Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Իշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության համագումարի ժամանակ հանդես է եկել գործող իշխանության հասցեին կոշտ քննադատությամբ։ Նրա խոսքով՝ իշխանությունների հայտարարությունները, թե միայն
«Քաղաքացիական պայմանագիրն» է «խաղաղության կուսակցություն», իսկ մյուսները՝ «պատերազմի կուսակցություն», հասարակության մեջ պառակտման նոր փուլ են առաջացնում։

Մարուքյանի կարծիքով՝ գործող իշխանությունն այս կերպ ինքն իրեն մեկուսացրել է՝ հայտնվելով բարիկադների մի կողմում, իսկ մնացած քաղաքական ուժերը՝ մյուս կողմում։ Քաղաքական գործիչը համոզված է, որ սա յուրահատուկ հնարավորություն է ստեղծում ընդդիմադիր ուժերի համախմբման համար՝ ընտրություններին ընդառաջ։



Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ իշխանությունների հռետորաբանությունը փոխվել է․ այժմ հասարակությունը բաժանում են ոչ թե «նախկինների և ներկաների» կամ «սևերի և սպիտակների», այլ խաղաղության կողմնակիցների և պատերազմի կողմնակիցների։ Միաժամանակ, Մարուքյանի խոսքով, հենց «Քաղաքացիական պայմանագիրն» է հանդես գալիս Սահմնադրությունից անկախության հռչակագրին հղումը հեռացնելու օգտին։

«Միակ ուժը, որը ձգտում է Հայաստանին զրկել իր ծննդյան վկայականից՝ չեղարկելով Անկախության հռչակագիրը, գործող իշխանությունն է։ Հետևաբար մյուս քաղաքական ուժերին մեծ աշխատանք է սպասվում», — հայտարարել է նա։



Մարուքյանը նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում որևէ կուսակցություն միայնակ չի կարող հաղթահարել առկա մարտահրավերները։ Նա կոչ է արել ընդդիմությանը նախընտրական պայքարը չվերածել միայն պատգամավորական մանդատների համար մրցակցության։ Նրա կարծիքով՝ վտանգված է Երրորդ Հանրապետությունը, և այս խնդիրը հնարավոր է լուծել միայն համատեղ ուժերով։

«Առաջիկա ընտրությունները աշխարհաքաղաքական ընտրության մասին չեն։ Հայաստանի անկախությունը պետք է պաշտպանենք մենք ինքներս, որովհետև դա մեր ճակատագիրն է», — ամփոփել է քաղաքական գործիչը։



Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։