Сегодня: 15 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հրաշալի օր է սիրային հարաբերություններ սկսելու համար․ աստղագուշակ օգոստոսի 29-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Խոյ: Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա:Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները:

Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:

Ցուլ: Այսօր որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից: Զբաղվեք թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն, փորձեք ժամանակ գտնել նրանց համար:

Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս որևէ մեկի հետ քննարկել այն: Ամենայն հավանականության, շատ շուտով կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհեթեթ իրավիճակում հայտնվել:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից:

Կենսական ներուժը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:

Խեցգետին: Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար: Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ:

Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:

Առյուծ: Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Անգամ եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել, իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել:

Զգացմունքային դաշտը կայուն է: Լավ տրամադրություն կունենաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ընտրությոն հարցում չեք սխալվի:


Կույս: Բարդ օր է սպասվում: Կարճ ժամանակահատվածում նպատակներին հասնել չի հաջողվի: Որոշ Կույսեր կկորցնեն սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը՝ գիտակցելով, որ մոտ ապագայում դրանք ավարտին հասցնել չի ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, ձեր ցանկացած քայլը կքննադատեն, անվերջ կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին:

Տանը ևս խնդիրներ կծագեն: Պատահմամբ կարող եք վիրավորել սիրելի մարդկանց: Ներման դժվար թե արժանանաք, սակայն հանգիստ վերլուծելով ստեղծված իրավիճակը, ճիշտ ռազմավարություն կմշակեք, ինչի շնորհիվ էլ մի շարք խնդիրներ կլուծեք:

Կշեռք: Հրաշալի օր է ձեր մտահաղացումները, անձնական կամ գործնական բնույթի ծրագրերն իրականացնելու համար: Այսօր ամենուր հաշտարարի դեր կկատարեք: Գործընկերներին, հարազատներին զերծ կպահեք ամեն տեսակ կոնֆլիկտներից: Օգնելով բոլոր նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել՝ ինքներդ հոգեկան հանգստություն ձեռք կբերեք

Գումարային որոշ հարցեր կձգձգվեն: Կխուսափեք ֆինանսական ճգնաժամից , եթե կրճատեք ծախսերը, հետաձգեք որոշ գնումներ: Հարմար օր է ուղևորությունների մեկնելու, հանգիստը բնության գրկում վայելելու համար:

Կարիճ: Հնարավոություն կունենաք լուծել, վերջերս անհանգստացնող ,անձնական, գործնական բնույթի մի շարք հարցեր: Հնարամտությունը, հետաքրքիր լուծումներ գտնելու ունակությունն՝ այսօր շատ իրավիճակներում կօգնեն ձեզ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր ստեղծագործական գործունեությամբ են զբաղվում:

Կենսական ներուժը բարձր է, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ ձանձրույթ կամ հոգնածություն չեք զգա: Հարմար օր է հարազատների հետ անկեղծանալու, ապագայի շուրջ որոշ ծրագրեր քննարկելու համար:

Աղեղնավոր: Օրվա սկզբում կարող է թվալ, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է, սակայն ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն, կհաջողվի շրջապատի հետ լեզու գտնել: Գործնական հետաքրքիր առաջարկներ կստանաք, գործարքներ կկնքեք, որոնք շահեկան կլինեն: Հրաշալի օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Երեկոյան ուշադիր եղեք հարազատ ների նկատմամբ: Լսեք բոլոր նրանց, ովքեր կցանկանան կիսվել ձեզ հետ իրենց խնդիրներով: Բարեհաջող օր է սիրելիի ընկերակցությամբ ուղևորության մեկնելու , ինչպես նաև սիրային ժամադրությունների համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Հաջողությամբ ավարտին կհասցնեք բոլոր գործերը, կզբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Նոր ծանոթություններ կհաստատեք: Գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Գործի կդնեք ձեր հմայքը, հաճոյախոսություններ կշռայլեք, ճիշտ ժամանակին օգնության ձեռք կմեկնեք:

Հրաշալի օր է սիրային հարաբերություններ սկսելու համար: Կարող եք ժամադրության առաջարկ անել նրան, ով երկար ժամանակ է ինչ հետաքրքրում է ձեզ: Արդեն կայացած զույգերը դժգոհելու առիթ չեն ունենա, սիրելիի հետ լավ ժամանակ կանցկացնեն:

Ջրհոս: Ֆինասական հարցերում չարժե ռիսկի դիմել: Փորձված միջոցներ կիրառեք, հաշվի առեք շրջապատի մարդկանց փորձը, հետևեք խորհուրդներին, զերծ մնացեք չմտածված քայլերից: Եթե անկեղծ լինեք և վստահեք մտերիմներին, ապա վերջիններս կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Նշանի շատ ներկայացուցիչներ կսկսեն հետաքրքրվել այն ամենով, ինչի հանդեպ ժամանակին անտարբեր են եղել: Առողջարարական պրոցեդուրաները՝ կօգնեն լիցքաթափվել:

Ձկներ: Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք:Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար,ընտրության հնարավորություն կունենաք:Ինքներդ կորոշեք, թե ում հետ արժե շփվել ,իսկ ում հետ՝ ոչ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում հոգնածություն չեք զգա: Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի:

ВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефона Христианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак Карапетян Армения встала на путь диктатуры: Аршак Карапетян Генеральный директор Ucom выступил на панельной дискуссии о технологическом развитии Эти люди не понимают, что такое Родина: Аршак Карапетян «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак Карапетян Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст» Мгновенные переводы в Россию и из России в Армению по номеру телефона СК: Водитель въехавшего в толпу на площади Республики «Камаза» был нетрезв и не подчинился полицейским В Армении ожидается переменная погода: температура воздуха понизится Лидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурах Кто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларов IDBank выпускает 2-ой транш долларовых облигаций 2024 года Forbes опубликовал рейтинг богатейших людей мира На пост министра обороны Путин вместо Шойгу предложил другого кандидата Блинкен обсудил ситуацию в Рафахе с главой Минобороны Израиля Акция гражданского неповиновения стартовала в центре Еревана Задержанный в России экс-депутат парламента Армении обратился к Пашиняну Существует большая вероятность, что сериал «Сёгун» будет продлен на второй сезон Мать пропавшего без вести военнослужащего: Николу придется ответить за сдачу земель Крупная победа «Интера» (видео) Миллионерши Кайли и Кендалл Дженнер встали за барную стойку в Лас-Вегасе Армен Багдасарян повредил правое запястье, когда полиция подвергала его приводу во время акции В Алматы завершились переговоры глав МИД Армении и Азербайджана: о чем договорились стороны Израильская армия готовится начать новую операцию в Джабалии Алиев одной рукой «чтит» победу над фашизмом, а другой - разрушает памятники, посвященные этой победе В ближайшие дни в республике станет прохладнее на 4-6 градусов Министры ИД Армении и Азербайджана договорились продолжить переговоры по открытым вопросам Закон только для граждан? Аршак Карапетян Заявление о ситуации и совете трибунала Трибунал национального достоинства начнет свою работу с 20 мая։ Аршак Карапетян Я обращаюсь к руководителю нашей страны: как обращаться к нему, господин или госпожа премьер-министр? Аршак Карапетян Обращение по случаю 79 годовщины победы в ВОВ Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» “Amio Era”: образование – это возможность изменить жизнь Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт» С нами разговаривают с ультиматумом: Аршак Карапетян Фиксированная сеть Ucom уже действует в Арташате ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти