Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից

Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով ոչինչ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրերս գնացել էր Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր, իսկական ներկայացում բեմադրել, գյուղացիներին համոզել, թե լինելու է այնպես, ինչպես իրենք են ուզում։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Փաշինյանն ընդամենը փորձում է մոլորեցնել մարդկանց և անակնկալի բերել։ Ընդամենը մեկ օր տևեց Փաշինյանի այս ներկայացումը։ Երեկ վարչապետի աշխատակազմը հայտնեց, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները հանդիպել և պայմանավորվել են։

Ըստ էության, Ադրբեջանին են վերադարձվում նրա պահանջած 4 գյուղերը, թեև Փաշինյանի աշխատակազմն ասում է՝ 2,5։ Հայկական կողմը վերադարձնում է Ադրբեջանի պահանջած գյուղերը, իսկ ի՞նչ է ստանում, ըստ Վարչապետի աշխատակազմի՝ անվտանգային ռիսկերի նվազեցում։ Ընդհանրապես, գործող իշխանությունների վարքն այս պայմաններում չափազանց կանխատեսելի է, հնարավորինս ամեն ինչ անում են հանրային դժգոհության ալիքը հեռացնելու, ժողովրդին հնարավորինս խաբելու համար, որպեսզի կարողանան կատարել բոլոր պահանջները։

Տարածված տեղեկատվությունից հետո, իշխանական պատգամավորները և քարոզիչները փորձում են սոցիալական ցանցերում տպավորություն ստեղծել, թե ոչինչ էլ չի զիջվում, բայց նույնիսկ իրենց իսկ հաղորդագրության և պարզաբանման տեքստերում ակնհայտ էր, որ գործող իշխանությունները կատարել են Ադրբեջանի բոլոր պահանջներն անխտիր։ Համենայնդեպս հայտարարության տեքստում նշել են Ալմա-Աթայի հռչակագրի մասին, այդպես փորձելով տպավորություն ստեղծել, թե հայկական կողմի ինչ-որ ցանկություն ևս կատարվել է։

Տեղեկությունը հայտնի դառնալուց հետո Տավուշի մարզում բողոքի ակցիա է սկսվել, մարդիկ փակել են միջպետական ճանապարհի հատվածը, պահանջել Փաշինյանի հետ հանդիպում։ Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում էլ պետք է արդեն գիշերը բողոքի լայնածավալ ցույցեր սկսվեին, սակայն ընդամենը մի քանի տասնյակ մարդ է հավաքվել Կառավարության դիմաց և Ազատության հարպարակում, իսկ ընդդիմությունից ընդհանրապես որևէ ծպտուն չի լսվել։

Ալլա Նանումյան

Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է