Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բարենպաստ օր է. հունվարի 19-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Դրական միտումները դեռ առավոտից իրենց զգացնել կտան: Դուք միանգամից կմոռանաք նախօրեին ձեր ունեցած տրամադրությունը, որոշ անախորժ դրվագները, իսկ ձեզանում առկա դրական լիցքերը կստիպեն ձեռնամուխ լինել նոր նախագծերի ու մտահաղացումների իրականացմանը: Օրը կանցնի այնքան բեղմնավոր ու հագեցած, որ չեք էլ նկատի, թե ինչպես վրա հասավ երեկոն: Թեթև հոգնածություն կզգաք, բայց դա միայն հաճելի զգացում կլինի, քանի որ օրվա հաջողությունները դեռ չեն մոռացվել և ձեզ համակել է արվածով հպարտանալու հոգեվիճակը:

Ցուլ. Այսօր կարող են խնդիրներ ծագել համատեղ աշխատանքում, իսկ  միայնության մեջ դուք աշխատում եք բավական արդյունավետ: Բացառված չէ, որ քայլեր անեք, որոնց համար հետագայում  զղջաք, քանի որ դժվար է գայթակղություններին դիմանալը:

Ձեզ համար բավական բարդ կլինի համաձայնության գալ անգամ նրանց հետ, ում հետ սովորաբար հեշտ եք լեզու գտնում: Պետք է չափազանց զգույշ լինեք ցանկացած համատեղ գործողություններում: Մտերիմ մարդկանց համար ուրախանալու առիթ կլինի:

Երկվորյակներ. Սա այն օրերից, երբ եթե անգամ դժվարություններ ծագում են էլ, ապա դրանցից ոչ մեկը փակուղու առաջ չի կանգնեցնում: Սա նաև այն օրն է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:

Դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Կարելի է ցանկացած հարաբերություն սկսել, քանի որ հնարավոր է հեշտ լեզու գտնել: Անձնական հարաբերություններում կլինեն որոշ տարաձայնություններ, սակայն կոնֆլիկտի չեն վերածվի:

Խեցգետին. Այսօր այն բացառիկ օրերից է, երբ կարծես ամեն ինչ ձեր նախագծած սցենարով է ընթանում: Նախատեսված հանդիպումները կայանում են, ձեր բոլոր առաջարկները հավանության են արժանանում, ձեր մտահղացումները հետաքրքրում են գրեթե բոլորին: Այս ամենը չի կարող ձեզ մոտ ոգևորություն չառաջացնել, սակայն հիշեք, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, և այսօրվա հաջողությունները պայմանավորված են ձեր նախկին գործողություններով:

Օրվա ընթացքը ձեզ անգամ հնարավորություն չի տալիս հիշել անձնական հարցերի մասին. ոչինչ, դրանց հերթն էլ կգա:

Առյուծ. Հանդարտ և ոչինչ չխոստացող օր է: Ամեն ինչ վկայուն է այն մասին, որ որևէ արտառոց բան այդպես էլ տեղի չի ունենա: Կարող եք օգտվել ստեղծված իրավիճակից և օրը նվիրել արվածն ամփոփելու և ապագայի վերաբերյալ ծրագրեր մշակելուն:

Կարող են լինել չնախատեսված հեռախոսազանգեր, որոնք ձեր մեջ անցյալի հուշեր կարթնացնեն և կստիպեն վերանայել ու վերագնահատել ձեր ապրածն ու մի շարք հետևությունների առիթ կտան:

Կույս. Այսօր անգամ ամենահամեստ նվաճումները կարող են որոշիչ լինել ձեր կարիերայի հետագա առաջխաղացման գործում: Այսօր դուք ձեր պրոֆեսիոնալ ապագայի հիմքերն ե կառուցում և հետագա հաջողություններում շատ եք այս օրը հիշելու:

Այս ամենով հանդերձ, խնդիրներ կունենաք անձնական շփումներում. անգամ ձեզ համար շատ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք պարզապես հոգնել եք և ավելի լավ է մի որոշ ժամանակ փորձեք միայնության մեջ լինել:

Կշեռք. Օրը առավելագույնս հարմար է ընկերներ, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Բարեբախտաբար, ձեր մտքերը լիովին ընդունելի են շրջապատի կողմից, և շատերը վերջապես կհասկանան, որ դուք իրենց նկատմամբ անկեղծ համակրանք եք տածում: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:

Օրվա ընթացքում հնարավոր է առաջընթաց բարդ և կարևոր գործում, ինչը դուք արդեն հույս չունեիք ավարտին հասցնել: Կարելի է նաև ձեռնամուխ լինել ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն սկսելուն:

Կարիճ. Այսօր դուք ստիպված եք լինելու պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները  մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:

Զիջողականությունն այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականն է: Ցանկալի է հետևել կանանց խորհուրդներին:

Աղեղնավոր. Այսօր դժվարությունները բացառված չեն, սակայն հնարավորություն կա դրանք շատ արագ հարթել: Ձեր գաղտնիքը այնպիսի մարդկանց`ձեր կողմ ներքաշելու մեջ է, ովքեր պատրաստ են ձեզ օգնել, կատարելով ձեր բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները: Դուք հատկապես հաջողություն կունենաք կազմակերպչական հարցերում, ժամանակին դրսևորելով լիդերի որակներ:

Դուք հավասարը չունեք ընտանեկան կոնֆլիկտները կանխելու և հարթելու մեջ: Միայն ձեզ մոտ է ստացվում կուտակված խնդիրները լուծելը, գերազանց խորհուրդներ տալն ու դիմացինին հոգեպես աջակցելը:

 Այծեղջյուր. Օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Երբեմն կարող են խանգարել անկոչ օգնականները, սակայն ձեր ջանքերի արդյունքը ձեզ կբավարարի:

Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին: Երեկոյան հաճելի անակնկալ է սպասվում: Չի բացառված ռոմանտիկ հրապույր:

Ջրհոս. Օրվա ընթացքում դուք հաճախ եք ստիպված լինելու ռիսկի դիմել, սակայն մի անհանգստացեք` բոլոր ձեռնարկումներն արդարացված կլինեն: Հատկապես բարենպաստ օր է բանակցություններ վարելու համար, այդ թվում և` այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտությունը, ինչը միայն օգուտ կբերի ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի մարդկանց:

Բավական մեծ է բուռն սիրավեպ սկսվելու հավանականությունը, ինչը ձեր կյանքում շատ բան կփոխի:

Ձկներ. Այսօր կարևոր որոշումներ կկայացնեք, որոնք կօգնեն հասնել մասնագիտական հաջողության, նոր բարձրունքներ նվաճել: Ընդ որում` օրվա առավել նշանակալի հաջողությունները կապված են աշխատանքի, այլ ոչ թե անձնական կյանքի հետ: Այսօր նաև կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը: Անգամ միայնակ դուրս գալով վտանգավոր ճանապարհ` դուք կարող եք չկասկածել, որ կհայտնվեք այնտեղ, որտեղ ձգտում էիք:

Անձնական հարաբերություններում նոր բացահայտումներ կլինեն. աշխատեք դրանց խոհեմ մոտենալ և ճիշտ հետևություններ անել:

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը