Այսօր՝ 31 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վրացական ընդդիմության հակահայ դրսևորումները

Մինչ հայաստանյան որոշ, հատկապես իշխանական և արևմտամետ, շրջանակներ Վրաստանում կատարվող իրադարձություններում աջակցում են ընդդիմությանը, Վրաստանի գործող նախագահը հերթական հակահայկական հայտարարությունն է անում։ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ իշխող կուսակցությանը մեղադրում է ռուսական մեթոդների և ձևերի կիրառման, այսպես կոչված «ռուսական ոճով հատուկ գործողություն» պլանավորելու, ինչպես նաև այս գործընթացում ՌԴ ԱԴԾ-ի հնարավոր օգնության մեջ։ Նախագահը հայկական կարուսելն անվանել է «կեղծիքի բարդ մեթոդներից»։

««Հայկական կարուսել»՝ մենք այստեղ ասում ենք «հայկական կարուսել», չգիտեմ՝ իրենք «վրացական կարուսել» են ասում։ Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով անձը հաստատող փաստաթղթերը խլել, ոչ ոք չէր հասկանում, թե ինչու են նրանք այդպես անում։ Փաստորեն, անձը հաստատող վկայականներն օգտագործվել են նույն անձի կողմից քվեարկելու համար։ Օգտագործելով մեկ ID քարտ և տարբեր էլեկտրոնային սարքեր՝ դա հնարավոր է եղել անել մոտավորապես 17 անգամ։ Նրանք ունեին մեծ թվով նույնականացման քարտեր կամ համարներ»,- հայտարարել է երկրի նախագահը։

Վրաստանում հակահայկական տրամադրություններ միշտ էլ եղել են, բայց Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը հերթական յուղն է լցնում կրակին։ Իբր արևմտամետ և կիրթ նախագահն իր իսկ երկրում սրում է ազգային փոքրամասնությունների դեմ ատելությունը, ըստ ամենայնի, գիտակցված։ Բանն այն է, որ հայաշատ Ջավախքում իշխող «Վրացական երազանքը» ամենաբարձր քվեներն է ստացել՝ մոտ 87-88 տոկոս, և ընդդիմադիր ուժերն այս հանգամանքն օգտագործելու են ազգային փոքրամասնությունների դեմ։

Կպատասխանե՞ն արդյոք ՀՀ իշխանությունները, բարդ է ասել։ Իսկ Փաշինյանի գրպանի արևմտամետները շարունակելու են չտեսնելու տալ նման արատավոր երևույթները։ 

Անի Եփրեմյան

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը,իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի․ Էդուարդ Շարմազանով ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Գեղարքունիքում կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Rolls-Royce-ը ներկայացրել է բացառիկ Phantom (լուսանկարներ) Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան Սիրուշոն հրապարակել է իր և Խորեն Աբրահամյանի լուսանկարը Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով Դիլիջանում ավտոտնակ է պայթել. կասկածյալը տիրոջ հարևանն է Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն Բարեկարգվող Ավան «Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում Իսրայելի նախագահը կմեկնի Բաքու՝ ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը ️«Սրբազան պայքարի» կողմից իշխանափոխության հասնելու հստակ տրամաբանություն չենք տեսնում. Չալաբյան Անչափահասին առևանգել են՝ ամուսնության նպատակով Խնդրի լուծումն առաջարկում են, լրացուցիչ գումար չի ծախսվելու, բայց պետական մարմինները չեն կատարում Գյումրիում իրադարձությունները պայմանավորված են մոտալուտ խորհրդարանական ընտրություններով, իշխանությունները փորձում են քաղաքը վերահսկելի դարձնել. Համբարյան ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով. ՀայաՔվե Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Վթար՝ Արարատի մարզում. կա 5 վիրավոր Վրացական երազանքը և հայկական հալլյուցինացիաները ԱՄՆ-ն փորձում է պայքարել արևային շուկայում Չինաստանի գերակայության դեմ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հիմնական գործունեության և նպատակների մասին Կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակված «սև ամպերը» խտանում են Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար. Արգիշտի Քյարամյան Վրացական ընդդիմության հակահայ դրսևորումները Երևանում կին և տղամարդ մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում են պարզել Փաշինյանի հեռանկարայնությունը Երբ Սրբուհի Գալյանը կնշանակվի Արդարադատության նախարար «ՀայաՔվեի» հայտարարած կրթաթոշակի մրցույթը շարունակվում է Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան Նշված հասցեներում գազանջատումներ կլինեն Դիլիջանում ավտոտնակ է պшյթել. կասկածյալը տիրոջ հարևանն է Ջուր չի լինի ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Ավետիք Չալաբյանի դեմ դատավարության նոր մանրամասները․ ասուլիս Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով