Այսօր՝ 30 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ է Էրդողանը Փաշինյանին հրավիրում Թուրքիա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի կողմից Հայաստանին «Caesar» հրետանային համակարգերի վաճառքի մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի կտրուկ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի միջև։

Ըստ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Իդ ալ-Ֆիտր տոնի առթիվ, և կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «առանց նախապայմանների», կարևորվել է «երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակելը», ինչպես նաև «հաստատվել են մինչ այժմ համաձայնեցված հարցերը»։ Իհարկե, այդ ամենը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների համատեքստում։

Բայց դա դեռ ամենը չէ: Նույն օրը Փաշինյանը Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունները, երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացը և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Բացի դա, Комсомольская правда-ին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի հասցեին տարբեր դիրքորոշումներով քննադատությունը Բաքվից և Մոսկվայից է, իսկ Անկարան փորձում է երկխոսություն պահպանել Երևանի հետ։

Ի՞նչ է կատարվում: Հարցերին փորձել է պատասխանել iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։ «Ցանկանում եմ անմիջապես ուշադրություն հրավիրել բազմաթիվ լրատվական գործակալությունների աշխատանքի վրա։ Հաղորդելով Էրդողանի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին՝ նրանք, չգիտես ինչու, բաց են թողել Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը այն մասին, որ Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա՝ նշելու Վարդավառի (Տիրոջ Պայծառակերպության) տոնը, որն ընկնում է հուլիսի 16-ին: Այստեղ ինտրիգն այն է, թե Թուրքիայի ո՞ր հատվածում է Էրդողանը ընդունելու Փաշինյանին, եթե նա համաձայնի ընդունել նման հրավերը։ Հնարավոր է, որ տոնակատարություն տեղի ունենա Արևել յան Անատոլիայում, որը հայկական պատմագրության մեջ կոչվում է Արևմտյան Հայաստան, և որը օսմանյան կայսրությունում հայերի ավանդական բնակության շրջանն էր մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։

Այդ դեպքում Փաշինյանի հնարավոր այցը Թուրքիայի այդ հատված կարող է շատ առումներով խորհրդանշական դառնալ»,նշել է Տարասովը։ Վերադառնալով Էրդողանի և Փաշինյանի զրույցին՝ քաղաքագետը մամուլն է մեջբերել. «Փաշինյանը խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամական հարաբերությունների դադարեցման կարևորության մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարող լինել հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Ուկրաինայում իր ռազմական գործողությունների պատճառով։ Էրդողանն ասել է, որ ժամանակն է «դեն նետել անհիմն հիշողությունները» և գործել՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի նոր սկիզբ ստեղծելու ճանապարհը՝ լուսավոր վաղվա համար», և դրա շնորհիվ «կսկսվի նոր դարաշրջան»»։

«Բայց հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանն ինքը Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում միաժամանակյա բարդությունների ներկա իրավիճակում պատրաստ է խաղալ հայկական «խաղաթղթով» և քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախքան նրա՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Բայց հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ թուրքական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Երևի Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել»,- ասել է Տարասովը։ Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։

Այժմ Հայաստանի՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու ցանկությունը ներառված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում, կարծում է քաղաքագետը։ «Ստեղծված իրավիճակում, հատկապես Մերձավոր Արևելքում, կապված ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի և Մոսկվայի միջնորդությամբ Սիրիայում քրդական հարցը լուծելու Թուրքիայի ցանկության հետ, Էրդողանին ձեռնտու չէ հայկական «խաղաթղթի» խաղարկումը միաժամանակ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի դեմ։ Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները կուղղի ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան)։ Հենց այդ ուղու վրա է ներկայում մատնանշվում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հեռանկարը»,- ամփոփել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանաչ էներգիա Հայֆայի համար. նոր հավակնոտ նախագիծ Թուրքիայում երկու ավտոբուսի և մեքենայի վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն Մասիսում տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել Եվրասիական զարգացման բանկը մտադիր է մոտ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում առաջիկա 3 տարում ԱՄՆ-ում դեմոկրատների պարտությունը կազդի նաև Հարավային Կովկասի վրա Ի՞նչ է պահանջել Ադրբեջանը 10-րդ փաթեթում. հերքման սին փորձ Ռազմարդյունաբերությունը Հայաստանում պատեպատ է զարկվում Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը տարեկան 6,09 մլրդ կՎտ/ժ հզորությամբ Գրեփլինգի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել և իմ կողմից ստացել դրական արձագանք․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Վարչախումբը խրախուսում է ոստիկանական բռնությունները. Մենուա Սողոմոնյան Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները Մարտի 1-ը և հունիսի 12-ը մեկ հատման կետ ունեն` Նիկոլ Փաշինյան. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի հանդեպ հետապնդման քաղաքական բնույթը փաստում է անգամ Եվրոպայի խորհուրդը. Մենուա Սողոմոնյան Հայաստանի «եվրաինտեգրման» խորշերը. «Փաստ» Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը. «Փաստ» «Շարժման տրանսֆորմացիա է տեղի ունենում, այն թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ». «Փաստ» Արա Աբրահամյանի արձագանքը՝ ՀՀ իշխանությունների վերջին հայտարարություններին Կամավորաստան, կամ կամավորությունը՝ որպես ձեռնտու պոպուլիզմի գործելաոճ. «Փաստ» Այս իշխանությունների բանաձևածը անհայրենիքությունն ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» է. «Փաստ» Հայ ոսկեգործները հնարավորություն կունենան իրացնել սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի. «Փաստ» Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում. «Փաստ» Պուտինը որոշել է մեծացնել համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը. ո՞վ կլինի հայաստանյան կազմակերպության ղեկավարը. «Փաստ» Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով. «Փաստ» Թե՛ իշխանության գալու, թե՛ այն պահելու համար Փաշինյանի գործիքը բռնությունն է. Մենուա Սողոմոնյան Բացվեց Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը «Դեմ չենք Եվրամիությանը, բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ». Արշակ Կարապետյան Ղարաբաղի խնդիրը կարող էր լուծվել դեռ 20, 10 տարի առաջ, ի զարմանս ինձ՝ դա տեղի չունեցավ Վրաստանը ԵՄ անդամ կդառնա 2030 թվականին․ Կոբախիձե «Ի՞նչ պիտի ավելանար, եթե ես հիմա լինեի Ժողովրդական արտիստ». Սոֆի Դևոյանը՝ կոչումների, սպասվող համերգի և կրտսեր Սոֆիի բծախնդիր լինելու մասին Ադրբեջանում կարգելեն ազգակցական ամուսնությունները. հայտնի են պատճառները Այսօր աշխարհում ամենակարևոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է. Վարդան Ջհանյան Վարչախումբն իրավունք չունի ոստիկանությունը կիրառել քաղաքական նպատակներով. Ավետիք Չալաբյան Ոստիկանության ղեկավարությունն արել է կանխամտածված սադրանք. «Հայաքվեն» հանցանքի մասին հաղորդում տվեց Ինչպե՞ս ձախողել «խաղաղության դարաշրջանը»