Այսօր՝ 16 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մանրուքներին հանդեպ առավել ուշադիր եղեք. օգոստոսի 20-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Գործնական ակտիվությունը ցածր է, և ծուլությունն ամենևին էլ կապ չունի: Պարզապես, գործի անցնելու փոխարեն, ամպերին նստած շարունակ երազում եք: Չարժե ժամանակ վատնել, մինչ դուք մտովի սավառնում եք երկնքում, ձեր հակառակորդները հստակ քայլեր են ձեռնարկում և հաջողությունների հասնում:

Մանրուքներին հանդեպ առավել ուշադիր եղեք: Որքան ավելի զգոն լինեք, այնքան ճիշտ որոշումներ կկայացնեք անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան հանգիստ վայելելու, նաև տարբեր ուղևորությունների համար:

Ցուլ: Օրը բարեհաջող ընթանց կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է:

Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Փոխարենը՝ սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Ժամադրություններն անմոռանալի կանցնեն, եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը:

Երկվորյակ: Բացասական միտումների ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի:

Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա ՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին լավատեսորեն կտրամադրվեք:

Խեցգետին: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմորցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք:

Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատեցեք, հաջողությունը սպասեցնել չի տա: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Առյուծ: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել, այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Առյուծներ էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել, երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց ՝ ուժերից վեր գործեր սկսելով:

Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:

Կույս: Վիճաբանություններն այսօր շատ ժամանակ կխլեն: Թեև մեծ ջանքեր չեն պահանջվի հաղթանակ տանելու համար, սակայն ոչ մի լավ բանի այդ ամենը չի հանգեցնի:Ուստի նախապես մտածեք, արժե արդյոք, սեփական վարկանիշը բարձրացնելու համար՝վտանգել այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կվերանայեն իրենց ծրագրերը և կվերագնահատեն արժեքները:Այս գործընթանցն այնքան էլ հաճելի չի լինի, քանզի ստիպված կլինենք խոստովանել , որ շատ ջանքեր անիմաստ են եղել: Մյուս կողմից էլ, հին ծրագրերին փոխարինելու կգան նորերը: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Կշեռք: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք:

Հաճելի մարդկանց ընկերակցությոմբ հրաշալի երեկո է սպասվում: Սակայն, եթե հոգնածության պատճառով, ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից, կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, հոգ չէ, դուք տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

Կարիճ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է զգոն և աչալուրջ եղեք:

Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն, որքան թվում են, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները:

Աղեղնավոր: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլինի, մասնագիտական ոլորտում, նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում՝ հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս՝ փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները:

Այծեղջյուր: Այսօր բոլորին կզարմացնեք ձեր համառությամբ ու անկոտրում կամքով : Ոչ մի հարցում զիջումների չեք գնա: Բանն այն է, որ խնդիրներ են առաջացել, սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, և թուլանալը, ձեր դեպքում, անթույլատրելի է: Այս դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Ընդիմախոսները հարգանքով կվերաբերվեն ձեր ռազմավարությանը:

Պատրաստ եղեք իմպրովիզների: Գործել ըստ նախապես կազմած ծրագրերի՝ այսօր դժվար թե հաջողվի: Ձեր երևակայությունն անսպառ է: Ճիշտ որոշումներ կկայացնեք կայծակնային արագությամբ:

Ջրհոս: Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած, և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն:

Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ձկներ: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալնել, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել:

Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան Մեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարով Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները