Թուրքիայում մոտ ժաանակներս 7 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել
Թուրքիայում հնարավոր երկրաշարժերի մասին է խոսել Թուրքիայի երկրաբանության ճարտարագետների պալատի նախագահ Հուսեին Ալանը. փոխանցում է Ermenihaber.am-ը:
Մասնավորապս Ալանը, նշելով Թուրքիայի արևելքում հնարավոր երկրաշարժի մասին, նշել է, որ այն առաջիկայում կարող է տեղի ունենալ Բինգյոլ նահանգի Յեդիսու շրջանում:
«Հավանաբար մոտ ժամանակներս այդ շրջանում 7 և ավելի բարձր մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է լինելու»:
Բացի այդ Ալանը Թուրքիայի 24 շրջանում, որոնք հիմնականում գտնվում են խզվածքային գոտում և կամ անմիջապես դրանց վրա են, իր կատարած ուսումնասիրությունների զեկույցները սկսել է ուղարկել Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Այդ թվում նաև Թուրքիայի, ինչպես նաև խորհրդարանի նախագահներին:
Երկրաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկրում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո ոչ մի համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, ապա նշել.
«Քաղաքաները կրկին կառուցելու են խզվածքների գոտում: Այս երկիրը ո՛չ կարմիր գիծ ունի, ո՛չ էլ կապույտ: Վարձակալվող տնտեսությունն է ղեկավարում ամեն ինչ»:
Նշենք, որ Ալանից բացի հնարավոր երկրաշարժերի և դրանց հետևանքների մասին ուսումնասիրություններ են կատարել մի շարք թուրք ճարտարագետներ և դրանց հիման վրա ամբողջացրել նաև համապատասխան զեկույցներ: Դրանց թիվն արդեն հասել է 21-ի:
Ամբողջացված զեկույցները վերաբերում են Հաթայի, Քոնիայի, Բինգյոլի (Բյուրակն), Քահրամանմարաշի (պատմական Մարաշ), Օսմանիեի, Մանիսայի, Բուրդուրի, Բալըքշեհիրի, Այդընի, Էրզրումի (Կարին), Թոքաթի, Քոջաելիի, Կայսերիի, Մուղլայի, Դենիզլիի, Էսքիշեհիրի, Էրզինջանի (Խարբերդ), Հաքքարիի, Քյութահյայի, Աքսարայի և Սաքարիայի նահանգների խզվածնքերի ուսումնասիրությանը:
Այս պահին ընթացքի մեջ են երեքը: Դրանք էլ վերաբերում են Բուրսային, Բոլուին և Իզմիրին (Զմյուրնիա):