Сегодня: 15 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում Հայաստանը, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու, պետք է շտապել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, առաջ քաշելով իշխանափոխության հարցը, մատնանշեց, որ մեր երկրի բոլոր խնդիրների աղբյուրը օրվա իշխանությունն է: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում, մասնավորաբար, անդրադառնում ենք «ներկա իշխանություն-ներդրումների բացակայություն» զուգահեռմանը և դիտարկմանը, թե ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, երբ երկրում իշխանափոխություն լինի: Նա նախ ընդգծում է՝ շարժմանը շատ են փորձում քաղաքական ենթատեքստ տալ, բայց այն վերքաղաքական է:

«Եվ իսկապես շատ ճիշտ բնութագիր ու անվանում է ստացել ժողովրդի կողմից՝ «ժողովրդական սրբազան շարժում»: Այն ներկայացնում է հայրենապահպանության գաղափար: Սա, բնականաբար, տնտեսության վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ և առաջացնում է դրական սպասումներ: Վերջին տարիները նկատի առնելով՝ պետք է նշել, որ որևէ տնտեսական ռեֆորմ տեղի չի ունեցել: Սովորաբար խոշորագույն տնտեսական ներդրումների մեջ կարևոր դերակատարություն ունի կառավարությունը, կառավարության անդամի տված խոստումը և նրա հետևողականությունը: Պոտենցիալ խոշոր ներդրողներն անընդհատ տեսել են, որ հետևողականությունը, խոսքի ազատությունն ու արդարությունը բացակայում են: Վիճակագրական ցուցանիշները հիմնավորում են, որ ներդրումներն իրականում Հայաստանում բացակայում են, բացարձակ չկա ներդրում: Նոր շարժումը, որն ուղղված է հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, բնականաբար, տնտեսական տեսանկյունից, ներդրողների տեսանկյունից դրական սպասումներ է առաջացնելու:

Մարդիկ սպասում են փոփոխությունների, դրանից հետո կսպասեն հաստատվող բարքին, այնուհետև, կարծում եմ, կունենանք ներդրումների ակնկալիքներ: Իշխանական քարոզչամեքենան փորձում է բացասական լույսի ներքո լուսաբանել կամ ներկայացնել տեղի ունեցողը: Այդպիսի բան գոյություն չունի, որովհետև Հայաստանում ունենք անվտանգային խնդիր, իսկ դա ներդրման թիվ մեկ խոչընդոտն է, իսկ այս շարժումը նաև անվտանգային խնդիրը վերացնելու վերաբերյալ է: Հետևաբար ներդրումների վրա այն չի կարող բացասական ազդեցություն թողնել: Ընդամենը պետք է սպասել քաղաքական կայունության, այնուհետև անվտանգային կայունության, այնուհետև պետք է հաջորդեն ներդրումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Շարժման ոչ շտապողականությանը քաղաքացիները երկու կերպ են արձագանքում: Մի կողմից՝ դա ճիշտ են համարում, կարծում են, որ արագ գործողություններն իրական փոփոխությունների չեն հանգեցնի, մյուս կողմից էլ՝ մտավախություն ունեն, որ պայթյունավտանգ տակառի վրա գտնվող Հայաստանին արագ փոփոխություններ են անհրաժեշտ: Սարգսյանը շտապողականության կողմնակիցն է:«Այս իշխանության՝ յուրաքանչյուր վայրկյան ավելի Հայաստանի կառավարման ղեկին մնալը մեծ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Եթե սա ընդունում ենք ի գիտություն և հիմնավորում ենք որպես փաստ, հետևաբար շտապողականությունը միակ, արդարացի և շահավետ լուծման տարբերակն է: Իհարկե, կարծիքները տարբերվում են, մարդիկ մտածում են, որ շտապողականություն պետք չի դրսևորել, որ հանգիստ է պետք առաջ գնալ, բայց այդտեղ ունեմ արմատապես հակառակ կարծիքը: Այո, պետք է անընդհատ շտապել, որովհետև շտապելով պետք է հետագայում Հայաստանի Հանրապետության վերակառուցում, վերականգնում իրականացնենք, իսկ յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու: Հենց թեկուզ միայն այս առումով բնական է, որ պետք է ակնկալենք ավելի արագ և հստակ գործողություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ տնտեսության վիճակը, մեղմ ասած, լավ չէ. «Տարեսկզբից ասում էինք՝ բյուջեից մի ոգևորվեք, որ 350 միլիարդ դրամ ավելացում են արել, հիմա ակնհայտ երևում է, որ բյուջեի պլանը չեն կարողանում կատարել: Դրան պետք է հաջորդի հարկադրույքների բարձրացումը: Արտաքին առևտրի հետ կապված՝ Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում Հայաստանը հետ է քաշվել, որևէ մասնակցություն կամ ճկունություն չի դրսևորում, արդեն ակնհայտ է, որ դա ազդել է տնտեսության վրա: Այն ժամանակ, երբ և ՌԴ-ից IT ոլորտը տեղակայվեց Հայաստանում, որոշակի աշխուժացում մտցվեց, այժմ դուրս են եկել, շատ քիչ մասն է մնացել Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի միջին և միջինից մի քիչ բարձր խավը կապիտալն անընդհատ դուրս է տանում Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ դրսում բնակարան գնելու մակարդակով անընդհատ Հայաստանից կապիտալ է արտահոսում: Սա ցուցիչ է, որ տնտեսության վիճակն անընդհատ վատանում է: Տնտեսությունն այն նուրբ օրգանիզմն է, որի վիճակը վատանալով՝ կարող է որոշակի ժամանակահատված պահանջվել, որ յուրաքանչյուր անձ կամ տնային տնտեսություն զգա բացասական հետևանքները: Սննդի արդյունաբերության անընդհատ նվազումը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրում: Դեռ իներցիայով գնում է առաջ»:

Իշխանափոխության իրականացման ճանապարհներից մեկը իմպիչմենթի գործընթացն է, որի մասին շարժման մեկնարկին շատ խոսվեց: Այս հարցի շուրջ կարծիքները ևս տարբեր են: Այնուհետև առաջ քաշվեց արտահերթ ընտրությունների գաղափարը: Բագրատ Սրբազանն առաջարկեց ժամանակավոր կառավարություն ստեղծել: «Իմպիչմենթի գործողությունը համարում եմ անիրականանալի: Չգիտեմ, թե մասնագետներն ինչ հիմքերով ու դատողություններով են գնում դրան, միգուցե կարողանում են հիմնավորել, բայց չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև իմպիչմենթի գործողությունը ձախողվելու է: Կարծում եմ, որ պետք է փողոցային գործողություններով ստիպել գործող կառավարությանը հրաժարական տալ կամ ուղղակի ճանապարհել տուն, իսկ հետո արդեն ձևավորվելիք ժամանակավոր կառավարությանը դրական եմ վերաբերվում, որովհետև այդտեղ կարող է կրկնվել 2018 թ.-ի սցենարը, եթե հանկարծ ժամանակավոր կառավարություն չձևավորվի: Էյֆորիայի տակ մարդիկ կարող են սխալ ընտրություն կատարել, և այդ սխալ ընտրությունը ևս հինգ տարի Հայաստանի Հանրապետությունը քայքայի:

Հետևաբար, լավագույն լուծումը համարում եմ փողոցային, ճշգրիտ հաշվարկված քայլերի արդյունքում այս կառավարության վտարումը, որին պետք է հաջորդի վեց ամսից մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարությունը: Բայց, միևնույն ժամանակ, ժամանակավոր կառավարության որևէ անդամ չպետք է հավակնի հաջորդ ընտրություններին և իշխանության ձևավորմանը, որպեսզի նախ՝ կազմակերպվեն արդար և թափանցիկ ընտրություններ, էյֆորիան բացառվի, քաղաքական ուժերը կարողանան ծրագիր ներկայացնել, իսկ Հայաստանի քաղաքացիները կարողանան ճշգրիտ և ադեկվատ ընտրություն կատարել: Իհարկե, միայն դրանով չպետք է սահմանափակվի ժամանակավոր կառավարության գործառույթը, ինքը պետք է անմիջապես սկսի ռազմական, անվտանգային, տնտեսական, դիվանագիտական կարգաբերումները: Դրանք ամենօրյա, բայց և րոպե առաջ սկսելու, նախաձեռնելու գործողություններ են, որոնք պետք է կատարել իմ նշածին զուգահեռաբար»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Իշխանությունները սահմանագծման ու սահմանազատման, իբր խաղաղությանը միտված իրենց գործողություններն արդարացնում են բարեկեցիկ երկիր ունենալու մղումներով: Ադրբեջանական գազ ու ապրանքներ ներմուծելը, դրկիցների հետ հարևանություն անելը, սակայն, ոչ միայն պարզ անվտանգային վտանգներ են պարունակում, այլ նաև տպավորություն է ստեղծվում, թե մեր 30-ամյա պայքարի հիմքում ոչ թե Արցախյան հիմնախնդիրն էր, մեր ազգի լինելիության հրամայականը, այլ «փորը կուշտ լինելը»:

«Մեր հայրենիքի սահմաններն արյունով են գծվել, հողը սուրբ արժեք է ներկայացնում մարդկանց համար: Բնականաբար, Արցախյան և այժմյան անվտանգային հարցերը չեն կարող ուղղակի ստամոքսային լինել: Իսկապես հոմոսափիենսը՝ մտածող մարդը, կարծում եմ, որ պետք է պատրաստ լինի հանուն երկրի հետագա ճակատագրի որոշակի ժամանակահատված սոված մնալ: Իսկ ովքեր դա համադրում են ստամոքսի հետ, ներողություն արտահայտության համար, բայց դա անասնական բնազդից չի տարբերվում, և չեմ կարծում, որ դա մարդկային է և հային վայել պահվածք: Իսկ եթե իշխանությունը տանում է դրան, որ հարցը կենցաղային դարձնի և բերի ստամոքսի մակարդակի, դա մի քանի ենթադրությունների առիթ է տալիս՝ այս իշխանությունները կա՛մ հայի հետ ընդհանրապես աղերս չունեն, կա՛մ օտարերկրյա որևէ ուժերի սպասարկուներն են, կա՛մ իսկապես չեն հասկանում որևէ բան, և իրենք ամբողջ կյանքը ապրել են բացառապես ստամոքս լցնելու մոլուցքով և այդ միակ երազանքով, հիմա մտածում են, որ բոլորն էլ պետք է այդպես կարծեն: Այս բոլոր որակումներն իրենց տակ ունեն փաստարկված հիմքեր: Այս երեք տարբերակներն էլ չափազանց վտանգավոր են, անընդունելի, ու նաև դա է հիմք տալիս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ գնա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь «Евразия» и музей дружбы армянского и русского народов отметили 110-летие Амо Сагияна Почему представители инициативы «АйаКве» отправились в Иракский Курдистан? «Паст»