Այսօր՝ 28 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում

C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է և միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը: Կոնվերս Բանկում վստահ ենք, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին և առաջարկում նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:

C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ և առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում: Ըստ որում, Converse Mobile հավելվածում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրություն կատարել՝ մի քանի փաթեթից ընտրելով իր կարիքներին առավելագույնս համապատասխանողը:

 

Հաշվի փաթեթները, այդ թվում՝ C360-ը, հաճախորդի ընտրությունն են

Ողջ աշխարհում, համաձայն McKinsey & Company (2019) և Deloitte (2019,2020) ընկերությունների վերլուծությունների, հաճախորդների 60-75%-ը նախընտրում է օգտվել բանկային ծառայությունների փաթեթներից՝ համարելով այս առաջարկը առավել գրավիչ: Այս առաջարկը հաճախորդների ընտրությունն է մի քանի պատճառով.

  • Պարզություն․ հասկանալի է հաճախորդներին. նրանք գիտեն՝ կոնկրետ ինչքան են վճարում և ինչ ծառայությունների համար,
  • Հարմարավետություն․ կարիք չկա ընտրություն կատարելու տարբեր ծառայություններից, փաթեթը ներառում է անհրաժեշտ բոլոր պրոդուկտները,
  • Ժամանակի և ֆինանսների խնայողություն․ փաթեթի բաժանորդագրության վճարն անհամեմատ ավելի փոքր է, քան դրանում ներառված պրոդուկտների սակագների հանրագումարը,
  • Հասկանալի ձևաչափ՝ հաճախորդներն արդեն սովոր են օգտվել տարբեր ծառայություններից մեկ փաթեթում, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում: 

Յուրաքանչյուրը կգտնի իր պահանջներին համապատասխան C360 փաթեթը

Այս պահին Converse Mobile-ում բաժանորդագրության համար հասանելի է երեք փաթեթ՝ Neo, Ultra և Elite: Բաժանորդագրվելով դրանցից ցանկացածին՝ հաճախորդը կկարողանա օգտվել բանկային ընդգրկուն ծառայություններից միասնական՝ ավելի ցածր սակագնով: Բոլոր փաթեթները ներառում են տարբեր արժույթներով հաշվարկային և կուտակային հաշիվներ (կուտակային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տարեկան եկամուտ՝ մինչև 3,5%-ի չափով), հիմնական և կից վճարային քարտեր, թվային Visa Virtual քարտ՝ տարբեր արժույթներով, անվճար կանխիկացում ԱրՔա համակարգի բանկոմատներում, վարկային սահմանաչափի հնարավորություն, SMS, քաղվածքներ, տեղեկանքներ՝ անվճար:

Կախված սակագնային պլաններից՝ կան նաև տարբերություններ: Այսպես.

 

Neo փաթեթով հաճախորդներին է առաջարկվում Visa Classic կամ Mastercard Standard վճարային քարտեր:

Ultra փաթեթով՝ Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտեր, ինչպես նաև 10% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ մուտքի հնարավորություն, ճամփորդական ապահովագրություն։

C360 Elite փաթեթով՝ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաև 15% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, ճամփորդական ապահովագրություն, Concierge ծառայություն,
Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ և այլ օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ մուտքի հնարավորություն:

 

Զարգացումը շարունակական գործընթաց է

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում շուտով հասանելի կդառնա նաև փաթեթը փոխելու հնարավորությունը:

Մենք հետևում ենք միտումներին և, հաճախորդների առավելագույն հարմարավետության նկատառումով, շարունակաբար ներդնելու ենք նոր, այդ թվում՝ Հայաստանում եզակի հնարավորություններ: Ի վերջո, հաճախորդների աճող գոհունակությունը փաստում է, որ մենք զարգանում ենք ճիշտ ուղղությամբ:

Ի դեպ, նույն McKinsey & Company-ի ուսումնասիրության արդյունքներով, փաթեթից օգտվողների գոհունակության ինդեքսը 15-25%-ով ավելի բարձր է, քան դրանում ներառված պրոդուկտներն առանձին-առանձին գնողներինը:

C360-ի շնորհիվ Դուք կզգաք բանկային ընդգրկուն ծառայություններից օգտվելու բոլոր առավելությունները:

Բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը «Դեմ չենք Եվրամիությանը, բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ». Արշակ Կարապետյան Ղարաբաղի խնդիրը կարող էր լուծվել դեռ 20, 10 տարի առաջ, ի զարմանս ինձ՝ դա տեղի չունեցավ Վրաստանը ԵՄ անդամ կդառնա 2030 թվականին․ Կոբախիձե «Ի՞նչ պիտի ավելանար, եթե ես հիմա լինեի Ժողովրդական արտիստ». Սոֆի Դևոյանը՝ կոչումների, սպասվող համերգի և կրտսեր Սոֆիի բծախնդիր լինելու մասին Ադրբեջանում կարգելեն ազգակցական ամուսնությունները. հայտնի են պատճառները Այսօր աշխարհում ամենակարևոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է. Վարդան Ջհանյան Վարչախումբն իրավունք չունի ոստիկանությունը կիրառել քաղաքական նպատակներով. Ավետիք Չալաբյան Ոստիկանության ղեկավարությունն արել է կանխամտածված սադրանք. «Հայաքվեն» հանցանքի մասին հաղորդում տվեց Ինչպե՞ս ձախողել «խաղաղության դարաշրջանը» Արևմուտքը հերթական սադրանքն է նախաձեռնում Հարավային Կովկասում Վատիկանն անցնում է արևային էներգիայի Յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ պետք է հարգի և պահպանի իր իրական պատմությունը. Մհեր Ավետիսյան ՖՈՏՈ. Վարդուհի Վարդանյանի թոռնիկը՝ տատիկի շիրմի մոտ Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել ​​Ալիևի ռեժիմի դեմ. ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը` հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը Միայն հանրության բոլոր շերտերի հետ թիրախային աշխատանքը հնարավոր կդարձնի հաղթանակը ազգակործան ուժերի դեմ. Հրայր Կամենդատյան Սպանությունից ու սպանության փորձից հետո Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ․ նա հայտնաբերվել է Աշտարակում (տեսանյութ) ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս Ուորլիք Ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկն անչափահաս է՝ «Mercedes» ավտոմեքենայով հայտնվել են Արփա գետում ԵՄ-ն Ուկրաինային 1,9 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել Կան փակ ավտոճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է. այս անգամ ստուգայցը Ավանում էր Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ ԱՄՆ-ն նախատեսում է ՆԱՏՕ-ի հուլիսյան համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին «Կատարյալ սուտ ու կեղծիք». Ռուսաստանից արձագանքել են ԱԽ քարտուղարին Արտոնյալ տոկոսադրույքներով առցանց ավանդ՝ AMIO Mobile-ով Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ԶԻԼ»ը. վերջինը կողաշրջվել է «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազությանը Փաշինյանը «դուխ» է տալիս ուժայիններին նոր սրացումներին ընդառաջ Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Հայաստանի պետական պարտքը հատել է 12 միլիարդ դոլարի շեմը Ադրբեջանն ակտիվորեն զինվում է Եվրամիության երկրների օգնությամբ «Կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն․ ՀՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանությանը․Վարդան Ջհանյան Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Սինգապուրում տղամարդը կազինոյում 4 միլիոն դոլար շահելուց հետո սրտի կաթված է ստացել (տեսանյութ)