Այսօր՝ 14 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դե, երդվեք. ով ումից է ուզում «պաշտպանել» Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վե՛րջ, փրկված ենք այլևս: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետնախարար Ջեյմս Հիփին հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում»:

Չէ, սա «բրիտանացի գիտնականները պարզել են» շարքի հերթական կատակ չէ, այլ իրականություն: Համենայն դեպս, լրատվամիջոցները հաղորդում են, որ բրիտանացի խորհրդարանականներն իրենց զինված ուժերի նախարարից հետաքրքրվել են, թե՝ «ինչպես է նա գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու դեպքում Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության հնարավոր օգուտները»: Նկատեցի՞ք հարցի ենթատեքստը. մարդիկ իրենց օգուտի, շահի մասին են մտածում, բնականաբար:

Ջեյմս Հիփին էլ, նշելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում, արտաբերել է Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում Հայաստանին ՆԱՏՕ-ի դաշնակիցներով աջակցելու մասին:

Պարզվում է՝ կան շրջանակներ, որ նմանօրինակ թեզերը լուրջ-լուրջ դեմքերով տարածում կամ քարոզում են զանազան իշխանական քարոզչահարթակներում: Բավականին պարզունակ քարոզչություն է, պարզունակ բովանդակությամբ, բայց մեր հայրենակիցների մի մասի վրա ազդում է: Խեղդվողի մոտեցմամբ, ոմանք ձեռքները նման փրփուրներին են նետում, թե՝ «տեսա՜ք, Բրիտանիան ասաց, որ մեզ կպաշտպանի... ռուսներից» և նմանօրինակ այլ՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող ընկալումներ են ունենում...

Ըստ ամենայնի, բրիտանական նավերն էլի որոշել են բարձրանալ Հայաստանի լեռները: Բայց քիչ թե շատ սեփական պատմությունից տեղյակ հայրենակիցները գիտեն. փորձը ցույց է տալիս, որ «բրիտանական նավերը» մեր լեռները բարձրացողը չեն: Իսկ նման նայիվ «կտերին» հավատալը հանգեցնում է նրան, որ Հայաստանը հայտնվում է երկու սալի արանքում ու կորցնում, կորցնում, կորցնում: Հարցն այն է, որ արդեն կորցնելու բան էլ չի մնացել՝ մի փոքր հատված, բուն Հայաստանի հազիվ 1/10-րդ մասը, որի կորստից հետո կկատարվի Մեծ Բրիտանիայի ու իր սրտամոտ դաշնակից Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը, այն է՝ «Հայաստան» բառն առհավետ կջնջվի քարտեզից: Չշեղվենք, սակայն:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարն իր խոսքում հստակ ակնարկում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ կա որոշում, որն այս պահին «անդամակցության սառեցման» վրա է կանգ առել: Այդ էր պակաս, որ Մեծ Բրիտանիայի նշված նախարարը տեղյակ չլիներ: Ի վերջո, բրիտանական հետախուզության շեֆը՝ Մուրը, հո հենց այնպե՞ս չի հանդիպում Փաշինյանի, նրա իշխանության այլ ներկայացուցիչների հետ: Տալիս է հանձնարարականները, և հիմա կղզիաբնակները սպասում են այդ հանձնարարականների ամբողջական կատարմանը: Դե, Փաշինյանն էլ ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ այդ սև «գործի» վրա է:

Համենայն դեպս, արդեն արածներից ու հայտարարածներից հետո, թերևս, մնում է ևս մեկ քայլ, այն, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարի Մոսկվայի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այդ դեպքում, ուրեմն, Հիփին խոստանում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների հետ (ՆԱՏՕ-ի, էլի) կաջակցեն Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում:

Չէ, դուք լսո՞ւմ եք, Անգլիան... կաջակցի Հայաստանին... Ռուսաստանից: Ավելի ցինիկ ու սյուրռեալիստական վիճակ հազիվ թե կարելի էր պատկերացնել:

Բայց մեկ րոպե, եկեք մի փոքր խորհենք: Մեծ Բրիտանիան Հայաստանին չի աջակցել ադրբեջանական ագրեսիայի դեպքում: Մեծ Բրիտանիան, մեղմ ասած, ոչինչ չի արել, ոչ մի կերպ «իրար չի եկել», երբ Ադրբեջանը իրականացնում էր Արցախի հայաթափումը: Մեծ Բրիտանիան նույնիսկ հոնքը չի շարժել, երբ Ադրբեջանը, ահա արդեն 4 տարի է, ինչ «կրծոտելով» զավթում է բուն ՀՀ տարածքները:

Բայց հանկարծ («հանկար՜ծ», էլի) որոշել է, որ կաջակցի Հայաստանին... «ռուսական սպառնալիքի» դեպքում: Սա այն Մեծ Բրիտանիան է, որը Ադրբեջանի, Ալիևի ու Էրդողանի ուղիղ դաշնակիցն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ադրբեջանական նավթի համաշահագործողն է, Ադրբեջանին նավթադոլարների հիմնական մատակարարներից մեկը, Ադրբեջանին մեր դեմ զինվելու և հայությանը կոտորելու հիմնական ֆինանսավորողն է: Սա այն Մեծ Բրիտանիան է, որ, այդպիսով, փաստորեն, մեր թշնամու բարեկամն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ներկայացնող ընկերությունները նյութական շահեր ունեն օկուպացված Արցախի տարածքում՝ ի դեմս որոշակի ոսկեբեր հանքերի:

Հա, ու չէր խանգարի մի փոքր էլ մտածել այն մասին, թե ՆԱՏՕ-ի գծով Մեծ Բրիտանիայի դաշնակիցը մեր տարածաշրջանում այդ որ երկիրն է: Ճի՛շտ է, Թուրքիան է: Այսինքն, Հիփին ասում է, որ Թուրքիան կաջակցի Հայաստանին... Ռուսաստանի դեմ: Իհարկե, այնպես «կաջակցի», որ Հայաստանից բան չի մնա: Ա՛յ թե ինչ է մեզ խոստանում Մեծ Բրիտանիան՝ իր զինված ուժերի նախարարի շուրթերով: Նրանց ուզածը փաստացի այն է, որ Հայաստանից «Ուկրաինա-2» ստանան: Ըստ որում, բոլորը տեսան, թե ինչպես ոգևորեցին Ուկրաինային, արեցին ամեն ինչ, որպեսզի այնտեղ դեպքերը պատերազմական զարգացում ստանան, որից հետո, այսինքն՝ հիմա արդեն, բանակցությունների մասին են կմկմում, իսկ Ուկրաինային էլ մեն-մենակ են թողել Ռուսաստանի ու սեփական խնդիրների և ավերակների հետ:

Նրանց առանցքային փորացավը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է: Իսկ թե այդ ընթացքում ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, կներեք, Մեծ Բրիտանիային, Հիփիին կամ այդ փաղանգից որևէ մեկին բացարձակապես չի հետաքրքրում:

Նրանց իրենց բրիտանական առևտրի, նեոգաղութատիրության հարցերն են հետաքրքրում: Կամ այն, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, մեկին՝ տասը գնով ինչ հնոտի «զրահափոխադրիչ» կկարողանան «նաղդել» դյուրահավատ հայերի վրա:

Առհասարակ, նորմալ է, որ Մեծ Բրիտանիային Հայաստանի ճակատագիրը չի հետաքրքրում: Բայց բացարձակապես աննորմալ է, երբ դա արդեն չի հետաքրքրում Հայաստանի ժողովրդին, քաղաքական ուժերին, հայերին: Եթե հետաքրքրեր, փաշինյանական մահաբեր «հոսանքին» տրված, աղետային ալիքների վրա տարուբերվելով՝ դեպի վերջնական աղետ չէինք ընթանա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ Համբարյան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև