Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 11-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Խոյ. Դուք շատ բուռն եք արձագանքում այն ամենին, ինչ կատարվում է այսօր ձեր շուրջը: Անգամ այն իրադարձությունները, որոնք ամենևին ուշադրության արժանի չեն, կարող են սուր ապրումների առիթ դառնալ, ձեզ հունից հանել: Դուք ծայրահեղ անհամբեր եք, և դանդաղաշարժ մարդիկ ձեզ նյարդայնացնում են: Ճիշտ է, վատ տրամադրության մեջ դուք երկար չեք մնա, քանի որ ցանկացած մանրուք կարող է ձեզ ուրախացնել:

Ձեզ գնալով ձգում է ցանկացած վառ, յուրատեսակ, արտառոց բան: Հենց’ դրանով են պայմանավորված բազմաթիվ չպլանավորած գնումները և անտեղի ծախսերը:

Ցուլ. Այսօր ձեզ համար դժվար կլինի սովորական բաներով զբաղվելը. ձեր հոգին համառորեն պահանջում է մի ինչ-որ նոր, անսովոր ու հետաքրքիր բան: Այդ իսկ պատճառով էլ դուք դառնում եք վտանգավոր ու անհեթեթ իրադարձությունների մասնակիցը, դիմում գործողությունների, որոնք շրջապատի կողմից չեն ընդունվում: Ցանկալի չէ այսօր որոշումներ ընդունել կապված աշխատանքը փոխելու, տեղափոխության և անձնական կյանքում փոփոխությունների հետ: Խուսափեք բազմամարդ տեղեր այցելելուց:

Օրվա վերջում հնարավոր են փոքր վնասվածքներ, որոնց պատճառը կարող է ձեր անզգուշությունը դառնալ:

Երկվորյակներ. Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել` ձեր հանրօգուտ գործունեության ընթացքում: Ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հատկապես օգտակար կլինի լողը:

Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանակն են:

Խեցգետին. Այսօր դուք սովորականից ավելի հակված եք արվեստով հետաքրքվելուն: Թանգարան, թատրոն կամ համերգասրահ այցելելն ամենայն հավանականությամբ ձեզ կուրախացնի: Ստեղծագործական մտքի տեր մարդկանց հետ շփումները ձեզ դրական էմոցիաներ ու նոր և հետաքրքիր ծանոթություններ կպարգևեն: Հնարավոր են անսովոր, բայց շատ հաջող գնումներ:

Միօրինակ, սովորական գործերը ձեզ շատ շուտով կձանձրացնեն: Բարեբախտաբար, դրանք կարելի է ուրիշների ուսերին դնել: Վատ օր չէ փոքր ուղևորության մեկնելու համար: Քնից առաջ զբոսանքը ձեզ կօգնի խուսափել գլխացավից ու անքնությունից:

Առյուծ. Սա այն օրերից է, երբ շրջապատի մարդիկ ձեր աջակցության կարիքն ունեն, և դա ձեզ համար հաճելի է: Դուք պատասխանատվության մեծ զգացումով եք վերաբերում այն ամենին, ինչով զբաղվում եք, ինչի շնորհիվ էլ խուսափում եք սխալներից: Ձեզ անվերջ թվում է, թե ձեր որոշումներից կախված է մի ինչ-որ շատ կարևոր բան: Օրը հարմար է ուսման, ստեղծագործական ինքնաիրացման համար:

Կույս. Այսօր շատ սուր է ձեր նախազգացողությունը, ինչի շնորհիվ էլ դուք հիանալի հասկանում եք շրջապատին: Իսկ ահա սեփական ցանկությունները, պլաններն ու գերակայությունները պատկերացնելը այնքան էլ լավ չի ստացվում, և դուք օրվա մի զգալի մաս ստիպված եք անցկացնել կասկածների ու մտորումների մեջ: Կարող եք հույսը դնել մտերիմների բարոյական աջակցության վրա, այնինչ նյութական օգնությունը քիչ հավանակն է:

Ձեզ կհաջողվի գտնել վաղուց ոչ միայն ձեզ, այլև` մտերիմներին տանջող հարցերի պատասխանները: Ցավոք, այդ պատասխանները միշտ չէ, որ հաճելի են, սակայն հենց’ ճիշտ գնահատականը ձեզ կօգնի գտնել իրավիճակից դուրս գալու ելքը:

Կշեռք. Շատ հարմար օր է շփումների, գործնական ու անձնական հարաբերությունները կարգավորելու, գործընկերների ու մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելու համար: Դուք շատ հմայիչ եք և չեք կարող դժգոհել հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակասից: Սակայն լինելով վառ անհատականություն, դուք ոչ միայն համակրանք, այլև` հակակրանք եք առաջացնում, այնպես որ այսօր կարող եք նոր հակառակորդներ ձեռք բերել:

Օրը շատ հարմար է կոմերցիոն գործունեության, առուվաճառքի գործարքներ կնքելու համար, քանի որ ձեր գործարար հոտառությունը անզուգական է:

Կարիճ. Դուք այսօր եռանդուն ու վճռական եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել ամենատարբեր խնդիրներ: Անբարյացակամները հասկանում են, որ ձեր ճամփան փակելը իրենց իսկ համար վտանգավոր է և <դուրս են գալիս ռելսերից>: Դուք նախընտրում եք գործել ոչ թե միայնակ, այլ` ներգրավվել կամավոր օգնականների, և նման մարտավարությունը խիստ արդյունավետ է դառնում:

Կարելի է նախաձեռնություն դրսևորել անձնական հարաբերություններում, ինչը ըստ արժանվույն կգնատահվի: Բարենպաստ օր է խոհանոցային սպասք գնելու համար: Հաջող կլինեն խոհարարական փորձարարությունները:

Աղեղնավոր. Օրը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի, սակայն դուք կկարողանաք փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Չի բացառված, որ ստիպված լինեք ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց օգնությանը դիմել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումն ավելի լավ է հետաձգել:

Բավական մեծ է մտերիմների հետ պատահական վիճաբանությունը լուջ կոնֆլիկտի վերածվելու հավանականությունը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունը օրվա մութ ժամերին. ղեկին շատ զգույշ եղեք:

Այծեղջյուր. Օրվա զգալի մասը ստիպված կլինեք նվիրել օգտակար, սակայն ոչ այնքան հաճելի ու հետաքրքիր գործի: Ստիպված լինելով զբաղվել այնպիսի գործով, որի վրա <հոգին տաք չէ>, դուք շուտով ջղագրգիռ կդառնաք և շառ սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին, այնպես որ ավելի լավ է անցնեք մի ինչ-որ հրապուրիչ գործի և կյանքը նոր գույներով ձեզ կներկայանա:

Հավանական է ինչ-որ հին ֆինանսական կամ ունեցվածքին վերաբերող հարցերի լուծումը: Օրը բարենպաստ է տեղափոխության կամ կացարանը վերափոխելու համար:

Ջրհոս. Այսօր շատ բաներ ավելի հեշտ լուծում կստանան, քան դուք նախապես ենթադրում էիք: Ճիշտ լուծումները գտնվում են մակերևույթին, այնպես որ պետք չէ գլուխ կոտրել: Մի զլացեք օգտվել ուրիշի փորձից, դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սեփական սխալներից:

Հնարավոր է առաջընթաց մի գործում, որի հաջողությանը դուք արդեն չէիք հավատում: Հանգամանքների հաջող դասավորությունը թույլ կտա բավական պատկառելի գումարներ վաստակել: Հավանական է հեռուներից հաճելի լուրերի ստացումը, չի բացառվում հեռավոր ազգականների անսպասելի այց:

Ձկներ. Դուք բախվում եք անսպասելի դժվարությունների, սակայն դրանից խուճապի մեջ չեք ընկնում, այլ հակառակը` որքան ավելի բարդ է ձեր առջև ծառացած խնդիրը, այնքան ավելի մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում դրա լուծմանը: Ընդ որում, կարևոր գործոն է սեփական ուժերի ճիշտ գնահատումը, իսկ ժամանակին նահանջելու ունակությունը ձեզ կձերբազատի տհաճություններից:

Օրը հարմար է վաղեմի ծանոթների հետ հին վեճերը հարթելու, հրապուրիչ, սակայն բարդ բնավորության տեր մարդու հետ հարաբերություններ հաստատելու համար:

Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան