Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հրաշալի օր է սիրային հարաբերություններ սկսելու համար․ աստղագուշակ օգոստոսի 29-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Խոյ: Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա:Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները:

Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:

Ցուլ: Այսօր որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից: Զբաղվեք թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն, փորձեք ժամանակ գտնել նրանց համար:

Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս որևէ մեկի հետ քննարկել այն: Ամենայն հավանականության, շատ շուտով կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհեթեթ իրավիճակում հայտնվել:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից:

Կենսական ներուժը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:

Խեցգետին: Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար: Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ:

Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:

Առյուծ: Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Անգամ եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել, իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել:

Զգացմունքային դաշտը կայուն է: Լավ տրամադրություն կունենաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ընտրությոն հարցում չեք սխալվի:


Կույս: Բարդ օր է սպասվում: Կարճ ժամանակահատվածում նպատակներին հասնել չի հաջողվի: Որոշ Կույսեր կկորցնեն սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը՝ գիտակցելով, որ մոտ ապագայում դրանք ավարտին հասցնել չի ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, ձեր ցանկացած քայլը կքննադատեն, անվերջ կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին:

Տանը ևս խնդիրներ կծագեն: Պատահմամբ կարող եք վիրավորել սիրելի մարդկանց: Ներման դժվար թե արժանանաք, սակայն հանգիստ վերլուծելով ստեղծված իրավիճակը, ճիշտ ռազմավարություն կմշակեք, ինչի շնորհիվ էլ մի շարք խնդիրներ կլուծեք:

Կշեռք: Հրաշալի օր է ձեր մտահաղացումները, անձնական կամ գործնական բնույթի ծրագրերն իրականացնելու համար: Այսօր ամենուր հաշտարարի դեր կկատարեք: Գործընկերներին, հարազատներին զերծ կպահեք ամեն տեսակ կոնֆլիկտներից: Օգնելով բոլոր նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել՝ ինքներդ հոգեկան հանգստություն ձեռք կբերեք

Գումարային որոշ հարցեր կձգձգվեն: Կխուսափեք ֆինանսական ճգնաժամից , եթե կրճատեք ծախսերը, հետաձգեք որոշ գնումներ: Հարմար օր է ուղևորությունների մեկնելու, հանգիստը բնության գրկում վայելելու համար:

Կարիճ: Հնարավոություն կունենաք լուծել, վերջերս անհանգստացնող ,անձնական, գործնական բնույթի մի շարք հարցեր: Հնարամտությունը, հետաքրքիր լուծումներ գտնելու ունակությունն՝ այսօր շատ իրավիճակներում կօգնեն ձեզ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր ստեղծագործական գործունեությամբ են զբաղվում:

Կենսական ներուժը բարձր է, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ ձանձրույթ կամ հոգնածություն չեք զգա: Հարմար օր է հարազատների հետ անկեղծանալու, ապագայի շուրջ որոշ ծրագրեր քննարկելու համար:

Աղեղնավոր: Օրվա սկզբում կարող է թվալ, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է, սակայն ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն, կհաջողվի շրջապատի հետ լեզու գտնել: Գործնական հետաքրքիր առաջարկներ կստանաք, գործարքներ կկնքեք, որոնք շահեկան կլինեն: Հրաշալի օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Երեկոյան ուշադիր եղեք հարազատ ների նկատմամբ: Լսեք բոլոր նրանց, ովքեր կցանկանան կիսվել ձեզ հետ իրենց խնդիրներով: Բարեհաջող օր է սիրելիի ընկերակցությամբ ուղևորության մեկնելու , ինչպես նաև սիրային ժամադրությունների համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Հաջողությամբ ավարտին կհասցնեք բոլոր գործերը, կզբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Նոր ծանոթություններ կհաստատեք: Գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Գործի կդնեք ձեր հմայքը, հաճոյախոսություններ կշռայլեք, ճիշտ ժամանակին օգնության ձեռք կմեկնեք:

Հրաշալի օր է սիրային հարաբերություններ սկսելու համար: Կարող եք ժամադրության առաջարկ անել նրան, ով երկար ժամանակ է ինչ հետաքրքրում է ձեզ: Արդեն կայացած զույգերը դժգոհելու առիթ չեն ունենա, սիրելիի հետ լավ ժամանակ կանցկացնեն:

Ջրհոս: Ֆինասական հարցերում չարժե ռիսկի դիմել: Փորձված միջոցներ կիրառեք, հաշվի առեք շրջապատի մարդկանց փորձը, հետևեք խորհուրդներին, զերծ մնացեք չմտածված քայլերից: Եթե անկեղծ լինեք և վստահեք մտերիմներին, ապա վերջիններս կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Նշանի շատ ներկայացուցիչներ կսկսեն հետաքրքրվել այն ամենով, ինչի հանդեպ ժամանակին անտարբեր են եղել: Առողջարարական պրոցեդուրաները՝ կօգնեն լիցքաթափվել:

Ձկներ: Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք:Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար,ընտրության հնարավորություն կունենաք:Ինքներդ կորոշեք, թե ում հետ արժե շփվել ,իսկ ում հետ՝ ոչ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում հոգնածություն չեք զգա: Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի:

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը