Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ)

«Ազգային կրթության խորհրդի» անդամ Ատոմ Մխիթարյանը Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է՝ «կրթության հասանելիության ապահովում» անվան ներքո ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերից նախատեսում է շուրջ 230 դպրոց փակել՝ ներկայացնելով այն իբրև օպիտմալացման ծրագիր։

Փորձագետը մանրամասնում է՝ հրամանը նախատեսում է փոխել այն դպրոցների ֆինանսավորման կարգը, որտեղ սովորում է 100-ից պակաս աշակերտ․

 «Ուշադրություն դարձրեք՝ նախագծում ոչ մի տեղ բառացիորեն գրված չէ «դպրոցների փակում»։ Օգտագործվում են ավելի մեղմ բառեր՝ «միավորում», «կենտրոն դպրոցներ», «կլաստերիզացիա» և այլն։ Բայց բովանդակային առումով սա հենց դպրոցների փակման ծրագիր է։

Այստեղ արդեն հղում էին անում կառավարության մեկ այլ ծրագրի՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» նախաձեռնությանը։

Բայց իրականությունը հետևյալն է․ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը, այսինքն՝ մինչև 2026 թվականի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ առաջ, այդ ծրագիրը կատարվել էր մոտ 20 տոկոսով։ Նախատեսված 300 դպրոցից պատրաստ և շահագործման հանձնված էր ընդամենը 60-ը։

Այս պայմաններում ենթադրվում էր, որ նոր դպրոցներ կկառուցվեն, իսկ հները կփակվեն ու կմիավորվեն դրանց հետ։ Բայց սա ուղղակի անհնար է, քանի որ 229 դպրոց միավորել ընդամենը 60 կառուցված դպրոցների հետ՝ ֆիզիկապես և կազմակերպչորեն իրատեսական չէ։

Ավելին՝ այդ նոր կառուցված դպրոցների մի մասն անգամ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում չէ »,-ասում է Ատոմ Մխիթարյանը։

«Ազգային կրթության խորհրդի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս դպրոցների մեծ մասը գտնվում է փոքր և հիմնականում սահմանամերձ բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, 55 սահմանամերձ բնակավայրերի դպրոց պետք է փակվի, որոնցից 27-ը Սյունիքում են։ Փորձագետի խոսքով՝ սա նշանակում է, որ Սյունիքի 27 բնակավայր փաստացի դատապարտվում է դատարկման։

Նման իրավիճակ կա նաև Վարդենիսում, Տավուշում, ինչպես նաև Շիրակի մարզի հատկապես բարձր լեռնային համայնքներում՝ օրինակ Ամասիայի տարածաշրջանում։