Կրճատումներ՝ Ագրարային համալսարանում. ռեկտորը կողմ է «օրգանիկ փոփոխություններին»
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կրճատումներ են։ Կառուցվածքային փոփոխությունների պատճառաբանությամբ կրճատում են ոչ միայն բուհի դասախոսներին, այլև վարչական աշխատողներին։
ՀԱԱՀ-ի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի գործավար Գոհար Ղազարյանը NEWS.am–ին ահազանգել է, որ համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մեկ ամիս առաջ անհիմն կերպով իրեն ազատել է աշխատանքից։
Բուհի արդեն նախկին աշխատակցի խոսքով, սակայն, իր հաստիքը մինչև օրս թափուր է։
«Ռեկտորը դեռ հունվարից կրճատումներ է անում բուհում, ամբիոններ է միացնում իրար, հիմա էլ իր ազգականներին, ընկերոջ կնոջը տեղավորել է աշխատանքի»,– ասաց մեր զրուցակիցը։
Գոհար Ղազարյանը հայտնեց, որ բուհում տիրող իրավիճակի հարցով դիմելու է Կրթության նախարարին, ապա նաև դատական հայց ներկայացնելու ռեկտորի դեմ։
Ագրարային համալսարանում ստեղծված իրավիճակի շուրջ NEWS.am–ը զրուցեց բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ։ Վերջինս կտրականապես հերքեց այն տեղեկությունը, որ իր ազգականներին և ծանոթներին է ընդունել աշխատանքի։
«Այս տեղեկությունը սուտ է, կարող են ստուգել՝ ազգակցական կապ կա՞ արդյոք աշխատակիցների միջև, թե՞՝ ոչ»,–ասաց նա։
Անդրադառնալով գյուղատնտեսական քոլեջում իրականացված կառուցվածքային փոփոխություններին՝ ռեկտորն ասաց, որ քոլեջում եղել է հաստիքի փոփոխություն։
Նրա խոսքով՝ քոլեջում գործավարի հաստիքի անհրաժեշտություն այլևս չկա։
Իսկ մնացած փոփոխությունները, ըստ ռեկտորի, «օրգանական փոփոխություններ» են՝ պայմանավորված ուսանողների քանակով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասախոսական կազմի հաստիքները համալրվում են ուսանողների քանակից, որոշ ամբիոններում նվազեցվել են դասախոսների հաստիքները, որոշ ամբիոններում ավելացվել։ Ես սա չէի կոչի կրճատում, քանի որ կան մարդիկ, որոնց պայմանագրերի ժամկետներն են ավարտվում, որոշները թոշակի են անցնում։ Օրինակ, մենք 75–ից բարձր տարիքի դասախոսների հետ պայմանագրերը չենք շարունակել, քանի որ նրանք կենսաթոշակային տարիքի են, և մենք նախապատվությունը տվել ենք ավելի երիտասարդներին»,–պարզաբանեց ռեկտորը։
Ուռուտյանը, այնուամենայնիվ, չհստակեցրեց, թե ի վերջո քանի՞ աշխատակից է կրճատվել բուհում և նրան կից գործող քոլեջում ՝ շեշտելով, որ բուհում իրականացվել են «օրգանիկ փոփոխություններ»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար