Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երեխային 20,000 ՀՀ դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեխային 20,000 ՀՀ դրամով և քաղցրավենիքով վաճառելու վերաբերյալ քրեական գործով դատարանում կվերսկսվի դատաքննությունը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նշված քրեական գործով մեղադրյալի աթոռին են երեխայի կենսաբանական մայրը, այս պահին փաստացի խնամակալ ծնողները և ԲԿ բժիշկը, որոնք մեղադրվում են երեխայի վաճառքի, ՔԿԱԳ ծառայությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։

Գործի տվյալներով՝ 2017թ․ մարտին երեխայի կենսաբանական մայրը՝ Անի Վ․-ն, ծննդաբերելով արական սեռի երեխա և ունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցների բացակայություն և ֆինանսական խնդիրներ՝ հրաժարվել է երեխայից և Արմավիրում գործող ԲԿ-ներից մեկի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժ Էսթեր Ս․-ի միջոցով ԲԿ-ում հանդիպել և պայմանավորվածություն է ձեռք բերել ամուսիններ Գուրգեն Մ․ -ի և Քրիստինե Գ․-ի հետ՝ վերջիններիս կողմից իր նորածին երեխայի խնամքը ստանձնելու նպատակով որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով ուղղակի դիտավորությամբ երեխայի վաճառք կատարելու շուրջ: Քրեական գործի տվյալներով՝ 2017թ․ երեխայի կենսաբանական մայրը ամուսինների հետ այցելել է ՔԿԱԳ գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանում, որտեղ հայտարարել է, որ երեխայի հայրը հանդիսանում է Գուրգեն Մ․-ն: Ծննդյան վկայականը ստանալուց հետո նրանք դուրս են եկել հիշյալ տարածքային ստորաբաժանումից, որից հետո Գամուսինները երեխայի խնամքը ստանձնելու նպատակով բժկի միջոցով Անի Վ․-ին փոխանցել են 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան 20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք: Բացի այդ՝ երեխայի կենսաբանական մայրը երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար՝ 2020 թվականի փետրվարի 06-ին ՔԿԱԳ գործակալության Աբովյանի տարածքային ստորաբաժանման մարմիններին իր որդու կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, նշված ստորաբաժանում է ներկայացրել «Ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմումը և հայտնել, որ Գուրգեն Մ․-ն հանդիսանում է իր որդու կենսաբանական հայրը: Այդ կերպ՝ նշված դիմումի հիման վրա 2020 թվականի փետրվարի 06-ին երեխայի նկատմամբ Գուրգեն Մ․-ն ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել է բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման և ծննդի մասին պետական վկայականները։

Քրեական գործով երեխայի կենսաբանական մայրը և խնամքը ստանձնող տղամարդը մեղադրվում են ՔԿԱԳ ծառայությանը սուտ տեղեկություն հաղորդելու, խնամքը ստանձնող կինը՝ երեխայի խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, բժշկուհին՝ հանցակցության մեջ։ Նշենք, որ քրեական գործի հարուցման առթիը եղել է ՔԿԱԳ գործակալության ծառայության հաղորդումը։
Ինչպես արդեն արձանագրվեց՝ գործը երկու տարի է, ինչ գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ արդեն ավարտական փուլում, առաջիկայում պետք է հրապարակվեին ճառերը, սակայն, պայմանավորված դատական կազմի փոփոխությամբ՝ կրկին պետք է նոր քննություն իրականացվի։ Մասնավորապես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը, որի վարույթում է գտնվել նշված քրեական գործը, նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, այժմ քրեական գործը վերամակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին, որն, ի դեպ, Կոտայքի մարզի դատարան է տեղափոխվել՝ Երևանի քրեական դատարանում 2-3 ամիս պաշտոնավարելուց հետո։ Ընդ որում, դատավորներին այլ դատարաններ տեղափոխելու հրամանագրերը ստորագրվել են նույն օրը՝ հոկտեմբերի 16-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան