Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Կառավարությունը հավանություն տվեց «օրենքով գողերի», «սխոդկաների» համար քրեական պատասխանատվության մասին նախագծին

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել  այն արարքների համար, որոնք, ինչպես ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, էականորեն ոտնձգում են մեր սահմանադրական արժեքների, հասարակության  մեջ ձեւավորված վարքագծի կանոնների դեմ եւ մարտահրավեր են ներկայացնում հասարակության եւ պետության համար։

«Նախագծի փաթեթով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար»,–նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ այս արարքների համար ավելի բարձր սանկցիաներ են նախատեսված վերոհիշյալ արարքների համար, եթե սա կատարվել է ՔԿՀ–ում պահվող անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից, անչափահասի ներգրավմամբ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) եւ 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցակազմերի դեպքում դրսեւորել է տարբերակված մոտեցում թե՛ ծանրացնող հանգամանքների նախատեսման, թե՛ խրախուսական նորմերի կիրառման դիտանկյունից՝ առաջարկվում է Նախագծով առաջարկվող կարգավորումներին համահունչ, նշված հանցակազմերը լրացնել ծանրացնող նոր հանգամանքներով, ինչպես նաեւ նախատեսել խրախուսական նորմ բանդայում մասնակցելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած եւ դրա գործունեության խափանմանը նպաստած անձի համար եւ վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,–ասաց Բադասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով  նշեց. «Խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք, որ այսպիսի բառեր եմ օգտագործում, «օբշակների» եւ այս կարգի այլ երեւույթների մասին է: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետեւ այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետեւաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»։

Բադասյանն ավելացրեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը, եւ վարչապետը պարզաբանեց՝ «թարգամանաբար ասած՝ ավտարիտետը. «Եթե տերմինների մասին ենք խոսում, դրա մեջ կընդգրկվի «մատաղի փողը», որ հավաքվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի համար»

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտեց՝ բացառիկ նշանակության փոփոխություն է սա. «Սա ոչ շարքային փոփոխությունների նախագիծ է, եւ գաղափարական, բարոյական նշանակությունից զատ, ցանկանում եմ հավաստել, որ հանցավորության մակարդակի վրա էական նշանակություն ունի քրեական ենթամշակույթը: Նույն ենթամշակույթի շահառուները էական վնասում են հանցագործությունների բացահայտումները, հետեւաբար օրենսդրական այս փոփոխությունը բացառիկ նշանակություն ունի։ Կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է  պատրաստվեն դրա իրացմանը, քանի որ պահին սա դարձավ օրենք, վճռական մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի»։

Դատախազը հույս հայտնեց, որ ԱԺ–ն նույնպես հավանություն կտա այս փաթեթին։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես կարեւորեց նախագիծը. «Որոշակիության առումով այստեղ շատ կարեւոր է լինելու պրակտիկան, որ չհանգենք այլ ծայրահեղության»:

Նա նաեւ կարեւորեց Արթուր Դավթյանի առաջարկը Արդարադատության ակադեմիայում այս թեմայով կուրսի ներդրման մասին։

ՄԻՊ-ը ոչ պակաս կարեւոր համարեց նաեւ կոմպլեքս միջոցառումները, որ պետք է ուղեկցեն այս փաթեթին, օրինակ՝ ՔԿՀ–ում առաջին անգամ մուտք գործող անձին քրեական մշժակույթին հարելուց հետ պահելու համար։