Այսօր՝ 07 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե 50 հոգի 20 է ստացել, ո՞նց ենք որոշելու, թե այս երեխաներից որ մեկը պետք է անվճար սովորի. Սերոբ Խաչատրյան

Եթե զուտ գիտելիքների մասով նայենք, կարող եմ ասել, որ. բնականաբար, սպասելիքները մեծ չէին, որովհետեւ հեռավար հանրակրթությունն արդյունավետ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ պառտասխանելով հարցին, թո որքանով էին արդյունավետ հեռավար դասընթացները, եւ արդյոք արդարացված են սպասումները։

«Եթե հեռավար կրթությունը ծառայում է, որպես լրացնող միջոց դա նորմալ է, բայց երբ ինքը դառնում է կրթության միակ միջոց, ապա կարծում եմ, որ դա չի կարող արդյունավետ լինել։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ որոշ աշակերտներ այս պահն օգտագործեցին եւ ահագին բաներ սովորեցին, որոշ աշակերտներ այս 2 ամիսը գուցե ավելի լավ սովորեցին, քան նախկինում։ Սա շատ լավ հնարավորություն է ինքնուրույն սովորող երեխաների համար, որոնք կարող են այս տեմպով ավելի մեծ ժամանակ ունենալ սովորելու համար։ Դրա համար պատասխանն այն է, որ որոշ աշակերտներ անշուշտ շահեցին, բայց մեծ մասամբ արդյունավետ չէր»,– ասաց Խաչատրյանը։

Արդյոք պատրա՞ստ էինք հեռավար կրթությանը, քանի որ մարդիկ կան, որ անգամ համակարգչային տարրական գիտելիքներ չունեն, որոշներն անգամ տեխնիկապես ապահովված չէին, փորձագետն ասաց, որ ամենամեծ խնդիրներից մեկը հենց դա է. «Հեռավար աշխատելու համար պետք է բավական լուրջ պատրաստվածություն, տեւական թրեյնինգներ, գործիքներին տիրապետել։ Մեր ուսուցչական կազմի մեծ մասը պատրաստ չէր, բայց ինչ–որ գործիքներ կարողացան օգտագործել, գոնե աշակերտներին հասնելու համար։ Կան ուսուցիչներ, որ հեռախոսով են աշխատում, ունենք ուսուցիչներ, որ նոր դասը հեռախոսի վրա ձայնագրում են եւ ուղարկում, իհարկե որակյալ աշխատելաոճ չէ, բայց կարծում եմ, որ ուրիշ տարբերակ չկար այս իրավիճակում, հախուռն պրոցես էր, եւ այդպես էլ պետք է լիներ»։

Որքանո՞վ եք ճիշտ աշակերտների՝ մինչեւ մարտի 13–ն ունեցած գնահատականներով տարին ամփոփելո՝ւ նախարարության որոշմանը, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կողմ էի այս տարբերակին, եթե դա ավելի շուտ ասվեր, ես դեռ մարտ ամսին հարցազրույցներիցս մեկում նշել էի, որ գուցե նման որոշում կայացվի եւ մի կարեւոր հարց էի տվել, դա հետեւյալն է, որ նախարարությունը պետք է հայտարարի՝ այն ինչ որ հիմա մենք անում ենք, բնական ուսումնական պրոցե՞ս է, թե՞ ուղղակի հայտնվել ենք արտակարգ իրավիճակում, պետք է երեխաներին դասերով զբաղեցնենք։ Եթե առաջին տարբերակն է, պետք է ուսուցիչները թվանշաններ դնեն, պետք է գրավորներ տան, եթե երկրորդ տարբերակն է, ապա պարտադիր չէ։ Եթե սա մարտ ամսին հայտարարվեր, կարծում եմ՝ նորմալ լուծում կլիներ, բայց հիմա, երբ նախարարությունը ուսուցիչներին ասեց՝ դուք որոշեք՝ ինչպես եք ուզում աշխատել, մարդիկ արդեն աշխատեցին եւ որոշ ուսուցիչներ բավական ոգեւորված աշխատել են, էլեկտրոնային գործիքներով գրավորներ են տվել եւ աշխատանքներ են ստուգել, թվանշաններ են հայտարարել։ Հիմա, երբ ասում ենք, որ այդ թվանշանն ուժի մեջ չէ, մի տեսակ ոնց որ ուսուցչին այդ ինքնուրույնությունից զրկում ենք։ Հասկանում եմ, որ խնդիրը հիմնակում այն է, որ նախարարությունը ցանկանում է ասել՝ քանի որ աշակերտների մի խումբ չի մասնակցել հեռավար դասերին, անարդար կլինի այդ երեխաների հանդեպ, բայց այս դեպքում էլ անարդար է ստացվում այն աշակերտների հանդեպ, որոնք ջանք են գործադրել, աշխատանք են կատարել։ Ունենք դեպքեր, երբ աշակերտները բավական լուրջ աշխատանքներ են կատարել, խմբերով պրոյեկտներ են կատարել, եւ հիմա այս երեխաների հանդեպ անարդար կլինի, մանավանդ, եթե այս ընթացքում իրենց վաստակած թվանշանը մի փոքր ավելի բարձր է, քան նախորդը։ Մարտին կարող էինք ասել, քանի որ արտակարգ վիճակ է, այս տարի թվանշան չի լինի, դուք ձեզ համար ազատ աշխատեք»։

Արդյոք նման հայտարարությունը բարձիթողի վիճակ չէ՞ր առաջացնի թե ուսուցիչների, թե աշակերտների շրջանում, ռիսկային չէ՞, փորձագետն ը պատասխանեց. «Իհարկե, այդ ռիսկը կար այն ժամանակ, բայց ուրիշ տարբերակ չկար։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ինչ որոշում էլ կայացնեն, ինչ–որ մի խումբ տուժելու է։ Պարզ է՝ եթե այն ժամանակ հայտարարեին, որ թվանշան չի լինելու, մասնակցությունը կնվազեր, բայց դա էլ, այսպես ասած, ծնողներից էր կախված։ Գուցե ճիշտ տարբերակն այն էր, որ թողնվեր ուսուցչին։ Ով նշանակել էր թվանշանն այդ ձեւով փակեր, ով առանց թվանշանի էր աշխատել, որոնք կարծում եմ՝ մեծ մասն են, իրենցն էլ թող մարտի 13–ով փակվեր»։

Դպրոցներում քննություններ չեն հանձնի, թե փոխադրական դասարանների, թե ավարատական դասարանների աշակերտները։ Փորձագետն այստեղ խնդիր չի տեսնում։

«Դա նորմալ է, քանի որ քննությունն այդպես կարեւոր բան չէ, դրանով շատ բան չենք կորցնում, մանավանդ, երբ արտակարգ իրավիճակ է։ Այդտեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում, քանի որ այս իրավիճակում դա բավականին ռիսկային կլիներ, ընդ որում չարդարացված ռիսկ»,– պատասխանեց փարձագետը։

Փորձագետն անդրադարձավ նաեւ ընդունելության քննությունների համար միայն 1 առարկայից քննություն հանձնելու հանգամանքին՝ նշելով դրանից բխող հետեւանքները։

«Դա էլ արդեն խախտում կլիներ, քանի որ դիմորդները 1 օրում եթե 3 առարկայից քննություն հանձնեին, իրենց համար դժվար կլիներ։ Աշխարհում կան այդպիսի մոտեցումներ, երբ թեստը խառն է լինում՝ մի քանի ոլորտներից, բայց այս պարագայում դա կտրուկ փոփոխություն կլիներ, որը հաստատ դիմորդների համար լրացուցիչ սթրես կլիներ։ Այս դեպքում այլ հարց է առաջանում՝ որոշ ֆակուլտետնում լինելու է այսպիսի խնդիր՝ մեծ թվով դիմորդներ հավաքելու են բարձր թվանշաններ, օրինակ՝ օտար լեզվի ֆակուլտետում հանելու են անգլերեն լեզվի բանավորը, մնալու է միայն անգլերեն գրավոր։ Բոլորը գիտեն անգլերեն գրավորից ինչքան մարդ է 20 ստանում, հիմա ենթադրենք Ռոմանոյի համար 50 հոգի 20 է ստացել, ո՞նց ենք որոշելու, թե այս երեխաներից որ մեկը պետք է անվճար սովորի, եթե ատեստատներով նայենք, ում ատեստատի  թվանշաններն ավելի բարձր է, նրան համարենք, դա էլ է սյուբեկտիվ, որովհետեւ տարբեր դպրոցներում տարբեր են թվանշանները»։

Ինչ վերաբերում է բուհերում ավարտական աշխատանքների պաշտպանությունը հեռավար տարբերակով հանձնելուն, մասնագետը դա նորմալ համարեց։

«Իհարկե էլի խնդիրներ կարող են առաջանալ օբեկտիվության եւ այլն, բայց նորից իդեալական բան այստեղ չենք կարող անկնկալել։ Ավարտական աշխատանքների հետ կապված կարծում եմ, որ հնարավոր է նվազագույն կորուստներով դա ապահովել, որովհետեւ դիպլոմայինի պաշտպանության ժամանակ հանձնաժողովը «ZOOM» հարթակում էլ կարող է գլխի ընկնել՝ այդ ուսանողն ինքնուրույն է աշխատել, թե արտագրել է կամ ասենք փողով առել է։ Երբ ուսանողը սկսում է խոսել, արդեն իր բառապաշարից զգում ես, ինքնուրույն է աշխատել, թե ոչ»։

Ինչպես են Եվրոպայում համալսարանները արտակարգ դրությամբ պայմանավորված կազմակերպում աշխատանքները, միջազգային փորձն ուսումնասիրե՞լ եք՝ հարցին Խաչատրյանը պատասխանեց. «Նույն ձեւով՝ հեռավար։ Բուհերում քննությունների հետ կապված որոշ խնդիր կարող է առաջանալ, բայց դա էլ հնարավոր է բանավոր ձեւով անել։ Գրավոր քննությունների դեպքում կա արտագրության ռիսկ, ուսանողը կարող է ձեռքի տակ ռեսուրսներ ունենալ՝ օգտվի, բայց եթե բանավոր անենք կիսամյակային քննությունը, այդտեղ ուսանողին հարցեր ենք տալիս եւ պատասխանելուց հասկացվում է, թե ոնց է պատրաստվել։ Բուհերի վիճակն այս իմաստով ավելի բարվոք է, չէի ասի 100 տոկոս, բայց բուհերի գործը մի փոքր ավելի հեշտ է»։

Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը