Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ Աժ պատգամավորի պաշտոնը պետական-քաղաքական պաշտոն է, և ինքը կարող է զբաղվել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքով․Միքայել Մելքումյան
Երեկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ԱԺ նախագահին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի պատգամավորական մանդատի դադարեցման խնդրով՝ հիմնավորելով, որ վերջինս, լինելով ԱԺ պատգամավոր, միաժամանակ հանդիսանում է ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կամակերպման ամբիոնի վարիչ։
Այս առիթով Slaq.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ և փորձել պարզել մանրամասներ․ «Ամբիոնի վարիչը համարվում է գիտամանկավարժական մասնագիտություն։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ Աժ պատգամավորի պաշտոնը պետական-քաղաքական պաշտոն է, և ինքը կարող է զբաղվել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքով։ Այս առումով պաշտոնական դիրքորոշում կա, որ մեկը մյուսին չի հակասում։ Հանրապետությունում բազմաթիվ մարդիկ զբաղեցնում են այդ պաշտոնը և այլ աշխատանքով են զբաղվում»։
Միքայել մելքումյանը մեզ հետ զրույցում ընդգծեց նաև, որ ԱԺ պատգամավորի աշխատանքը ժամային ռեժիմով սահմանափակված չէ, այսինքն օրենքի որևէ հակադրում չկա․ «Ես որևէ բանի կառչած չեմ,իմ կուսակցության ծրագիրն եմ իրականացնում, 2012թ-ից պատգամավոր եմ, եթե կլինեն իրավական հակասութուններ, ապա ես պատրաստ եմ թողնել ամբիոնի վարիչի պաշտոնը, բայց գործող կարգի համաձայն՝ այս համատեղելիությունը լրիվ տեղավորվում է օրենքի սահմաններում։ Ես նվիրված եմ իմ գործին, փորձառու պատգամավոր եմ, որևէ հակադրություն այստեղ չեմ տեսնում»,-նշեց պատգամավորը։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը