Այսօր՝ 04 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ

Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը» ծառայեց նպատակին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել ոլորտի զարգացման հրատապ խնդիրները և հեռանկարները, մտքերի փոխանակում ծավալել առավել արդիական հարցերի շուրջ, ձևավորել արդյունավետ համագործակցության հիմքեր, ուրվագծել տեսանելի ապագայում անելիքները և, նույնիսկ, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համաժողովի արդյունքներն այսպես ամփոփեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության (ՀՀՄՄ) նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Համաժողովի հիմնական նպատակն էր բացահայտել մեր ոլորտի ներուժը և ներկայացնել առկա խնդիրները: Նպատակներից էր նաև պարզել նման միջոցառումների արդյունավետությունն ու պահանջվածությունը: Համոզվեցի, որ նման քննարկումներն իսկապես անհրաժեշտ ու կարևոր են: Կարծում եմ՝ ֆորումը հաջողվեց: Համենայնդեպս, մասնակիցների մեծամասնության արձագանքը դրական է: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջորդ տարի նույնպես կազմակերպենք նման համաժողով, որը մտադիր ենք դարձնել ավելի ընդգրկուն և ներկայացուցչական՝ ներգրավելով ավելի շատ արտասահմանցի և տեղացի մասնագետների, Հայաստանի կառավարության և ոլորտային բիզնեսի ներկայացուցիչների»,- նշեց Վարդան Ջհանյանը: 

Նրա գնահատմամբ՝ համաժողովը նպատակին ծառայեց նաև գործնական տեսանկյունից: «Նախանշված բոլոր խնդիրներն ու հարցերը բարձրաձայնվեցին: Ճիշտ է, ֆորումի ձևաչափից և ժամանակի սղությունից ելնելով չկարողացանք ավելի մանրամասն քննարկել, բայց հիմնական շեշտադրումները կատարվեցին: Ավելին՝ ընդհանուր քննարկումների ընթացքում մի շարք խնդիրների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Այն խնդիրները, որոնք կառավարության գործառույթների տիրույթում են, ունեն ավելի մանրամասն քննարկման կարիք: Առավել կարևորները կքննարկենք և կփորձենք լուծել հետագա աշխատանքի ընթացքում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վարդան Ջհանյանն արձանագրեց, որ ոլորտում անելիքների պակաս չի զգացվում, սակայն այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն բոլոր շահառուների համատեղ ջանքերով: Ըստ նրա` այդ առումով նման ֆորումները կարևորագույն նշանակություն ունեն: Նրա առանձնացրած մյուս խնդիրը Հայաստանում միջազգային չափանիշների ներդրումն է: «Ցավոք, վերջին 30 տարիներին մեր երկրում միջազգային չափորոշիչներ ու ստանդարտներ չեն ներդրվել հանքարդյունաբերության ոլորտում: Ասածս վերաբերում է, օրինակ, հաշվետվություններին: Ներդրողների համար շատ կարևոր է ունենալ ընկալելի հաշվետվություն ընդերքի և օգտակար հանածոների հաստատված պաշարների վերաբերյալ: Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների, ինչն էլ վերջնարդյունքում կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- գտնում է Վարդան Ջհանյանը:   

Քննարկումների հերթական շարքի ավարտին, անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ներկայիս վիճակի վերաբերյալ հարցին, Վարդան Ջհանյանը նշեց, որ տեղին է խոսել ստագնացիայի երևույթի մասին: 

«2013-14 թվականներին գրանցված աճը հիմնականում ապահովել է 1-2 ընկերություն: Հիմա իրավիճակը կայունացել է, բայց հետագա զարգացում չենք տեսնում: Դա, իհարկե, ցավալի է, քանի որ հասկանում ենք, թե ինչ ներուժ ունի մեր ոլորտը: Արդեն տեսնում ենք, որ կառավարությունը նույնպես կիսում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգությունը: Մնում է համատեղ քննարկումներով և գործուն քայլերով շտկենք այն: Միայն այն հանգամանքը, որ աճ չի նկատվում՝ արդեն կարելի է հետընթաց համարել, բայց զգալի նահանջ չկա մեր ոլորտում: Կա ստագնացիա՝ անփոփոխ վիճակ, ինչը նույնպես բացասական է»,- հայտարարեց հանքագործների և մետալուրգների միության նախագահը:

Նա ընդգծեց նաև, որ երկրի անվտանգության միջավայրին առնչվող խնդիրները մեծ ազդեցություն չեն թողել ոլորտի վրա: Հակառակը՝ հանքարդյունաբերական ընկերությունները վճարած հարկերի շնորհիվ շարունակում են նշանակալի ներդրում ունենալ պետության ու բանակի հզորացման գործում:

Վարդան Ջհանյանի գնահատմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը հնարավորություն է ընձեռում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պես հզոր ձեռնարկություններ ունենալ 5-6 մարզերում: «Այդ դեպքում, հավատացնում եմ, բոլորովին այլ Հայաստան կունենանք»,- հավաստիացրեց նա:

«Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ն անցկացվեց սեպտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Համաժողովին մասնակցեցին և բարձրացված հարցերի վերաբերյալ իրենց կարծիքները հնչեցրին հայ և արտասահմանցի առաջատար փորձագետներ, ոլորտին առնչվող պետական պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Կալիֆոռնիայում ջրանցքի վրա արևային կայան են կառուցում «Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար․ «‎ՀայաՔվե»‎ Ով է այս վարչախմբի իրական արտաքին շահառուն, և ինչով է դա արտահայտվում․ Ավետիք Չալաբյան Կալանքը խափանմա՞ն, թե՞ պատժի միջոց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Իսրայելը կփորձի առավելագույն վնաս պատճառել Իրանի տնտեսությանը. FT Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով Մեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մեսսին մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» վաղաժամ չեմպիոնությունը MLS-ի կանոնավոր առաջնությունում Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում․ Փաշինյանը՝ Շոլցին Իրանը հանել է թռիչքների սահմանափակումները 23 անհետ կորած զինծառայողների հարազատները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիների սոցիալական հարցերը չեն լուծվում․ Արամ Պետրոսյան Պարագլխի գրպանային ՍԴ-ի կողմից Անկախության հռչակագրի փաստացի չեղարկմանը առաջիկա ամիսներին հաջորդող քայլերը ՌԴ-ից զգուշացնում են՝ աղետ է լինելու, եթե ճիշտ քայլեր չանեք, հացահատիկի 90%-ն այնտեղից ենք ստանում․ Նաիրի Սարգսյան «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի կայացմանն աջակցելն ուղղակիորեն բխում է մեր ընկերության սոցիալական քաղաքականությունից. ԶՊՄԿ Հատել ենք անդարձելիության շեմը. Նաիրի Սարգսյան Այս վարչախմբի թիկունքում Թուրքիան է․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արաբկիր» առողջության կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում Շվեյցարիական Ալպերը ծածկել է 448 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով. ի՞նչ է դա տալիս МИР հեռուստաալիքի անդրադարձը` Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին Դրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով. Հրայր Կամենդատյան Ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա. Սոնա Ղազարյան ԵԽԽՎ-ի Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիայի հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ իմ զեկույցի շրջանակներում. Սոնա Ղազարյան COP29-ը պետք է օգտագործել մեր գերիների հարցի բարձրացման համար․ Արմեն Մանվելյան Հայաստանում խոսքի ազատության մակարդակը գնահատվում է բարձր՝ թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների համար. Հասմիկ Հակոբյան Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը. Մենուա Սողոմոնյան «Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»