Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այսօր Խոհարարի միջազգային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 20-ին իրենց մասնագիտական տոնն են նշում ամբողջ աշխարհի խոհարարները, գրում է Calend.ru-ն:

Միջազգային տոնը հիմադրվել է 2004 թվականին Խոհարարական միությունների համաշխարհային ասոցիացիայի կողմից: Այդ կազմակերպությունը, ի դեպ, ունի 8 միլիոն անդամ, որոնք տարբեր երկրներում աշխատող խոհարարներ են: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ համաշխարհային խոհանոցի մասնագետներն արդեն ունեն իրենց մասնագիտական տոնը:

Խոհարարների միջազգային օրը (International Chefs Day) տոնում են ավելի քան 70 երկրներում եւ այն կրում է բավականին մասշտաբային բնույթ: Բացի խոհարարներից, տոնական միջոցառումների կազմակերպման հարցում մասնակցում են իշխանության, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները եւ, իհարկե, հանրային սննդի ձեռնարկությունների՝ փոքր սրճարանների, ինչպես նաեւ հայտնի ռեստորանների սեփականատերերը: Նրանք կազմակերպում են վարպետաց դասեր եւ մրցույթներ խոհարարների շրջանում, անցկացնում են համտեսներ եւ փորձարկում են յուրահատուկ ուտեստներ պատրաստելու եղանակները:

Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջված եւ հնագույն մասնագիտություններից մեկն է: Իհարկե, պատմությունը լռում է այն մասին, թե ով է առաջինը մտածել որսի միսը կամ հավաքած բանջարեղենը եփելու մասին, սակայն դրա փոխարեն գեղեցիկ լեգենդ կա կնոջ վերաբերյալ, ում անունով կոչվել է այդ մասնագիտությունը։

Հին հույները պաշտում էին բժշկության աստված Ասկլիպիոսին (հռոմեական դիցարանում՝ Էսկուլապ)։ Նրա դուստր Հիգեան համարվում էր առողջության պահապանը (այստեղից, ի դեպ, առաջացել է «հիգիենա» բառը)։ Իսկ նրանց հավատարիմ օգնականը խոհարար Կուլինան էր, որը համարվում էր խոհարարական արվեստի աստվածուհին։ Այստեղից էլ առաջացել է «կուլինարիա»՝ խոհարարություն անվանումը։

Թղթին հանձնված առաջին բաղադրատոմսերն ի հայտ են եկել Բաբելոնում, Հին Եգիպտոսում եւ Հին Չինաստանում, ինչպես նաեւ արաբական Արեւելքի երկրներում: Դրանցից մի քանիսը մեզ են հասել այդ ժամանակաշրջանի գրավոր հիշատակարաններում, եւ ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է փորձել պատրաստել ուտեստներ, որոնք համտեսել է Եգիպտոսի փարավոնը կամ Չինաստանի կայսրը:

«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի