Այսօր՝ 13 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կապի ո՞ր օպերատորի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել 1 միլիոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Հայաստանի կապի երեք օպերատորն էլ 1000 խոշոր հարկատուների ցանկում լավագույն երեսնյակի մեջ են: Ավելին, «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան» («Թիմ») անցած տարի ավելացրել են հարկերը: Թեմայի հետ կապված հայտնի են դարձել նոր մանրամասներ՝ ի մասնավորի կապված «Տելեկոմ Արմենիայի» հետ: Պարզվում է՝ 2023 թ. 4-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 5,18 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ եկամուտների ծավալն աճել է 1 %-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3,4%-ով կամ 168,4 մլն դրամով։ Ինչ վերաբերում է տարեկան ցուցանիշներին, ապա 2023 թ.-ին շարժական կապից ստացված եկամուտները 2022 թ.-ի համեմատ աճել են 1,6%-ով և կազմել 19,4 մլրդ դրամ։

Ի դեպ, «Թիմի» շարժական կապի բաժանորդների թիվը 2023 թ. 4-րդ եռամսյակում կազմել է 1 մլն 44 հազար 939, որը 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ ավելի է 9 %-ով կամ 86646 բաժանորդով, իսկ 2023 թ. 3-րդ եռամսյակի համեմատ՝ 4,2%-ով կամ 42376 բաժանորդով։ 2023 թ.-ի տվյալների համաձայն «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25,6%-ը։ Ավելին, զգալիորեն աճել է հեռախոսի միջոցով շարժական ինտերնետ օգտագործող բաժանորդների թիվը՝ 660731։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 11,5%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 5,9 %։ 2023 թ.-ի 4-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիան» ամրակցված կապից ստացել է 3,8 մլրդ դրամ եկամուտ։

2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ 2023թ.-ի 4-րդ եռամսյակի եկամուտների ծավալն աճել է 5 %-ով, իսկ 2023 թ.-ին ամրակցված կապից ստացվել է 14,62 մլրդ դրամ եկամուտ։ Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ 94,8 հազար է. 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2 %-ով: 2023 թ.-ի արդյունքում «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32,1 %-ը, նաև շուկայի՝ ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտների 23,1%-ը։

Ի դեպ, ուշագրավ է, որ ընկերության եկամուտներն աճել են նաև սմարթֆոնների և աքսեսուարների վաճառքի գծով: Այս մասով եկամուտները կազմել են 1,1 մլրդ դրամ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 19,9 %-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69,2 %։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ Համբարյան Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի