Այսօր՝ 08 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ նախագահն ստորագրել է դատական օրենսգրքի և 13 հարակից օրենքների փաթեթը

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և 13 հարակից օրենքների մասին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Հանրապետության նախագահը ապրիլի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները:

 Հայտարարության մեջ ասվում է. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի 30-ին:

Օրենքները կառավարության կողմից նախաձեռնվել են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու հիմնավորմամբ:

Այս համատեքստում, օրենքների ընդունումը և կիրառումը պետք է հետապնդեն Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախությունը առավել երաշխավորված դարձնելու նպատակ: Ուստի և օրենքները պետք է միտված լինեն դատական համակարգի դերի բարձրացմանն, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանն, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության սկզբունքների պահպանմանը: Կարևոր է, որ բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների որևէ իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները: Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը:

Նախագահն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա:

Առանցքային է նաև, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանվող իրավիճակային հայտարարագրեր ներկայացնելու պահանջը լինի հիմնավոր և կիրառվի միայն որպես բացառիկ միջոց: Իրավիճակային հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը պետք է որոշվի ողջամտորեն, պահանջվող տեղեկատվության ծավալը պետք է լինի անհրաժեշտ և համաչափ՝ հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները: Ակնկալվում է նաև, որ օրենքի կիրառման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործելակերպը լինի կանխատեսելի, օրենքով սահմանված հստակ չափանիշներին և սկզբունքներին համապատասխան:

Հանձնաժողովը պետք է ապահովի, որ սփյուռքահայերի, օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիություն կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց, այլ պետություններում տնտեսական գործունեություն ծավալող և բացառապես այդ պետություններում հարկատու կամ հայտարարագիր ներկայացնող ոչ ռեզիդենտ անձանց, պաշտոնատար անձանց հետ գործնականում շփում չունեցող նրանց մերձավոր ազգականների, ինչպես նաև օրենքի գործողության տիրույթում ցանկացած այլ անձանց նկատմամբ օրենքը կիրառվի ողջամտորեն:

Պետք է հաշվի առնել, որ հանրության համար ընդհանրապես և գործարար շրջանների համար մասնավորապես, առանձնահատուկ զգայունություն ունի անձնական տվյալների, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության տվյալների, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցը:

Հաշվի առնելով որ, օրենքով սահմանված՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը չափազանց լայն է, օրենքի կիրառման ընթացքում պետք է հետևել, որ անձանց վերաբերյալ հասանելի դարձած տեղեկատվությունը չօգտագործվի ի վնաս նրանց, մասնավորապես ներդրողների և գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության: Անհրաժեշտ է նաև բացառել հնարավոր այլ բացասական ազդեցությունները և ռիսկերը:

Հանրապետության նախագահի աշխատակազմը օրենքների նախագծերի վերաբերյալ իր մտահոգություները, նկատառումներն ու հարցադրումները քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ և ստացել լրացուցիչ պարզաբանումներ:

Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ միևնույն ժամանակ օրենքները պետք է կիրառվեն Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքների պահպանմամբ: Օրենքների անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը:

Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը»:

Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ամերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Սաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Ջուդ Բելինգեմը՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով