Այսօր՝ 31 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երբ տնտեսական ռիսկերը գնալով մեծանում են, իսկ Հայաստանի իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած Հայաստանում տնտեսական աճի տեմպը իներցիայով դեռևս շարունակվում է, սակայն պետք է հաշվի առնել այն բազմաթիվ ռիսկային գործոնները, որոնց ազդեցության ներքո մեր երկրի տնտեսական աճը ոչ միայն կարող է էականորեն նվազել, այլև վերափոխվել անկման։ Իսկ ռիսկայնության գործոններից առաջնայինը միջազգային տնտեսական տեղաշարժերն են՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների բլոկի կողմից սահմանված պատժամիջոցների հետ։ Իսկ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է, ու եթե ռուսական շուկայում որոշակի ցնցումներ գրանցվեցին, ապա դրանք ազդելու են նաև մեր տնտեսության վրա։

Մյուս կարևոր ռիսկային գործոնը պայմանավորված է տարածաշրջանային գործընթացների հետ։ Հարավային Կովկասում էսկալացիայի հնարավոր սպառնալիքը դեռևս կախված է օդում։ Հայաստանի համար տնտեսական լուրջ խնդիր է նաև անարդյունավետ կառավարումը։ Չնայած անցած երկու տարվա ընթացքում մեր երկրին հաջողվել է տնտեսական շատ բարձր աճ արձանագրել, սակայն այդ աճն այդպես էլ տնտեսական ներուժի չի փոխակերպվել։ Այնինչ, տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսական ներարկումներ կատարելու փոխարեն ՀՀ իշխանությունները մեծ գումարներ են ծախսում այնպիսի նպատակներով, որոնք տնտեսական արդյունքների տեսանկյունից ոչ միայն աննպատակահարմար են, այլև բեռ են պետության համար։

Այս ամենին զուգահեռ անհեռատես հարկաբյուջետային քաղաքականություն է տարվում, երբ պետությունը բիզնեսի գործունեության համար նպաստավոր պայմաններ չստեղծելով հանդերձ՝ անընդհատ ավելացնում է բյուրոկրատիան ու վարչարարությունը։ Մյուս կողմից էլ տնտեսական ոլորտի պատասխանատուները օրուգիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ մտածեն, որ տնտեսվարողներին հարկեն։ Խոշոր բիզնեսը դեռ կարող է դիմանալ ճնշմանը, սակայն բազմաթիվ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ զարգացումը խթանող միջոցների բացակայության պայմաններում ուղղակի կարող են ժամանակի ընթացքում դառնալ ոչ մրցունակ և դուրս մնալ շուկայից։ Տնտեսագետների կողմից քննադատություններ են հնչում նաև հավասարակշռված գների և ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ ԿԲ-ի ձեռնարկումների մասով։ Օրեր առաջ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,25 %։

Սա ընթացիկ տարում առանցքային տոկոսադրույքի արդեն 7-րդ իջեցումն է։ Այդպիսով տարածաշրջանում Հայաստանն ամենացածր տոկոսադրույքն ունի։ Ու ԿԲ-ն նման քայլը պայմանավորում է նաև այն հանգամանքով, թե Հայաստանում գնաճը նվազելու միտում է ցուցաբերում։ Սակայն մինչ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է, գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 19-ից հասցնելով 21 տոկոսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ, ինչի հետևանքով սպասվում է, որ այդ երկրում վարկերը կթանկանան գործարարների և սպառողների համար։ Դա, իր հերթին, կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ զսպել գնաճը։

Փաստացի գնաճը և ռուբլու արժեզրկումը տնտեսական առումով բարդ իրավիճակ են ստեղծել Ռուսաստանում, և ֆինանսական կարգավորիչը կոշտ քայլերով փորձում է լուծել այդ խնդիրը։ Բայց մի շարք տնտեսագետներ ռիսկեր են տեսնում հայ արտահանողների համար Հայաստանում չափից ավելի ցածր գնաճի ու դրամի արժևորման, իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանում ռուբլու արժեզրկման ու բարձր գնաճի պարագայում։ Հայաստանի ԿԲ-ն տոկոսադրույքների մասով պետք է որոշակի անվտանգության բարձիկ ստեղծի, որ գործընթացները սահուն տեղի ունենան, այլ ոչ թե արտաքին գործոններով պայմանավորված գնաճային ճնշման պարագայում հիմա էլ կտրուկ բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոլարը փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր COP29-ին մեր մասնակցությունը առիթ չէ՞ որ 30-ից ավելի հայ ռազմագերի ազատ արձակվեն․ Ռուստամյանը՝ Միրզոյանին Այսօր մի շարք հասցեներում գազ չի լինի Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում․ Մհեր Ավետիսյան Ես վերադառնալու եմ ԵՊՀ. Մենուա Սողոմոնյան Այս վարչախմբի օրոք մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի». ՀայաՔվե Օմսկում հայտնագործվել են ինքնամաքրվող արևային մարտկոցներ Ընդդիմությունը կողմ կքվեարկի ԱԺ արտահերթ նիստի օրակարգային նախագծին «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին 11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը դատապարտել են Բոլորս գիտենք, թե ինչի է բերելու այս իշխանության մնալը. ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու. Վահե Հովհաննիսյան Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը Պարտվելու դեպքում իշխանությունը կարող է հայտարարել ռազմական դրություն և չեղարկել ընտրությունների արդյունքները. Չալաբյան Երեկ մամլո ասուլիս էինք հրավիրել, որտեղ ներկայացրեցինք իմ բազմաչարչար քրեական գործով վերջին զարգացումները․ Ավետիք Չալաբյան Մի շարք հասցեներում ջուր չի լինի Երբ տնտեսական ռիսկերը գնալով մեծանում են, իսկ Հայաստանի իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ» Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ» «Տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած». «Փաստ» Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները. «Փաստ» Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն Հերթը սահմանամերձ գյուղերինն է. ովքե՞ր կմիանան նախաձեռնությանը. «Փաստ» Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ» «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ» Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության. «Փաստ» Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը,իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի․ Էդուարդ Շարմազանով ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Գեղարքունիքում կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Rolls-Royce-ը ներկայացրել է բացառիկ Phantom (լուսանկարներ) Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան Սիրուշոն հրապարակել է իր և Խորեն Աբրահամյանի լուսանկարը Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով Դիլիջանում ավտոտնակ է պայթել. կասկածյալը տիրոջ հարևանն է Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն Բարեկարգվող Ավան «Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում