Сегодня: 26 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե 50 հոգի 20 է ստացել, ո՞նց ենք որոշելու, թե այս երեխաներից որ մեկը պետք է անվճար սովորի. Սերոբ Խաչատրյան

Եթե զուտ գիտելիքների մասով նայենք, կարող եմ ասել, որ. բնականաբար, սպասելիքները մեծ չէին, որովհետեւ հեռավար հանրակրթությունն արդյունավետ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ պառտասխանելով հարցին, թո որքանով էին արդյունավետ հեռավար դասընթացները, եւ արդյոք արդարացված են սպասումները։

«Եթե հեռավար կրթությունը ծառայում է, որպես լրացնող միջոց դա նորմալ է, բայց երբ ինքը դառնում է կրթության միակ միջոց, ապա կարծում եմ, որ դա չի կարող արդյունավետ լինել։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ որոշ աշակերտներ այս պահն օգտագործեցին եւ ահագին բաներ սովորեցին, որոշ աշակերտներ այս 2 ամիսը գուցե ավելի լավ սովորեցին, քան նախկինում։ Սա շատ լավ հնարավորություն է ինքնուրույն սովորող երեխաների համար, որոնք կարող են այս տեմպով ավելի մեծ ժամանակ ունենալ սովորելու համար։ Դրա համար պատասխանն այն է, որ որոշ աշակերտներ անշուշտ շահեցին, բայց մեծ մասամբ արդյունավետ չէր»,– ասաց Խաչատրյանը։

Արդյոք պատրա՞ստ էինք հեռավար կրթությանը, քանի որ մարդիկ կան, որ անգամ համակարգչային տարրական գիտելիքներ չունեն, որոշներն անգամ տեխնիկապես ապահովված չէին, փորձագետն ասաց, որ ամենամեծ խնդիրներից մեկը հենց դա է. «Հեռավար աշխատելու համար պետք է բավական լուրջ պատրաստվածություն, տեւական թրեյնինգներ, գործիքներին տիրապետել։ Մեր ուսուցչական կազմի մեծ մասը պատրաստ չէր, բայց ինչ–որ գործիքներ կարողացան օգտագործել, գոնե աշակերտներին հասնելու համար։ Կան ուսուցիչներ, որ հեռախոսով են աշխատում, ունենք ուսուցիչներ, որ նոր դասը հեռախոսի վրա ձայնագրում են եւ ուղարկում, իհարկե որակյալ աշխատելաոճ չէ, բայց կարծում եմ, որ ուրիշ տարբերակ չկար այս իրավիճակում, հախուռն պրոցես էր, եւ այդպես էլ պետք է լիներ»։

Որքանո՞վ եք ճիշտ աշակերտների՝ մինչեւ մարտի 13–ն ունեցած գնահատականներով տարին ամփոփելո՝ւ նախարարության որոշմանը, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կողմ էի այս տարբերակին, եթե դա ավելի շուտ ասվեր, ես դեռ մարտ ամսին հարցազրույցներիցս մեկում նշել էի, որ գուցե նման որոշում կայացվի եւ մի կարեւոր հարց էի տվել, դա հետեւյալն է, որ նախարարությունը պետք է հայտարարի՝ այն ինչ որ հիմա մենք անում ենք, բնական ուսումնական պրոցե՞ս է, թե՞ ուղղակի հայտնվել ենք արտակարգ իրավիճակում, պետք է երեխաներին դասերով զբաղեցնենք։ Եթե առաջին տարբերակն է, պետք է ուսուցիչները թվանշաններ դնեն, պետք է գրավորներ տան, եթե երկրորդ տարբերակն է, ապա պարտադիր չէ։ Եթե սա մարտ ամսին հայտարարվեր, կարծում եմ՝ նորմալ լուծում կլիներ, բայց հիմա, երբ նախարարությունը ուսուցիչներին ասեց՝ դուք որոշեք՝ ինչպես եք ուզում աշխատել, մարդիկ արդեն աշխատեցին եւ որոշ ուսուցիչներ բավական ոգեւորված աշխատել են, էլեկտրոնային գործիքներով գրավորներ են տվել եւ աշխատանքներ են ստուգել, թվանշաններ են հայտարարել։ Հիմա, երբ ասում ենք, որ այդ թվանշանն ուժի մեջ չէ, մի տեսակ ոնց որ ուսուցչին այդ ինքնուրույնությունից զրկում ենք։ Հասկանում եմ, որ խնդիրը հիմնակում այն է, որ նախարարությունը ցանկանում է ասել՝ քանի որ աշակերտների մի խումբ չի մասնակցել հեռավար դասերին, անարդար կլինի այդ երեխաների հանդեպ, բայց այս դեպքում էլ անարդար է ստացվում այն աշակերտների հանդեպ, որոնք ջանք են գործադրել, աշխատանք են կատարել։ Ունենք դեպքեր, երբ աշակերտները բավական լուրջ աշխատանքներ են կատարել, խմբերով պրոյեկտներ են կատարել, եւ հիմա այս երեխաների հանդեպ անարդար կլինի, մանավանդ, եթե այս ընթացքում իրենց վաստակած թվանշանը մի փոքր ավելի բարձր է, քան նախորդը։ Մարտին կարող էինք ասել, քանի որ արտակարգ վիճակ է, այս տարի թվանշան չի լինի, դուք ձեզ համար ազատ աշխատեք»։

Արդյոք նման հայտարարությունը բարձիթողի վիճակ չէ՞ր առաջացնի թե ուսուցիչների, թե աշակերտների շրջանում, ռիսկային չէ՞, փորձագետն ը պատասխանեց. «Իհարկե, այդ ռիսկը կար այն ժամանակ, բայց ուրիշ տարբերակ չկար։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ինչ որոշում էլ կայացնեն, ինչ–որ մի խումբ տուժելու է։ Պարզ է՝ եթե այն ժամանակ հայտարարեին, որ թվանշան չի լինելու, մասնակցությունը կնվազեր, բայց դա էլ, այսպես ասած, ծնողներից էր կախված։ Գուցե ճիշտ տարբերակն այն էր, որ թողնվեր ուսուցչին։ Ով նշանակել էր թվանշանն այդ ձեւով փակեր, ով առանց թվանշանի էր աշխատել, որոնք կարծում եմ՝ մեծ մասն են, իրենցն էլ թող մարտի 13–ով փակվեր»։

Դպրոցներում քննություններ չեն հանձնի, թե փոխադրական դասարանների, թե ավարատական դասարանների աշակերտները։ Փորձագետն այստեղ խնդիր չի տեսնում։

«Դա նորմալ է, քանի որ քննությունն այդպես կարեւոր բան չէ, դրանով շատ բան չենք կորցնում, մանավանդ, երբ արտակարգ իրավիճակ է։ Այդտեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում, քանի որ այս իրավիճակում դա բավականին ռիսկային կլիներ, ընդ որում չարդարացված ռիսկ»,– պատասխանեց փարձագետը։

Փորձագետն անդրադարձավ նաեւ ընդունելության քննությունների համար միայն 1 առարկայից քննություն հանձնելու հանգամանքին՝ նշելով դրանից բխող հետեւանքները։

«Դա էլ արդեն խախտում կլիներ, քանի որ դիմորդները 1 օրում եթե 3 առարկայից քննություն հանձնեին, իրենց համար դժվար կլիներ։ Աշխարհում կան այդպիսի մոտեցումներ, երբ թեստը խառն է լինում՝ մի քանի ոլորտներից, բայց այս պարագայում դա կտրուկ փոփոխություն կլիներ, որը հաստատ դիմորդների համար լրացուցիչ սթրես կլիներ։ Այս դեպքում այլ հարց է առաջանում՝ որոշ ֆակուլտետնում լինելու է այսպիսի խնդիր՝ մեծ թվով դիմորդներ հավաքելու են բարձր թվանշաններ, օրինակ՝ օտար լեզվի ֆակուլտետում հանելու են անգլերեն լեզվի բանավորը, մնալու է միայն անգլերեն գրավոր։ Բոլորը գիտեն անգլերեն գրավորից ինչքան մարդ է 20 ստանում, հիմա ենթադրենք Ռոմանոյի համար 50 հոգի 20 է ստացել, ո՞նց ենք որոշելու, թե այս երեխաներից որ մեկը պետք է անվճար սովորի, եթե ատեստատներով նայենք, ում ատեստատի  թվանշաններն ավելի բարձր է, նրան համարենք, դա էլ է սյուբեկտիվ, որովհետեւ տարբեր դպրոցներում տարբեր են թվանշանները»։

Ինչ վերաբերում է բուհերում ավարտական աշխատանքների պաշտպանությունը հեռավար տարբերակով հանձնելուն, մասնագետը դա նորմալ համարեց։

«Իհարկե էլի խնդիրներ կարող են առաջանալ օբեկտիվության եւ այլն, բայց նորից իդեալական բան այստեղ չենք կարող անկնկալել։ Ավարտական աշխատանքների հետ կապված կարծում եմ, որ հնարավոր է նվազագույն կորուստներով դա ապահովել, որովհետեւ դիպլոմայինի պաշտպանության ժամանակ հանձնաժողովը «ZOOM» հարթակում էլ կարող է գլխի ընկնել՝ այդ ուսանողն ինքնուրույն է աշխատել, թե արտագրել է կամ ասենք փողով առել է։ Երբ ուսանողը սկսում է խոսել, արդեն իր բառապաշարից զգում ես, ինքնուրույն է աշխատել, թե ոչ»։

Ինչպես են Եվրոպայում համալսարանները արտակարգ դրությամբ պայմանավորված կազմակերպում աշխատանքները, միջազգային փորձն ուսումնասիրե՞լ եք՝ հարցին Խաչատրյանը պատասխանեց. «Նույն ձեւով՝ հեռավար։ Բուհերում քննությունների հետ կապված որոշ խնդիր կարող է առաջանալ, բայց դա էլ հնարավոր է բանավոր ձեւով անել։ Գրավոր քննությունների դեպքում կա արտագրության ռիսկ, ուսանողը կարող է ձեռքի տակ ռեսուրսներ ունենալ՝ օգտվի, բայց եթե բանավոր անենք կիսամյակային քննությունը, այդտեղ ուսանողին հարցեր ենք տալիս եւ պատասխանելուց հասկացվում է, թե ոնց է պատրաստվել։ Բուհերի վիճակն այս իմաստով ավելի բարվոք է, չէի ասի 100 տոկոս, բայց բուհերի գործը մի փոքր ավելի հեշտ է»։

Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля В центре Саратова подрались мигранты: их переехал автомобиль