Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հաճախորդների միջազգային օրը IDBank-ում

Մարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը, IDBank-ում էլ որոշեցին բաց չթողնել այս
կարևոր առիթը՝ յուրահատուկ կերպով շնորհավորելու հաճախորդներին ու նրանց անակնկալ մատուցելու։


Այսօր IDBank-ի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումն իրականացնում էր Բանկի ղեկավար
կազմը՝ հաճախորդներին օգնելով կատարել անհրաժեշտ գործարքները, պատասխանելով նրանց հուզող հարցերին ուառաջարկելով նրանց կարիքներին համապատասխան ծառայություններ։


«Հաճախորդների արձագանքներից միանգամից հասկացանք, որ անակնկալը ստացված էր․ այս փոքրիկ քայլով ուզում էինք շնորհավորել մեր հաճախորդներին ու շնորհակալություն հայտնել մեզ ընտրելու, մեր
ծառայություններից օգտվելու և մշտապես մեր կողքին լինելու համար», - ասում է Լիլիթ Գրիգորյանը՝ IDBank-ի
գործառնական տնօրենը․ վերջինս սպասարկում էր հաճախորդներին Բանկի «Մալաթիա» մասնաճյուղում։


IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հենց
հաճախորդներն են այն շարժիչ ուժը, որը ստիպում է ավելի շատ ջանք գործադրել ամեն օր։ «Մենք մշտապես
կատարելագործում ենք մեր պրոդուկտներն ու սպասարկման որակը՝ լավագույն փորձառությունը տրամադրելով մեր հաճախորդներին», - ասում է Անդրանիկ Անդրեասյանը։ Վերջինս հիշեցրեց նաև, որ այս պահին Բանկի ամենապահանջված քարտերի համար գործում է բացառիկ առաջարկ՝ 50% զեղչ առաջին տարվա սպասարկման համար։


Սերգեյ Առաքելյանը՝ Թվային բանկինգի տնօրենը ևս աշխատանքային օրն անցկացրեց մասնաճյուղում՝
հաճախորդներին սպասարկելով ու պատմելով Բանկի ու Իդրամի համատեղ թվային հարթակի՝ Idram&IDBank
հավելվածի մասին։ «Թվայնացման դարաշրջանում հաճախորդի համար կարևոր է ստանալ թվային ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ և միաժամանակ մի քանի հարցեր հեռավար տարբերակով կարգավորել։ Մենք մեր բոլոր թվային հարթակներում առաջին հերթին հաշվի ենք առնում հաճախորդի հարմարավետությունն ու մատուցվող
ծառայությունների արագությունն ու որակը։ Իհարկե շարունակում ենք նորարար, ժամանակակից ծառայությունների ներդրումն ու զարգացումը, մեծապես հաշվի առնելով հենց մեր հաճախորդների կարծքիներն ու պահանջները», - ասում է Սերգեյ Առաքելյանը։


Հաճախորդներին այսօր սպասարկում էր նաև Բանկի կորպորատիվ տնօրեն Տիգրան Մխիթարյանը: Նա
հիշեցրեց Բանկի կորպորատիվ առաջարկների մասին՝ բիզնեսի համար նախատեսված փաթեթային լուծումներ, որոնք ստեղծված են լուծելու բիզնեսի մարտահրավերները։ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով Բանկը իր հաճախորդներին ընդունում է որպես գործընկեր և ամեն կերպ նպաստում է նրանց բիզնեսի և ֆինանսական բոլոր գործարքների ապահով և արդյունավետ իրականացմանը։ Լիդա Սաֆարյանը հիշեցրեց, որ IDBank-ի պրեմիում հաճախորդ կարելի է դառնալ ձեռք բերելով ձեռք բերելով Բանկի պրեմիում դասի քարտերից ցանկացածը։


Բանկի տարբեր մասնաճյուղերում սպասարկում են իրականացրել նաև Բանկի վարչության նախագահ Մհեր
Աբրահամյանը, Ներդրումային բիզնեսի գծով տնօրեն Արման Ասատրյանը, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը, Անվտանգության ծառայության ղեկավար Վահագն Մուրադյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավար Գագիկ Մուրադյանը, Համապատասխանության ապահովման ծառայության ղեկավար Սամվել Ղուլյանը, Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։

IDBank-ը իր ցանկացած պրոդուկտ և առաջարկ կառուցում է հաճախորդի շուրջ և հաճախորդի համար՝
տարվա բոլոր օրերին։

Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը