Ով է ողբերգական վթարի 24-ամյա աղջիկը
Օգոստոսի 14-ի գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։
Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» ընկերությանը։ Ուղևորները վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից։
Ողբերգական հրդեհի հետևանքով մահացել է 24-ամյա Ամալյա Մնացականյանը՝ ծնունդով Գեղարքունիքի մարզից, ապրում էր Երեւանում։
Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։
Ամալյան Արեւմտյան Հայաստան էր ուղեւորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: