու որևէ լծակ։ Եվ վերջապես՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։ Ավելի պարզ ասած՝ մեզ սպասում են այնպես, ինչպես Ուկրաինային։

Մենք դա՞ ենք ուզում։

Եվրոպան՝ որպես լավ գործընկեր.

1991 թ-ից սկսած Հայաստանը ունեցել է ճիշտ օրակարգով լավ զարգացող հարաբերություններ Եվրոպայի հետ։ Այստեղ ամենակարևորը ճիշտ օրակարգն է։

Լ. Տեր-Պետրոսյանի օրոք կնքվել է Հայաստան-Ռուսաստան ամենակարևոր փաստաթուղթը, ռուսական աջակցությամբ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմը, բայց Արևմուտքի հետ ունեինք փայլուն զարգացող հարաբերություններ։

Ռ. Քոչարյան օրոք Ռուսաստանի հետ և´ անվտանգային, և´ մյուս բոլոր առումներով ունեինք ամենաբարձր, վստահելի հարաբերությունները, միևնույն ժամանակ Ցեղասպանության ճանաչման բուռն գործընթաց գնաց ողջ արևմտյան աշխարհով։ Հայաստանի հիմնական խոշոր ներդրումներն Արևմուտքից էին՝ Քրքորյան, Էռնեկյան, Գաֆեսճյան, Սեմ Սիմոնյան, Ալբեր Բոյաջյան, Լուիզ Սիմոն-Մանուկյան, Ջ. Թուֆենկյան և այլն, Հազարամյակների մարտահրավերների ծրագիր։

Ս. Սարգսյանի օրոք երկարաձգվեց ռուսական բազայի պայմանագիրը, բազան էապես արդիականացվեց։ Հայաստանը ստացավ գերժամանակակից զինատեսակներ, և արևմուտքը դա համարեց նորմալ։ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչի շնորհիվ առ այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է աճ արձանագրել։ Բառիս բուն իմաստով՝ Հայաստանի տնտեսությունը շնչում է ԵԱՏՄ հնարավորությունների շնորհիվ։ Միևնույն ժամանակ 2017-ին կնքվեց CEPA-ն ՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Փոխկապակցված թեմա է հայ-թուրքական հարաբերությունները։ Մինչև 2018-ը հենց նման գրագետ-հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ է հաջողվել չեզոքացնել թուրքական գործոնը որպես կենսական սպառնալիք։

Հետևություն.

Արևմուտքի հետ ճիշտ օրակարգ դնելու դեպքում ստանում ենք լուրջ գործընկեր և մեծ օգուտ։ Սխալ օրակարգի դեպքում Արևմուտքը ոչինչ չի կարող առաջարկել՝ ո´չ անվտանգություն, ո´չ տնտեսական դիվերսիֆիկացիա։ Դա հեքիաթ է, որը տեսել է մեր բարեկամ Վրաստանը, որը մի շիշ գինի չէր կարողանում վաճառել Եվրոպայում, իսկ հիմա բազմապատիկ մեծացրել է իր արտահանումը Ռուսաստան, և դա այսօր տեսնում է ուկրաինացի ժողովուրդը, որը մեռնում է հրթիռների տակ, իսկ եվրոպական հարևան պետությունները խոչընդոտներ են ստեղծում ուկրաինական ապրանքների համար՝ իբր լեհ ֆերմերների ու վարորդների տեսքով, և իբր կոնգրեսի անհամաձայնությամբ»,- գրել է նա։

9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են, և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա. Տիգրան Աբրահամյան Մինչև 18։00-ն ջուր չի լինի Ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են. պայքարը թեժ է լինելու Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Հրդեհ՝ Գյումրիում. այրվել է շենքի մուտքի փայտե դուռ Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով Ավշարում կատվին տանջամահ անելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ Խախտվել է պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. ինչ է կատարվում « Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահի ու տեղեկալների հափշտակության գործով «Կայան երբեք չի իջել բակ, որովհետև մեր բակը դարձել է ավտոկայանատեղի». Մանե Գրիգորյան Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան 1 մլրդ 658 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին՝ ոչինչ չանելու համար Նազենի Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել Գյումրիում հրաժարականներն անակնկալի են բերել ընդդիմությանը Ընդդիմության մեջ էլ լուրջ խարդավանքներ կան ՏՏ ոլորտի նախկին ու ներկա նախարարների միջև լարվածություն կա Հայաստան և ՔՊ հասկացությունները տարբեր են․ Մենուա Սողոմոնյան Պետբյուջե է վճարվել չվճարված 100 մլն. դրամ հարկ Դաս չանել, չթողնել ֆրանսիացիները ներս մտնեն. վերջ. Ագրարայինի դասախոս Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում Կյանքից հեռացել է Էդվարդ Վաթյանը Դոլարը փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր COP29-ին մեր մասնակցությունը առիթ չէ՞ որ 30-ից ավելի հայ ռազմագերի ազատ արձակվեն․ Ռուստամյանը՝ Միրզոյանին Այսօր մի շարք հասցեներում գազ չի լինի Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում․ Մհեր Ավետիսյան Ես վերադառնալու եմ ԵՊՀ. Մենուա Սողոմոնյան Այս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի». ՀայաՔվե Օմսկում հայտնագործվել են ինքնամաքրվող արևային մարտկոցներ Ընդդիմությունը կողմ կքվեարկի ԱԺ արտահերթ նիստի օրակարգային նախագծին «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին 11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը դատապարտել են Բոլորս գիտենք, թե ինչի է բերելու այս իշխանության մնալը. ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու. Վահե Հովհաննիսյան Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը Պարտվելու դեպքում իշխանությունը կարող է հայտարարել ռազմական դրություն և չեղարկել ընտրությունների արդյունքները. Չալաբյան