Այսօր՝ 29 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա պայմաններում աշխարհը շատ արագ փոխվում է, ու իրադարձություններն այնպիսի գլխապտույտ արագությամբ կարող են զարգանալ, որ շատ դեպքերում դժվար է նույնիսկ մոտավոր կանխատեսել։ Այդուամենայնիվ, անգամ նման արագ զարգացումների պարագայում որոշ հիմնական գործընթացներ նախանշվում են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է մեզ համար վերլուծել և հասկանալ, թե ինչ է մեզ սպասում եկող տարի։
 
2025 թվականին առաջին հերթին աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք կապված են լինելու առաջին հերթին մի շարք հակամարտությունների շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշմամբ։ Գաղտնիք չէ, որ Թրամփը խոստացել է կանգնեցնել այն պատերազմները, որոնք գլոբալ հակամարտության վերածվելու հնարավորություն ունեն։ Բայց եթե Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների շուրջ լարվածության որոշակի թուլացում է նկատվում, ապա նույնը չի կարելի ասել Ուկրաինական պատերազմի մասին։ Այն կարող է կրակի մեջ առնել ամբողջ Եվրոպան ու նույնիսկ միջուկային պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի, Թրամփի թիմն արդեն աշխատում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու և հրադադար հաստատելու ուղղությամբ։
 
Միևնույն ժամանակ, նոր վարչակազմը առաջին հերթին ԱՄՆ-ի ներքին խնդիրների վրա կենտրոնանալու մոտեցում ունի, ինչը ենթադրում է, որ թուլանալու է տարբեր տարածաշրջաններում Արևմուտքի ներգրավվածության աստիճանը, ինչն էլ ենթադրում է, որ Հարավային Կովկասում կարող է ուժեղանալ տարածաշրջանային դերակատարների՝ մասնավորապես Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը։ Զուգահեռ՝ բացառված չէ տարածաշրջանային դերակատարների միջև լարվածության խորացումը՝ հաշվի առնելով, որ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Սիրիայի հարցում մի կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի, իսկ մյուս կողմից էլ՝ Թուրքիայի շահերը հակասում են։ Թուրքիային հաջողվեց Ռուսաստանին ու Իրանին դուրս մղել Սիրիայից, ուստի բացառված չէ, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև Հարավային Կովկասում՝ հատկապես որ թուրքական կողմն Արցախյան պատերազմից հետո զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը։ Ու Թեհրանի ու Մոսկվայի շահերի տեսանկյունից Հարավային Կովկասն ավելի կենսական նշանակություն ունի, քան Սիրիան։
 
Հաջորդ տարվա համար բնորոշ կլինեն նաև տնտեսական պատերազմներն ու պրոտեկցիոնիստական քաղաքականության մղումն առաջին պլան։ Թրամփը խոստանում է բարձրացնել մաքսատուրքերը Չինաստանի ու Եվրոպայի համար, իսկ Բրյուսելն ու Պեկինն իրենց հերթին են խոստանում պատասխան քայլեր ձեռնարկել։ Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ էլ պատժամիջոցային քաղաքականությունն, ըստ էության, կշարունակվի։ Ըստ որոշ փորձագետների, այս ամենը կարող է հանգեցնել մատակարարման շղթաների խաթարման, թանկացումների ու համաշխարհային տնտեսության աճի խաթարմանը։ Ուստի, այս պայմաններում Հայաստանը պետք է ադապտացվի նոր իրավիճակին ու այնպիսի քաղաքականություն վարի, որ մեր շուկան դառնա գրավիչ։ Բայց եթե հայթուրքական սահմանի բացման թեման ակտուալ դարձավ, ապա պետք է պատրաստ լինել թուրքական էժան ապրանքների ներհոսքին, որը կարող է Հայաստանի տնտեսվարողներին բարդ իրադրության առաջ կանգնեցնել։
 
Մյուս կողմից էլ՝ շարունակվելու է միջազգային մակարդակով տնտեսությունների ռազմականացումը։ Բազմաթիվ երկրներ արդեն սկսել են խոշոր ռազմական բյուջեներ ձևավորել հաջորդ տարվա համար, ինչն էլ իր հերթին մեծացնելու է սպառազինությունների մրցավազքը։ Իսկ սպառազինությունների կուտակումը պայմաններ է ստեղծում նաև հակամարտությունների բռնկման համար։ Հարավային Կովկասում ևս առկա է ռազմական բախման հավանականությունը։ Ի մասնավորի՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ ու արագ տեմպերով շարունակում է զինվել, Թուրքիան էլ մեծապես օգնում է նրան այս հարցում և վարժեցնում է ադրբեջանական զինծառայողներին։ Բացառված չէ, որ հաջորդ տարի Բաքուն փորձի նոր էսկալացիա հրահրել, որպեսզի Հայաստանին զիջումների դրդի։ Ուստի, պետք է ամեն կերպ պատրաստված լինել զարգացումների նման սցենարի՝ մանավանդ որ ադրբեջանական կողմից սաստկանում է ագրեսիվ հռետորաբանությունը։
 
Ինչ վերաբերում է եկող տարվա ներքաղաքական զարգացումներին, ապա այն բուռն զարգացումներով կարող է աչքի ընկնել՝ հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձելու են դիրքավորվել։ Բայց մեկ իրողություն պարզ է, որ իշխող կուսակցության և դրա ղեկավարի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցում։ Մարդիկ սպասում են, թե իշխանություններն ինչպես են հերթական զիջումները կատարելու հակառակորդին, ինչպես են թշնամական թեզերը ներմուծելու մեր հանրային դիսկուրս։ Եվ հասարակական դժգոհությունների ուղղորդման պարագայում հնարավոր է նաև արտահերթ ընտրությունների կամ իշխանափոխության հեռանկարը։ Մի կողմից էլ՝ բացառված չէ նաև իշխող թիմի «պայթեցումը» ներսից, քանի որ չկա միավորող գաղափարական գործոն, թիմի ներսում միմյանց նկատմամբ թշնամանքն ու խոր անվստահությունն է թագավորում։
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ) Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը Մեկ տարվա ընթացքում 5 տիտղոսը լավ է, բայց մենք ցանկանում ենք պատմություն կերտել․ Բելինգհեմը՝ «Ռեալի» մասին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները Հայաստանում ևս զգացվել են Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ Այսօր Թուրքիան է Փաշինյանին օրակարգ պարտադրում. Ավետիք Չալաբյան ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել Տարին ամփոփում ենք մեծ նվերով. ԶՊՄԿ ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Բաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջ Միայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Ալիևը և Փաշինյանը համատեղ թաղել են Արցախի հարցը. ՀայաՔվե Թոփ 5 ընդհանուր սխալներն արևային մարտկոցների տեղադրման ժամանակ և ինչպես խուսափել դրանցից Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ» Ամանորին ընդառաջ այցելել ենք «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին. Տիգրան Ավինյան 2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ» «Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ» «Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ» Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ» Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին