Сегодня: 27 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է»

Օրակարգերի ձևավորման խնդիրը, դրանց բացակայությունը կամ, լավագույն դեպքում, այդ օրակարգերի մակարդակն ու նշաձողը հայաստանյան քաղաքական իրականության համատեքստում մշտապես են հարցադրումների առիթ տվել։ 

Այս առումով բացառություն չեն նաև ներկայիս ժամանակները, հատկապես, երբ գործընթացներն ուղեկցվում են ներքաղաքական որոշակի հստակեցումներով, նոր ուժերի ձևավորմամբ ու որոշակի վերադասավորումներով։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում խոսել ենք վերոնշյալ թեմայի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են առաջնահերթություններին, դրանցից բխող սահմանումներին և խնդիրներին, որոնք այդպես էլ չեն ձևակերպվել ու պատասխաններ չեն ստացել։ Անդրադառնալով օրակարգին՝ Ստեփան Դանիելյանը խոսեց մի շարք հանգամանքների մասին։ «Գործող կառավարությունը չունի քաղաքական օրակարգ, թեպետ իրենց դեպքում կարելի է ասել՝ պետության զարգացման օրակարգ։ 

Արտախորհրդարանական ուժերը նույնպես օրակարգի հետ կապված խնդիրներ ունեն և չեն կարողանում ձևակերպել այն։ Իմ տեսակետից՝ հանրությունը նույնպես անորոշության մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Իսկ թե ի՞նչն է խանգարում օրակարգ ձևավորել՝ քաղաքագետը նկատում է. 

«Եթե խոսում ենք իշխանության մասին, ապա առաջին հերթին քաղաքական մտածողություն է պետք։ Իսկ քաղաքական մտածողության առումով, օրինակ՝ նույն խորհրդարանում հիմնականում ոչ քաղաքական մտածողության մարդիկ են, որոնք չեն կարողանում ձևակերպումներ տալ։ 

Իրենք անգամ դրա իրավունքն էլ չունեն, որովհետև միայն մեկ մարդ է որոշում կայացնողը։ 

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության այն հատվածը, որը նախկինում եղել է իշխանություն, նույնպես խնդիրներ ունի. իրենք առաջին հերթին պետք է կարողանան վերլուծել իրենց անցյալը, իրենք իրենց գնահատական տալ այն առումով, թե ինչո՞ւ ձախողվեցին, ինչո՞ւ հանրությունն իրենց դեմ դուրս եկավ, և ո՞րն է պատճառը։ 

Դրանից հետո միայն կարող էին առաջ անցնել և իրենց ապագա գործունեության օրակարգը մշակել։ 

Իսկ ուժերը, որոնք նոր են ձևավորվում, չեն կարողանում դուրս գալ ինչ-որ մի փակ շղթայից ու այս ամենին վերևից նայել»։ Փակ շղթայից դուրս չգալու խնդիրը քաղաքագետը նաև ավելի լայն համատեքստում է դիտարկում։ 

«Քանի դեռ չի վերլուծվել մինչև 2018թ. առկա իրավիճակը, քանի դեռ հստակ, մի շարք կետերով չտրվի գնահատականը, թե ինչո՞ւ այդպես եղավ և ինչո՞ւ առաջացավ այսպիսի մի ուժ, օրակարգ ձևավորելը դժվար կլինի։ 

Պետք է նկատել, որ առաջացած ուժն իր տեսակով նույնպես դեստրուկտիվ է, թեպետ այդ հանգամանքը ևս ունի իր պատճառը. նրանք նույնպես նախկինում առկա իրավիճակի հետևանքներն են։ 

Միայն այս գնահատականներից հետո կկարողանային փակ շղթայից դուրս գալ ու այս ամենին ավելի լայնորեն նայել, որի արդյունքում արդեն հստակ ինստիտուցիոնալ փոփոխություններ կառաջարկեին Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նկատում է՝ այսօր հետհայացք կա դեպի անցյալ, բայց դրանով այլ խնդիր է լուծվում։ «Հարցն այն է, թե անցյալ նայելն ի՞նչ նպատակի համար է։

 Եթե խոսենք գործող իշխանության մասին, ապա իրենք դեպի անցյալ են նայում մեղադրանքների և այս կամ այն ձախողումը արդարացնելու համար։ 

Բայց եթե անցյալ նայեին՝ հասկանալու 90-ականներից սկսված գործընթացը, թե ո՞րն էր պատճառը, որ ընտրությունները սկսվեցին կեղծվել, ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ, ինչո՞ւ չենք կարողանում այդ հետևանքները մինչ օրս հաղթահարել, ո՞րն էր ոչ լեգիտիմ սեփականության հարցը, ինչի մասին այսօր գործող իշխանությունը շատ է շահարկում, այլ խնդիր կլուծվեր։ 

Եթե հայացք է նետվում՝ հասկանալու, թե այս ոչ անձնավորված գործընթացի հետևանքներն ինչպե՞ս պետք է հաղթահարել, ապա նման ձևով դեպի անցյալ նայելը կարևոր է։ 

Իսկ եթե դա արվում է շահարկելու, հասարակությանը մասերի, սև ու սպիտակի բաժանելու, հայհոյանքների ու ատելության համար, ապա դա վատ տեղ է տանելու։ 

Իրականում դեպի անցյալ հայացք նետելը կարող է հետապնդել և՛ ստեղծագործ, և՛ չարացնելու, ատելություն մտցնելու նպատակ»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, որոշակի հարցերին գնահատականներ չտալու դեպքում այս իշխանությունը ևս կարող է գնալ անցյալում արձանագրված սխալ ճանապարհով։ 

«Իշխանափոխության ժամանակ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, որ աշխատող մեխանիզմներ էին ատելությունը, սևն ու սպիտակը և այլն։ 

Կարելի էր չընդունել դա, բայց հասկանալ՝ այո, որովհետև գործ ունենք քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, այդքան էլ բարոյական երևույթ չէ։ 

Բայց երբ մեկուկես տարի է անցնում, և այդ ամենը կրկին շարունակվում է, նշանակում է, որ գործող իշխանությունն ուղղակի չի կարողանում իրեն այլ կերպ դրսևորել, և մինչև վերջ փորձելու է շահարկել անցյալը»,-ընդգծեց Ս. Դանիելյանը։

Քաղաքագետը նույն տրամաբանության մեջ է դիտարկում առաջնահերթությունների խնդիրն ու նշում պատճառները.

 «Առաջնահերթությունների առումով առանձնապես ոչ մի տեղ չենք հասել, որովհետև այն հարցերի պատասխանները, որոնք պետք է տար գործող իշխանությունը, չի տալիս ու չի կարողանում տալ՝ գուցե քաղաքական մտածողության, քաղաքական ինտելեկտի ոչ բավարար լինելու պատճառով։ 

Մյուս պատճառն այն է, որ եթե չունես ապագայի նախագծեր, պետք է անընդհատ անցյալ նայես, քանի որ բոլոր ձախողումները պետք է հիմնավորել անցյալով։ 

Մեծ հաշվով, խնդիրն առաջին հերթին ապագայի նախագիծ չունենալն է»։ 

Ստեփան Դանիելյանը նկատեց, որ որոշակի ինստիտուտների նկատմամբ առկա գործընթացներն ու վերաբերմունքը ևս իր արմատներն ունի։ 

«Իշխանությունը կարողացել է վերցնել Ազգային ժողովի, կառավարության հատվածը, բայց պետական ինստիտուտներ կան, որոնց իրենք ամբողջովին չեն տիրապետում։ 

Հարցն այն է, որ այդ ինստիտուտներն իրենց ներքին արժեհամակարգը, հարաբերություններն ունեն, և երկրորդ՝ գործող իշխանություններն իրենց համար անհասկանալի են։ Խոսքն առաջին հերթին զինված ուժերի, ոստիկանության մասին է։ 

Իսկ այդ փոխադարձ անվստահությունը միշտ հանգեցնում է այնպիսի հետևանքների, երբ իշխանությունը նրանց մեջ պոտենցիալ վտանգներ է տեսնում ու փորձում է նման կերպ չեզոքացնել»,-նշեց նա։ 

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ, հասարակության մեջ կան շերտեր, որոնք տարբեր գրագիտության մակարդակ, կենսափորձ ունեն, և նրանց վերաբերմունքը իշխանության նկատմամբ ևս տարբեր է։ 

«Այդ վերաբերմունքը գնալով փոփոխվում է։ 

Այն հռետորաբանությունը, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, հանրության զգալի հատվածի վրա անկասկած իր ազդեցությունն ունի։ 

Մյուս կողմից՝ պետք է նկատենք, որ ինչ-որ հաջողություններ արձանագրվել են, օրինակ՝ տնտեսության մի հատվածը ստվերից դուրս է եկել, ինչը բյուջեի վրա իր ազդեցությունն է ունեցել, որոշ հարցերում ևս առաջընթաց կա։ 

Այդուհանդերձ, տնտեսությունն այն հիմնական հարցն է, որը, ըստ իս, ապագայում խնդիրներ կառաջացնի, եթե արմատական փոփոխություններ չլինեն։ 

Իսկ փոփոխություններ, որպես այդպիսին, կարծես չեն երևում։ 

Ըստ այդմ, որոշ ժամանակ հետո մարդիկ կփորձեն իրենց կենսամակարդակի համեմատությամբ կարծիք ձևավորել»,-ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նշեց, որ որոշ ժամանակ ղեկավարելուց հետո մարդը սկսում է կտրվել իրականությունից։ Ըստ նրա, այսօր ևս այդ առումով բացառություն չունենք։ 

«Նիկոլ Փաշինյանի պարագայում էլ ենք նման գործընթացի ականատես լինում։ 

Բայց եթե խոսենք իշխանության մասին, ապա այստեղ պետք է շեշտել հետևյալը. իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է, որովհետև մեկ անձ է որոշում կայացնում, իսկ մնացածը, կարծես, հիմնականում ինքնուրույնությունից զրկված մարդիկ լինեն։ 

Խոսքը խորհրդարանական մեծամասնության պատգամավորների, կառավարության շատ անդամների մասին է։ 

Դրա համար փորձում են լռել, որովհետև երբ խոսում են, ծիծաղի առարկա են դառնում, հանրության արձագանքին են արժանանում հիմնականում ոչ գրագետ մտքերի համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля