Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Ջանիբեկի Նահապետյանը իր ֆեսբուքյան էջում, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, գրում է․
«ՍԻՐԵԼԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐ
ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ, ԿՐՈՆ ԵՎ ՌԱՍՍԱ
25 տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել ծառայել, ճանաչել ու շփվել բազմաթիվ մարդկանց հետ ըստ իրենց մասնագիտական ու մարդկային հատկանիշների: Ձեզ հետ աշխատած տարիները վստահ կարող եմ գնահատել վսեմ ու փառունակ մի նոր հարթություն: Ձեր անձնուրաց ու անսահմանությունը հատող նվիրականությունը ուղղված ծառայությանը, ծառայակից ընկերներին, հայրենիքին և մարդկությանը, դարձել է հայրենասիրության մի նոր չափանիշ, բարձրագույն արժեք, անգնահատելի մեծություն: Դուք՝ վտանգելով սեփական կյանքը, առողջությունը, հաղթահարելով մարդկաին բոլոր վախերը վարակում եք ինձ Ձեր անկոտրում կամքով, ներսս լցնում եք հպարտությամբ: Հպարտ եմ ամեն րոպե կանգնած լինել Ձեր կողքին, կիսել այս խրթին ճանապարհը Ձեզ հետ, հիանալ Ձեր նվիրական աշխատանքով, Ձեր պրոֆոսիոնալիզմով: Ձեզնից յուրաքանչյուրը իր մեջ ամփոփված ունի մարդկային կյանք փրկելու լեգենդին հարող պատմություն, մեծ հավատք. յուրաքանչյուրիդ հոգում հայրենիքի փոքրիկ մոդելն է: Յուրաքանչյուրդ ամեն Ձեր աշխատանքային օրվա ընթացքում պատմություն եք կերտում. պատմություն, որտեղ չկա կրոն, դավանանք, սեռ, ազգություն: Դուք ապահովության, փրկության ու նոր կյանքի առհավատչյան եք:
ԵՎ ԴՐԱՆՈՎ ԵՔ ԴՈՒՔ ԱՆՊԱՐՏԵԼԻ:
Ուրախ ու հպարտ եմ բովանդակալից համատեղ աշխատանքի համար, որը կմնա իմ կենսագրության ամենապայծառ ու հիշվելիք էջերում: Կրկին շնորհավորում և անփորձանք ծառայություն եմ ցանկանում ՄԵԶ ՄԵՐ ՆՎԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ:

Արտակ Ջանիբեկի Նահապետյանը ծնվել է 1978 թ. մարտի 16-ին, Արթիկում:
Կրթությունը
1994-1998 թ.-ը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը` ՀՕՊ մասնագիտությամբ:
2000 թ.-ի օգոստոսից մինչև 2001 թ.-ի փետրվարը սովորել և գերազանց ավարտել է գնդի և բրիգադի հետախուզության պետի Մոսկվայի «ВЫСТРЕЛ» ակադեմիական դասընթացները և ստացել ավագ լեյտենանտ զինվորական կոչում:
2002-2004 թ.-ը գործուղվել է Հունաստան երեք տարբեր դասընթացների.
— պարաշյուտադեսանտային ազատ անկման
— դիպուկահարների
— միջազգային փորձի փոխանակում:
2005 թ-ի նոյեմբերին ստացել է հերթական զինվորական մայոր կոչումը և մինչև 2007 թ-ի մայիսը գործուղվել է ԱՄՆ երկու տարբեր դասընթացների.
— անգլերեն լեզվի դասընթացների
-ծովային հետևակի շտաբի ղեկավարման հրամանատարի դասընթացների:

Աշխատանքային փորձը
ՀՀ զինված ուժերում է 1994թ. սեպտեմբերից
1998 թ` նշանակվել է ՀՀ ՊՆ 22-րդ առանձին հատուկ նշանակության գնդում որպես դասակի հրամանատար:
2002 թ` ստացել է կապիտան զինվորական կոչում և նշանակվել հատուկ նշանակության վաշտի հրամանատար:
2008 թ` նոյեմբերին ստացել է հերթական զինվորական փոխգնդապետ կոչումը:
2008 թ` մայիսին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետի մարտավարության ամբիոնի մարտավարության ցիկլի ավագ դասախոս:
2014 թ` դեկտեմբերին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 88863 Զորամասի հրամանատար:
2016 թ` hունվարին ստացել է հերթական զինվորական գնդապետ կոչումը:
2017 թ` մարտին ՀՀ ԱԻ Նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱԻՆ Փ/Ծ ծառայության կազմակերպման վարչության պետի պաշտոնին:
2017 թ` մայիսին ՀՀ ԱԻ Նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱԻՆ Փ/Ծ քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնին:
2018 թ` հունիսի 28-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն:
Գործունեություն միջազգային համագործակցության ոլորտում
2010 թ.-ի նոյեմբերին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով մասնակցել է Բրունսում (Նիդերլանդների Թագավորութուն) կայանալիք ՆԱՏՕ-ի միացյալ տեղակայելի ուժերի շտաբային վարժանքին:
2012 թ.-ի հունվարին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով գործուղվել է Գերմանիա, այնուհետև Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում (Կունդուզ) խաղաղապահ առաքելություն իրականացնելու 7-ամսյա ժամկետով, որպես զորախմբի հրամանատար:
2013 թ.-ի ապրիլին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով մասնակցել է Հաագայում (Նիդերլանդների Թագավորութուն) Հյուսիսային Աֆղանստանի բազմազգ համակարգող խմբի 18-րդ համաժողովին:
2013 թ.-ի օգոստոսին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով գործուղվել է Գերմանիա, այնուհետև Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում (Մազար Է Շարիֆ) խաղաղապահ առաքելություն իրականացնելու 7-ամսյա ժամկետով, որպես զորախմբի հրամանատար:
Պարգևատրվել է`
2003 թ.-ին մարտական առաջադրանքների և մարտական պատրաստության գործում հասած հաջողությունների համար ՀՀ ՊՆ Հետախուզության վարչության պետի կողմից արժանացել է պատվոգրի:
2005 թ.-ին Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
2009 թ.-ի հունվարին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Անբասիր ծառայության առաջին աստիճան» մեդալով:
2010 թ.-ի նոյեմբերին Հետախույզի օրվա կապակցությամբ, բրիգադի հրամանատարի կողմից, պարգևատրվել է պատվոգրով:
2011 թ.-ի հունվարին բանակի օրվա կապակցությամբ բրիգադի հրամանատարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2011 թ.-ի հունվարին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով պարգևատրվել է «Անբասիր ծառայության երկրորդ աստիճան» մեդալով:
2011 թ.-ի սեպտեմբերին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2011 թ.-ի սեպտեմբերին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ բրիգադի հրամանատարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2011 թ.-ին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով պարգևատրվել է «ՀՀ Զինված Ուժեր 20 Տարի» հոբելյանական մեդալով:
2012 թ.-ի օգոստոսին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել է «Non-Article 5 NATO» մեդալով:
2012 թ.-ի սեպտեմբերին ՀՀ Պաշտպանության Նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու, ինչպես նաև բարեխիղճ և օրինակելի ծառայության համար:
2014 թ.-ի մարտին ՀՀ Պաշտպանության Նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու, ինչպես նաև բարեխիղճ և օրինակելի ծառայության համար:
2014 թ.-ի փետրվարին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել է «Non-Article 5 NATO/2» մեդալով:
2014 թ.-ի փետրվարին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար ՆԱՏՕ-ի Ամերիկյան զորախմբի հրամանատարի կողմից պարգևատրվել է «For Military Achievement» մեդալով:
2014 թ.-ի հուլիսին ՌԴ Պաշտպանության Նախարարի կողմից պարգևատրվել է Մարտական և Ռազմական համագործակցության ամրապնդման մեդալով:
2014 թ.-ի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:
Ամուսնացած է, ունի երկու երեխա։





















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...